Jump to content

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
անգլ.՝ FIFA World Cup
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
Ֆուտբոլային ասոցիացիա ՖԻՖԱ
Հիմնվել է 1930
Ակումբների քանակ 32 (վերջնական մրցաշար)
204 (որակավորման փուլ 2010 թ.)
Ներկայիս չեմպիոն Արգենտինա Արգենտինա (3-րդ տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Բրազիլիա Բրազիլիա (5 տիտղոս)
Պաշտոնական կայք www.fifa.com

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն (անգլ.՝ FIFA World Cup), նաև Մունդիալ (իսպ.՝ Copa Mundial de Fútbol-ից), ֆուտբոլի միջազգային առաջնություն։ Անցկացվում է 4 տարին 1 անգամ։ Առաջին անգամ անցկացվել է 1930 թվականին։ 1942 և 1946 թթ․ աշխարհի առաջնություն չի անցկացվել Երկրորդ Աշխարհամարտի պատճառով։ Մինչև այժմ անցկացվել է աշխարհի առաջնության 20 խաղարկություն, որոնց ընթացքում հինգ անգամ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն են ճանաչվել Բրազիլիայի (1958, 1962, 1970, 1994, 2002), չորսական անգամ՝ Գերմանիայի (1954, 1974, 1990, 2014) և Իտալիայի (1934, 1938, 1982, 2006), երեք անգամ Արգենտինայի (1978, 1986, 2022), երկուական անգամ՝ Ուրուգվայի (1930, 1950), և Ֆրանսիայի (1998, 2018), մեկական անգամ՝ Անգլիայի (1966) և Իսպանիայի (2010) ազգային հավաքականները։ Աշխարհի գործող չեմպիոն է հանդիսանում Արգենտինայի հավաքականը։

Աշխարհի առաջնությունը ամենավարկանիշային ֆուտբոլային մրցաշարն է աշխարհում, ամենաշատ դիտվող սպորտային մրցությունն է` առաջ անցնելով անգամ օլիմպիական խաղերից։ Ընդհանուր առմամբ 2006 թ. աշխարհի առաջնության բոլոր խաղերը միասին վերցված դիտել են 26.29 միլիարդ մարդ, իսկ եզրափակիչը դիտել է աշխարհի բնակչության մեկ իններորդ մասը[1][2][3][4]։

ՖԻՖԱ աշխարհի առաջնության անցկացման վայրերը 1930–2022: Կանաչ` մեկ անգամ, մուգ կանաչ` երկու անգամ, բաց կանաչ` նախատեսվում է

Նախորդ միջազգային մրցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը կայացել է Գլազգո 1872 թվականին Շոտլանդիայի և Անգլիայի միջև[5] և ավարտվել է 0–0 հաշվով։ Առաջին միջազգային մրցությունը ամենամյա Ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունն է, որը անցկացվել է 1884 թվականից[6]։ Ֆուտբոլի զարգացման հետ մեկտեղ 20-րդ դարի սկզբին առանց մեդալների ֆուտբոլն ընգրկվեց 1900 և 1904 թվականների Օլիմպիական խաղերում[7]։

Երբ ՖԻՖԱ-ն հիմնադրվեց 1904 թվականին, փորձեց կազմակերպել միջազգային մրցություն Շվեյցարիայում Օլիմպիական խաղերից դուրս 1906 թվականին։ Քանի որ միջազգային ֆուտբոլը չէր ձևավորվել, այս փորձը անհաջողությամբ պսակվեց[8]։

1908 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում ֆուտբոլը ճանաչվեց պաշտոնական մրցությու��։ Այդ ժամանակ խաղում էին միայն սիրողական ֆուտբոլիստներ և խաղերում հաղթեց Անգլիայի հավաքականը, որը կրկնեց հաղթանակը 1912 թվականի խաղերում։

1909 թվականին Թոմաս Լիպտոնը կազմակերպեց իր անվամբ մրցաշար Թուրինում։ Այս մրցույթում խաղում էին տարբեր երկրների ակումբներ, ոչ հավաքականներ։ Այս մրցությունը հաճախ կոչում են Առաջին աշխարհի գավաթ[9] և ներգրավեց Իտալիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի ամենահեղինակավոր ակումբներին, սակայն Անգլիան հրաժարվեց մասնակեցլ։ Լիփթոնը հրավիրեց անգլիական Վեստ Օկլենդ Թաուն ակումբին, որը դարձավ առաջնության հաղթող և պաշտպանեց տիտղոսը 1911 թվականին։

1914 թվականին ՖԻՖԱ-ն համաձայնեց համարել Օլիմպիական առաջնությունը որպես «ֆուտբոլի աշխարհի սիրողական առաջնություն» և վերցրեց իր վրա մրցույթի հսկողությունը[10]։ Սա ճանապարհ բացեց աշխարհում առաջին միջմայրցամաքային ֆուտբոլային մրցաշարի 1920 թվականի Ամառային օլիմպիական խաղերում, որին մասնակցեց Եգիպտոսը և 13 եվրոպական հավաքական և հաղթող դարձավ Բելգիան[11]։ Ուրուգվայը հաղթեց մյուս երկու Օլիմպիական խաղերում։

Աշխարհի գավաթներ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սենտենարիո մարզադաշտ, 1930 թվականի Աշխարհի գավաթի եզրափակչի վայրը Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում

Օլիմպիական խաղերի ֆուտբոլային առաջնությունների հաջողություններից հետո ՖԻՖԱ նախագահ Ժյուլ Ռիմեն նորից սկսեց մտածել Օլիմպիական խաղերից դուրս սեփական առաջնության մասին։ 1928 թվականի մայիսի 28-ին Ամստերդամում կայացած ՖԻՖԱ-ի համաժողովում որոշվեց կազմակերպել ինքնուրույն ֆուտբոլի աշխարհի առաջնություն[12]։ Քանի որ Ուրուգվայը, որը այդ տարի նշում էր իր անկախության հարյուր ամյակը, որոշվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցկացնել հենց Ուրուգվայում։

ՖԻՖԱ-ի անդամ մի քանի երկրների ուղարկվեց հրավեր մասնակցելու առաջնությանը, սակայն Եվրոպայի երկրների համար նշանակում էր անցնել Ատլանտյան օվկիանոսը և հասնել Ուրուգվայ։ Մրցույթի սկզբից երկու ամիս առաջվա դրությամբ ոչ մի եվրոպական երկիր չէր ընդունել հրավերը։ Ռիմեն պահանջեց Բելգիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի և Հարավսլավիայի հավաքականներին մասնակցել առաջնությանը։ Ընդհանուր մասնակցեցին 13 երկիր, յոթը` Հարավային ամերիկայից, չորսը Եվրոպայից և երկուսը` Հյուսիսային Ամերիկայից։

Առաջին երկու խաղերը անցկացվեցին միաժամանակ, Ֆրանսիան և ԱՄՆ-ն հաղթանակ տարան համապատասխանաբար Մեքսիկայի և Բելգիայի հանդեպ։ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին գոլը հեղինակեց Լուսիեն Լորենը Ֆրանսիայից[13]։ Եզրափակչում Ուրուգվայը առավելության հասավ Արգենտինայի նկատմամբ և դարձավ առաջին գավաթակիրը[14]։

Աշխարհի գավաթի հիմնադրումից հետո Ամառային օլիմպիական խաղեր 1932-ը կայացավ Լոս Անջելեսում և նախատեսված չէր անցկացնել ֆուտբոլի մրցություն քանի որ ֆուտբոլը ԱՄՆ-ում ժողովրդականություն չէր վայելում[15]։ Օլիմպիական ֆուտբոլը վերադարձավ 1936 թվականի Օլիմպիական խաղերում, սակայն ավելի վարկանիշային էր Աշխարհի գավաթը։

Առաջին Աշխարհի առաջնությունները ունեցան ուղևորության և պատերազմի հետ կապված խնդիրներ։ Քիչ հարավամերիկյան հավաքականներ ցանկացան ուղևորվել Եվրոպա 1934 և 1938 թվականների առաջնություններին մասնակցելու համար։ Բրազիլիան միակ հարավամերիկյան հավաքականն էր, որը մասնակցեց երկուսին։ 1942 և 1946 թվականների առաջնությունները, որոնք պետք է կայանային Նացիստական Գերմանիայում և Բրազիլիայում[16], չեղարկվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի և դրա հետևանքների պատճառով։

Խաղարկությունների արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անցկացման վայրը Չեմպիոն Հաշիվը Փոխչեմպիոն Երրորդ տեղ Հաշիվը Չորրորդ տեղ Թիմերի քանակը
1930
Մանրամասն
Ուրուգվայ Ուրուգվայ Ուրուգվայ
Ուրուգվայ
4 : 2 Արգենտինա
Արգենտինա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
Հարավսլավիա
Հարավսլավիա
13
1934
Մանրամասն
Իտալիա Իտալիա Իտալիա
Իտալիա
2 : 1 ԼԺՀ Չեխոսլովակիա
Չեխոսլովակիա
Գերմանիա
Գերմանիա
3 : 2 Ավստրիա
Ավստրիա
16
1938
Մանրամասն
Ֆրանսիա Ֆրանսիա Իտալիա
Իտալիա
4 : 2 Հունգարիա
Հունգարիա
Բրազիլիա
Բրազիլիա
4 : 2 Շվեդիա
Շվեդիա
15
1950
Մանրամասն
Բրազիլիա Բրազիլիա Ուրուգվայ
Ուրուգվայ
Բրազիլիա
Բրազիլիա
Շվեդիա
Շվեդիա
Իսպանիա
Իսպանիա
13
1954
Մանրամասն
Շվեյցարիա Շվեյցարիա Արևմտյան Գերմանիա
Արևմտյան Գերմանիա
3 : 2 Հունգարիա
Հունգարիա
Ավստրիա
Ավստրիա
3 : 1 Ուրուգվայ
Ուրուգվայ
16
1958
Մանրամասն
Շվեդիա Շվեդիա Բրազիլիա
Բրազիլիա
5 : 2 Շվեդիա
Շվեդիա
Ֆրանսիա
Ֆրանսիա
6 : 3 Արևմտյան Գերմանիա
Արևմտյան Գերմանիա
16
1962
Մանրամասն
Չիլի Չիլի Բրազիլիա
Բրազիլիա
3 : 1 Չեխոսլովակիա
Չեխոսլովակիա
Չիլի
Չիլի
1 : 0 Հարավսլավիա
Հարավսլավիա
16
1966
Մանրամասն
Անգլիա Անգլիա Անգլիա
Անգլիա
4 : 2 ԼԺՀ Արևմտյան Գերմանիա
Արևմտյան Գերմանիա
Պորտուգալիա
Պորտուգալիա
2 : 1 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Խորհրդային Միություն
16
1970
Մանրամասն
Մեքսիկա Մեքսիկա Բրազիլիա
Բրազիլիա
4 : 1 Իտալիա
Իտալիա
Արևմտյան Գերմանիա
Արևմտյան Գերմանիա
1 : 0 Ուրուգվայ
Ուրուգվայ
16
1974
Մանրամասն
Գերմանիա Գերմանիա Արևմտյան Գերմանիա
Արևմտյան Գերմանիա
2 : 1 Նիդերլանդներ
Նիդերլանդներ
Լեհաստան
Լեհաստան
1 : 0 Բրազիլիա
Բրազիլիա
16
1978
Մանրամասն
Արգենտինա Արգենտինա Արգենտինա
Արգենտինա
3 : 1 ԼԺՀ Նիդերլանդներ
Նիդերլանդներ
Բրազիլիա
Բրազիլիա
2–1 Իտալիա
Իտալիա
16
1982
Մանրամասն
Իսպանիա Իսպանիա Իտալիա
Իտալիա
3 : 1 Արևմտյան Գերմանիա
Արևմտյան Գերմանիա
Լեհաստան
Լեհաստան
3 : 2 Ֆրանսիա
Ֆրանսիա
24
1986
Մանրամասն
Մեքսիկա Մեքսիկա Արգենտինա
Արգենտինա
3 : 2 Արևմտյան Գերմանիա
Արևմտյան Գերմանիա
Ֆրանսիա
Ֆրանսիա
4 : 2 ԼԺՀ Բելգիա
Բելգիա
24
1990
Մանրամասն
Իտալիա Իտալիա Արևմտյան Գերմանիա
Արևմտյան Գերմանիա
1 : 0 Արգենտինա
Արգենտինա
Իտալիա
Իտալիա
2 : 1 Անգլիա
Անգլիա
24
1994
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Բրազիլիա
Բրազիլիա
0 : 0 ԼԺՀ
3 ։ 2 ՀՏՀ
Իտալիա
Իտալիա
Շվեդիա
Շվեդիա
4 : 0 Բուլղարիա
Բուլղարիա
24
1998
Մանրամասն
Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիա
Ֆրանսիա
3 : 0 Բրազիլիա
Բրազիլիա
Խորվաթիա
Խորվաթիա
2 : 1 Նիդերլանդներ
Նիդերլանդներ
32
2002
Մանրամասն
Հարավային Կորեա Հարավային Կորեա
Ճապոնիա Ճապոնիա
Բրազիլիա
Բրազիլիա
2 : 0 Գերմանիա
Գերմանիա
Թուրքիա
Թուրքիա
3 : 2 Հարավային Կորեա
Հարավային Կորեա
32
2006
Մանրամասն
Գերմանիա Գերմանիա Իտալիա
Իտալիա
1 : 1 ԼԺՀ
5 ։ 3 ՀՏՀ
Ֆրանսիա
Ֆրանսիա
Գերմանիա
Գերմանիա
3 : 1 Պորտուգալիա
Պորտուգալիա
32
2010
Մանրամասն
Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա Իսպանիա
Իսպանիա
1 : 0 ԼԺՀ Նիդերլանդներ
Նիդերլանդներ
Գերմանիա
Գերմանիա
3 : 2 Ուրուգվայ
Ուրուգվայ
32
2014
Մանրամասն
Բրազիլիա Բրազիլիա Գերմանիա
Գերմանիա
1 : 0 ԼԺՀ Արգենտինա
Արգենտինա
Նիդերլանդներ
Նիդերլանդներ
3 : 0 Բրազիլիա
Բրազիլիա
32
2018
Մանրամասն
Ռուսաստան Ռուսաստան Ֆրանսիա
Ֆրանսիա
4 : 2 Խորվաթիա
Խորվաթիա
Բելգիա
Բելգիա
2 : 0 Անգլիա
Անգլիա
32
2022
Մանրամասն
Կատար Կատար Արգենտինա
Արգենտինա
3 : 3 ԼԺՀ
4 ։ 2 ՀՏՀ
Ֆրանսիա
Ֆրանսիա
Խորվաթիա
Խորվաթիա
2 : 1 Մարոկկո
Մարոկկո
32
2026
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Մեքսիկա Մեքսիկա
Կանադա Կանադա
48

Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուները

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի Դեկտեմբերի 27-ի դրությամբ

Թվատառերով նշված են կարիերան շարունակող ֆուտբոլիստները։

Ֆուտբոլիստ Հավաքական Գոլեր Խաղեր Միջինում Առաջնություններ
1 Միրոսլավ Կլոզե Գերմանիա Գերմանիա 16 24 0,67 2002, 2006, 2010, 2014
2 Ռոնալդո Բրազիլիա Բրազիլիա 15 19 0,79 1994, 1998, 2002, 2006
3 Գերդ Մյուլլեր Գերմանիա Գերմանիա 14 13 1,08 1970, 1974
4 Ժյուստ Ֆոնտեն Ֆրանսիա Ֆրանսիա 13 6 2,17 1958
5 Լիոնել Մեսսի Արգենտինա Արգենտինա 13 26 0,5 2006, 2010, 2014, 2018, 2022
6 Կիլիան Մբապպե Ֆրանսիա Ֆրանսիա 12 14 0,86 2018, 2022
Պելլե Բրազիլիա Բրազիլիա 12 14 0,86 1958, 1962, 1966, 1970
8 Շանդոր Կոչիշ Հունգարիա Հունգարիա 11 5 2,20 1954
Յուրգեն Կլինսման Գերմանիա Գերմանիա 11 17 0,65 1990, 1994, 1998
10 Հելմուտ Ռան Գերմանիա Գերմանիա 10 10 1,00 1954, 1958
Գարի Լինեկեր Անգլիա Անգլիա 10 12 0,83 1986, 1990
Գաբրիել Բատիստուտա Արգենտինա Արգենտինա 10 12 0,83 1994, 1998, 2002
Թեոֆիլո Կուբիլյաս Պերու Պերու 10 13 0,77 1970, 1978, 1982
Թոմաս Մյուլեր Գերմանիա Գերմանիա 10 19 0,53 2010, 2014, 2018, 2022
Գժեգոժ Լյատօ Լեհաստան Լեհաստան 10 20 0,50 1974, 1978, 1982

Ծանոթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «2006 FIFA World Cup broadcast wider, longer and farther than ever before». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2007 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. Tom Dunmore, Historical Dictionary of Soccer, page 235, quote "The World Cup is now the most-watched sporting event in the world on television, above even the Olympic Games."
  3. Stephen Dobson and John Goddard, The Economics of Football, page 407, quote "The World Cup is the most widely viewed sporting event in the world: the estimated cumulative television audience for the 2006 World Cup in Germany was 26.2 billion, an average of 409 million viewers per match."
  4. Glenn M. Wong, The Comprehensive Guide to Careers in Sports, page 144, quote "The World Cup is the most-watched sporting event in the world. In 2006, more than 30 billion viewers in 214 countries watched the World Cup on television, and more than 3.3 million spectators attended the 64 matches of the tournament."
  5. «England National Football Team Match No. 1». England Football Online. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. «British PM backs return of Home Nations championship». Agence France-Presse. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. Elbech, Søren; Stokkermans, Karel (2008 թ․ հունիսի 26). «Intermediate Games of the IV. Olympiad». rec.sport.soccer Statistics Foundation.
  8. «History of FIFA – FIFA takes shape». FIFA.com. Fédération Internationale de Football Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  9. «'The First World Cup'. The Sir Thomas Lipton Trophy». Shrewsbury and Atcham Borough Council. 2003 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 11-ին.
  10. «History of FIFA – More associations follow». FIFA.com. Fédération Internationale de Football Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  11. Reyes, Macario (1999 թ․ հոկտեմբերի 18). «VII. Olympiad Antwerp 1920 Football Tournament». rec.sport.soccer Statistics Foundation. Վերցված է 2006 թ․ հունիսի 10-ին.
  12. «History of FIFA – The first FIFA World Cup». FIFA.com. Fédération Internationale de Football Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  13. Molinaro, John F. «The World Cup's 1st goal scorer». CBC. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  14. «FIFA World Cup Origin» (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 19-ին.
  15. «The Olympic Odyssey so far ... (Part 1: 1908–1964)». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2004 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  16. «Los datos más curiosos de la Fiesta del Fútbol - Brasil 1950». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն» հոդվածին։