Պաոլո Մալդինի
Պաոլո Մալդինի իտալ.՝ Paolo Maldini | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Պաոլո Չեզարե Մալդինի | ||||||||
Ազգությունը | իտալացի | ||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||||||||
Մականուն | Il Capitano (Ավագ) | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 26, 1968 (56 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Միլան, Իտալիա | ||||||||
Հասակ | 186 սմ | ||||||||
Քաշ | 85 կգ | ||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Պաոլո Չեզարե Մալդինի (իտալ.՝ Paolo Cesare Maldini, ծնվ. հունիսի 26, 1968 թ., Միլան, Իտալիա)՝ իտալացի նախկին ֆուտբոլիստ, Միլանի նախկին անվանի ֆուտբոլիստ Չեզարե Մալդինիի որդին։ Ֆուտբոլի ողջ պատմության լավագույն պաշտպաններից մեկը, խաղում էր ինչպես ձախ, այնպես էլ կենտրոնական պաշտպանի դիրքերում։ Ողջ մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել Միլան ակումբի կազմում՝ անցկացնելով ռեկորդային 902 խաղ[3], և դառնալով ակումբի խորհրդանիշն ու լեգենդը։ Այդ ընթացքում նա հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, յոթ անգամ՝ Սերիա Ա-ում, մեկ անգամ՝ Իտալիայի գավաթում, հինգական անգամ՝ Իտալիայի և Եվրոպայի սուպերգավաթներում, երկու անգամ՝ Միջմայրցամաքային գ��վաթներում, մեկ անգամ՝ Աշխարհի ակումբային առաջնությունում։ Համարվում է բացարձակ ռեկորդակիր Սերիա Ա-ում անցկացրած խաղերի քանակով՝ 647 խաղ։
Երկար ժամանակ եղել է ինչպես Միլան ակումբի, այնպես էլ Իտալիայի հավաքականի ավագը։ Երկրպագուները նրան կոչում էին "Il Capitano" ((իտալ.) Ավագ) մականունով։
1995 թ.-ին ներկայացվել է «ՖԻՖԱ Տարվա Խաղացող» մրցանակաբաշխությանը և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Միլան ակումբի մեկ այլ խաղացող՝ Ջորջ Վեաին[4]։ 2007 թ.-ին «UEFA Club Football Awards» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է Եվրոպայում տարվա լավագույն պաշտպան[5]։
2000 թ.-ի հուլիսի 12-ին, այն բանից հետո, երբ Իտալիայի հավաքականը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Մալդինին պարգևատրվեց Իտալիայի բարձրագույն շքանշանով՝ «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայության համար» շքանշանի սպա (չորրորդ աստիճան)[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաոլո Մալդինին դեռ վաղ մանկական հասակից երազում էր դառնալ ֆուտբոլիստ և նմանվել հորը՝ Միլանի հանրահայտ ավագ Չեզարե Մալդինիին։ 1985 թ.-ի հունվարի 20-ին, երբ նա դեռ 16 տարեկան էր, Ուդինեզեի հետ արտագնա խաղում (1։ 1) ակումբի մարզիչ Նիլս Լիդհոլմը Մալդինիին ընդգրկում է կազմի ցուցակում. դա նրա առաջնամուտն էր մեծ ֆուտբոլ։ Չնայած այդ մրցաշրջանում դա նրա միակ ելույթն էր Ա Սերիայում, սակայն արդեն հաջորդ մրցաշրջանից սկսած մինչև իր կարիերայի ավարտը Մալդինին ամուր գրավում ու պահպանում է իր տեղը ակումբի հիմնական կազմում։
Մալդինին պաշտպան է Աստծուց |
Մալդինիի մուտքը պրոֆեսիոնալ ֆուտբոլ զուգադիպել է Սիլվիո Բերլուսկոնիի՝ ակումբի նոր նախագահ դառնալու և, դրա հետ կապված, ակումբի վերելքի հետ։ 1987-88 մրցաշրջանի սկուդետտոն դարձել է նրա առաջին տիտղոսը։ Միլանի կազմում նա անց է կացրել 902 խաղ։ Նրա վերջին խաղը ակումբում, որը դարձել է վերջինը նաև կարիերայում, տեղի է ունեցել 2009 թ.-ի մայիսի 31-ին, Ֆիորենտինայի հետ և ավարտվել է Միլանի հաղթանակով՝ 2։ 0 հաշվով։
1986-ից Մալդինին սկսել է հանդես գալ Իտալիայի երիտասարդական հավաքականում, որի մարզիչն այդ ժամանակաշրջանում նրա հայրն էր։ Այս հավաքականի կազմում, երկու տարվա ընթացքում նա անց է կացրել 12 խաղ և դարձել 5 գոլերի հեղինակ։ 19 տարեկան հասակում նա հրավիրվել է Իտալիայի հավաքական, որի կազմում առաջին խաղն անց է կացրել 1988 թ.-ի մարտի 31-ին, Հարավսլավիայի հետ արտագնա ընկերական հանդիպման ժամանակ (1։ 1)։ Ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով (126) Մալդինին զիջում է միայն Ֆաբիո Կաննավարոին։ Ազգային հավաքականում նա իր կարիերան ավարտել է 2002 թ.-ին՝ Աշխարհի առաջնությունից անմիջապես հետո։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թ.-ի մայիսի 31-ի դրությամբ[8]
Պաոլո Մալդինիի վիճակագրությունը ակումբում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Սեզոն | Սերիա Ա | Իտալիայի գավաթ | Եվրոպական մրցասպարեզ1 |
Այլ առաջնություններ2 |
Ընդհանուր | |||||||
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||||
Միլան | 1984–85 | 1 | 0 | - | - | - | - | - | - | 1 | 0 | ||
1985–86 | 27 | 0 | 6 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 40 | 0 | |||
1986–87 | 29 | 1 | 7 | 0 | - | - | 13 | 0 | 37 | 1 | |||
1987–88 | 26 | 2 | 1 | 0 | 2 | 0 | - | - | 29 | 2 | |||
1988–89 | 26 | 0 | 7 | 0 | 7 | 0 | - | - | 40 | 0 | |||
1989–90 | 30 | 1 | 6 | 0 | 8 | 0 | 3 | 0 | 47 | 1 | |||
1990–91 | 26 | 4 | 3 | 0 | 4 | 0 | 2 | 0 | 35 | 4 | |||
1991–92 | 31 | 3 | 7 | 1 | - | - | - | - | 38 | 4 | |||
1992–93 | 31 | 2 | 8 | 0 | 10 | 1 | 1 | 0 | 50 | 3 | |||
1993–94 | 30 | 1 | 2 | 0 | 10 | 1 | 4 | 0 | 46 | 2 | |||
1994–95 | 29 | 2 | 1 | 0 | 11 | 0 | 2 | 0 | 43 | 2 | |||
1995–96 | 30 | 3 | 3 | 0 | 8 | 0 | - | - | 41 | 3 | |||
1996–97 | 26 | 1 | 3 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 36 | 1 | |||
1997–98 | 30 | 0 | 7 | 0 | - | - | - | - | 37 | 0 | |||
1998–99 | 31 | 1 | 2 | 0 | - | - | - | - | 33 | 1 | |||
1999–2000 | 27 | 1 | 4 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 38 | 1 | |||
2000-01 | 31 | 1 | 4 | 0 | 14 | 0 | - | - | 49 | 1 | |||
2001–02 | 15 | 0 | - | - | 4 | 0 | - | - | 19 | 0 | |||
2002–03 | 29 | 2 | 1 | 0 | 19 | 0 | - | - | 49 | 2 | |||
2003–04 | 30 | 0 | - | - | 9 | 0 | 3 | 0 | 42 | 0 | |||
2004–05 | 33 | 0 | - | - | 13 | 1 | 1 | 0 | 47 | 1 | |||
2005–06 | 14 | 2 | - | - | 9 | 0 | - | - | 23 | 2 | |||
2006–07 | 18 | 1 | - | - | 9 | 0 | - | - | 27 | 1 | |||
2007–08 | 17 | 1 | - | - | 4 | 0 | 2 | 0 | 23 | 1 | |||
2008–09 | 30 | 0 | - | - | 2 | 0 | - | - | 32 | 0 | |||
Ընդամենը կարիերայի ընթացքում | 647 | 29 | 72 | 1 | 161 | 3 | 22 | 0 | 902 | 33 |
1ներառյալ Չեմպիոնների Լիգա և ՈՒԵՖԱ գավաթ
2ներառյալ Կոպպա Իտալիա, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ, Միջմայրցամաքային գավաթ և ՖԻՖԱ Աշխարհի ակումբային առաջնություն
3ՈՒԵՖԱ-ի գավաթի փլեյ-օֆֆ խաղեր
Ազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաոլո Մալդինիի վիճակագրությունը հավաքականում[9] | |||
---|---|---|---|
Հավաքական | Սեզոն | ||
Խաղեր | Գոլեր | ||
Իտալիա | |||
1988 | 10 | 0 | |
1989 | 7 | 0 | |
1990 | 11 | 0 | |
1991 | 8 | 0 | |
1992 | 7 | 0 | |
1993 | 5 | 2 | |
1994 | 12 | 0 | |
1995 | 7 | 1 | |
1996 | 7 | 0 | |
1997 | 11 | 2 | |
1998 | 11 | 1 | |
1999 | 7 | 1 | |
2000 | 11 | 0 | |
2001 | 7 | 0 | |
2002 | 5 | 0 | |
Ընդամենը | 126 | 7 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերիա Ա (7) - 1987-88, 1991-92, 1992-93, 1993-94, 1995-96, 1998-99, 2003-04
- Ֆուտբոլի Իտալիայի գավաթ (1) - 2002-03
- Ֆուտբոլի Իտալիայի սուպերգավաթ (5) - 1988, 1992, 1993, 1994, 2004
- Եվրոպայի Չեմպիոնների Գավաթ / ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա (5) - 1988–89, 1989–90, 1993–94, 2002–03, 2006–07
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ (5) - 1989, 1990, 1994, 2003, 2007
- Միջմայրցամաքային գավաթ (2) - 1989, 1990
- ՖԻՖԱ Ակումբային աշխարհի առաջնություն (1) - 2007
Ազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 թ.-ի «Bravo Award» մրցանակաբաշխության հաղթող
- Մտնում է ՖԻՖԱ 100 ցուցակի մեջ
- Ընդգրկված է եղել 1994 թ.-ի Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմի մեջ
- Ընդգրկված է եղել 1988, 1996 և 2000 թվականների Եվրոպայի առաջնությունների խորհրդանշական հավաքականների կազմերի մեջ
- «Football Soccer» վարկածով 1994 թ.-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
- 1994 և 2003 թվականների Ոսկե գնդակների բրոնզե մրցանակակիր
- 1995 թ.-ի ՖԻՖԱ Աշխարհի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակաբաշխության արծաթե մրցանակակիր
- Սերիա Ա լավագույն պաշտպան՝ 2004 թ.-ին
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի լավագույն պաշտպան՝ 2007 թ.-ին
- Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ՝ 1994 - 2002 թթ.-երին
- «Գաետանո Շիրեա մրցանակի» մրցանակակիր
Պետական պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]5-րդ՝ ասպետական աստիճանի շքանշան «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» (Cavaliere Ordine al merito della Repubblica Italiana)՝ (1991)[10]
4-րդ՝ սպայական աստիճանի շքանշան «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» (Ufficiale Ordine al merito della Repubblica Italiana)՝ (2000)[11]
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաոլո Մալդինին ամուսնացած է վենեսուելացի նախկին մոդել Ադրիանա Ֆոսսայի հետ և ունի երկու որդի. Քրիստիան (ծնվ. 1996 թ.) և Դանիել (ծնվ. 2001 թ.)։ Քրիստիանը 2013-ի հուլիսից խաղում է Միլանի երիտասարդական թիմում, Դանիելը՝ պատանեկան թիմում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մալդինիի ազգանվան տառերով իտալերեն լեզվով (Maldini) կարելի է կազմել «di Milan» բառակապակցությունը, որը նշանակում է «Միլանից»։
- Միլանի 3-րդ համարի մարզաշապիկը ամրագրված է Մալդինիի անունով։ Համաձայն պայմանավորվածության՝ այդ համարը կարող են կրել միայն նրա որդիները։
- Ազգային հավաքականի կազմում Մալդինին խփել է 7 գոլեր։ Հատկանշականն այն է, որ բոլոր այդ 7 խաղերում, որոնց ժամանակ նա դարձել է գոլի հեղինակ, հավաքականը հաղթել է առնվազն 2 գոլերի տարբերությամբ։ Ընդ որում, բոլոր այդ խաղերը եղել են տան դաշտերում, իտալական 7 տարբեր քաղաքներում, սակայն Մալդինիի հայրենի Միլանը այդ քաղաքների թվում չկար։
- 2004-05 Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում, 52-րդ վայրկյանին Մալդինին խփել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչների ամենաարագ գնդակը և դարձել ամենատարեց ֆուտբոլիստը (36 տարեկան 11 ամսական), ով գոլ է խփել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում[12]։
- 2007-ին հաղթելով Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում՝ Մալդինին դարձել է ամենատարեց ֆուտբոլիստը (38 տարեկան 11 ամսական), ով հաղթել է Չեմպիոնների Լիգան[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/211861
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/77131
- ↑ HALL OF FAME:PAOLO MALDINI(անգլ.)
- ↑ FIFA World Player of the Year(անգլ.)
- ↑ UEFA Club Football Awards. տարվա լավագույն պաշտպան(անգլ.)
- ↑ Ufficiale Ordine al Merito della Repubblica Italiana(իտալ.)
- ↑ acmilan.ucoz.net(ռուս.)
- ↑ «Պաոլո Մալդինի-Միլան ակումբի խաղացողի պրոֆիլ». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.(իտալ.)
- ↑ «Մալդինի-միջազգային խաղեր». RSSSF. Վերցված է 2011 թ․ ապրիլի 16-ին.(անգլ.)
- ↑ «Cavaliere Ordine al Merito della Repubblica Italiana» (Italian). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(իտալ.) - ↑ «Ufficiale Ordine al Merito della Repubblica Italiana» (Italian). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(իտալ.) - ↑ 12,0 12,1 «Champions League Records» (PDF) (անգլերեն). UEFA.com. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22–ին-ին.(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Մալդինի» հոդվածին։ |
|
Նախորդող Ֆրանկո Բարեզի |
Միլան ֆուտբոլային ակումբի ավագներ Պաոլո Մալդինի 1997 - 2009 |
Հաջորդող Մասսիմո Ամբրոզինի |