Սփյուռք (թերթ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սփյուռք (այլ կիրառումներ)
Սփյուռք | |
---|---|
Տեսակ | հանդես և թերթ |
Հիմնադրվել է | 1958 |
«Սփյուռք», գրական, գեղարվեստական, հասարակական պարբերաթերթ։ Հիմնադիր՝ Սիմոն Սիմոնյան, 1990 թ․-ից՝ Հայկական ժողովրդային շարժման հրատարակություն։
Մինչև 1988 թվականը «Սփյուռքը» անկախ ուղղության թերթ էր։ Անդրադառնում է Հայաստանի և սփյուռքի հասարակական կյանքին, Հայ դատին, Ղարաբաղի և Նախիջևանի հարցերին, հայրենիք-սփյուոք հարաբերություններին, Անթիլիասի եկեղեցական տագնապին և մերձավորարլելյան ճգնաժամին։ Լուսաբանում է հայրենիքի և սփյուռքի գրականմշակութային կյանքը, հրատարակում գրական-գեղարվեստական ստեղծագործություններ։
Մինչև 1988 թվականը, չհարելով որևէ կուսակցության և կազմակերպության, հանդես է եկել հանուն սփյուռքի ազգային, եկեղեցական, մշակութային հաստատությունների համագործակցության։ Խորհրդային Հայաստանը համարել է համայն հայության հայրենիք։ Տպագրել է հոդվածներ Հայաստանի մոտիկ անցյալի և ազգային-ազատագրական շարժումների վերաբերյալ, վավերագրական դրվագներ Մեծ եղեռնից և հայերի ինքնապաշտպանական մարտերից։ Ներկայացրել է սփյուռքի հասարակական-եկեղեցական կյանքը, պատմել սփյուռք այցելող արվեստի և մշակույթի հայ խորհրդային գործիչների, մարզական խմբերի ելույթների մասին։ Գրական բաժնում տեղ են գտել հայ գրողների ստեղծագործություններ, նմուշներ համաշխարհային գրականթյունից։
1958-1989թթ. Գրական և ընդհանուր պարբերական
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958-1974թթ. - Սիմոն Սիմոնյան
Առաջին անգամ թերթը տպագրվել է հայ արձակագիր Սիմոն Սիմոնյանի կողմից շաբաթական մեկ անգամ՝ տաբլոիդի ֆորմատով, ապա երկու շաբաթը մեկ անգամ պարբերությամբ։ Սկզբնապես ղեկավարվելով հայկական ավանդական քաղաքական կուսակցական գծերից հեռու անկախ գծով, այն հայալեզու նշանավոր հրատարակություն էր՝ գրական, պատմական, սոցիալական և գեղարվեստական լուսաբանումներով[1]։ Սփըրքը նաև ուներ ընթերցողների և հեղինակների մեծ ցանց տարբեր երկրներից (այդ թվում՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հեղինակներ, ինչպիսիք են Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Գուբելյանը և այլք), ի լրումն հայկական սփյուռքի մեծ թվով գրողների և բանաստեղծների։ Ի թիվս մի քանի այլ հայկական ամսագրերի, ինչպիսիք են «Նայիրի», «Բագին», «Շիրակ» և այլն, «Սփիւռքը» 1950-ական, 1960-ական թվականներին և դրանից հետո էլ դարձավ հայ գրական և մտավոր կյանքի կիզակետը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում[2]։
- 1975-1989 - Գևորգ Աճեմյան
11975 թվականին պարբերականի հրատարակությունը Սիմոն Սիմոնյանից անցել է Գևորգ Աճեմյանին, սակայն պահպանվել է պարբերականի գրական և գեղարվեստական ուղղվածությունը։ Գևորգ Աճեմյանը մինչև 1989 թվականը շարունակել է հրատարակել պարբերականը[2]։
Գևորգ Աճեմյանի մահից հետո պարզվեց, որ նա Հակոբ Հակոբյանի հետ միասին ASALA-ի հիմնադիրներից մեկն էր (իսկական անունը ՝ Հարություն Թագուշյան)։
1990թ. - Հայկական ժողովրդական շարժման մարմին
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Աճեմյանը «Սփիւռք» պարբերականի արտոնագիրը փոխանցեց ձախակողմյան հայ ժողովրդական շարժմանը (որպես Լիբանանում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) քաղաքական խոսափող)։
Վերջինս փոխեց թերթի ընդհանուր ուղղվածությունը, և մեծ քանակությամբ նյութեր նվիրված էին քաղաքական հարցերին, հայկական հարցին և ազատագրական գաղափարախոսությանը։ Նոր սեփականատերերը նաև փոխեցին հրատարակության ձևաչափը՝ տաբլոիդային թերթից դարձնելով փոքր ձևաչափի ամսագիր և սկսեցին այն հրապարակել ամսական մեկ անգամ կամ ավելի քիչ հաճախականությամբ։
Ամսագրի քաղաքական կողմնորոշումը մեծ շեղում էր 1958-1990 թվականներին Սիմոնյանի և Աճեմյանի ղեկավարությամբ սկզբնական հրատարակության ավանդական գրական-գեղարվեստական ավանդույթից, և նոր Սփիւռք-ը համարվում է հայկական պատմական պարբերականից անկախ նոր հրատարակություն։
Ներկայումս Սփիւռքը ամենամյա պատկերազարդ ամսագիր է։
Խմբագիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիմոն Սիմոնյան (1958-1974)
- Գևորգ Աճեմյան (1975-1989)
- Հայկական ժողովրդական շարժում (1990-ից հետո)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գէորգ Եազճեան, Լիբանանահայ մամուլը 2002ին, Երևան, 2004, 47 էջ.99930-4-293-5
- ↑ Armenian Soviet Encyclopedia, Vol. 11, 1985 - Spurk
- ↑ Armenian Diaspora.com: Սփիւռք պարբերաթերթ (Լիբանանի հայ մամուլի շարքից) Արխիվացված 2019-07-10 Wayback Machine (in Armenian)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 214)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |