Jump to content

Սուրբ Հոգեգալուստ եկեղեցի (Տրիպոլի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հոգեգալուստ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՏեղագրությունՏրիպոլի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԼիբանանի թեմ
Հիմնական ամսաթվերը1962
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Հիմնադրված1962
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Հոգեգալուստ եկեղեցի, Տրիպոլի քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին։ Կազմակերպում է Լիբանանի Հյուսիսային մարզի Տրիպոլի ծովափնյա քաղաքում բնակվող առաքելական հայության հոգևոր կյանքը, հանդիսանում է լիբանանահայ համայնքի կարևոր հոգևոր կենտրոններից մեկը[1]։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հարություն եկեղեցին գործում է Տրիպոլի քաղաքում։ Բարձրահարկ շենքերի մեջ առանձնանում է հայկական եկեղեցական ճարտարապետությամբ, չափերով փոքր է, ունի զանգակատուն։

Տրիպոլի քաղաքում շուրջ 2 հազար հայ է հաստատվել Կիլիկիայի հայաթափումից անմիջապես հետո: Կյանքի ծանր պայմանները ստիպել են նրանցից շատերին արտագաղթել: 1927 թվականին Տրիպոլիում մնացել էր միայն 840 հայ: Մինչ այդ, հայկական երեք հարանվանություններն այստեղ արդեն հիմնել էին իրենց եկեղեցիներն ու դպրոցները: Հայ առաքելականներինն էր սուրբ Աստվածածին մատուռը:

1962 թվականին նրանք Գալուստ Կյուլպենկյան հիմնադրամի նվիրատվությամբ կառուցել են սուրբ Հոգոգալուստ եկեղեցին: Ներկայումս գործում է Ազգային Խրիմյան-Նուպարյան վարժարանը (հիմնվել է 1923 թվականին. 2001-2002 թվականներին ունեցել է 62 աշակերտ): Վերջին տարիներին գաղութի նոսրացման հետևանքով տեղի մյուս բոլոր հայկական վարժարանները դադարել են գործելուց: Չի գործում նաև հայ ավետարանական եկեղեցին: Տրիպոլիում առաջին հայկական կազմակերպություններն են եղել «Հայ Արփի», «Ուսումնասիրաց» և «Հայ երիտասարդաց» միությունները, որոնք երկար կյանք չեն ունեցել:

Տրիպոլիի Լիբանանի օգնության խաչի մասնաճյուղը հիմնվել է 1920-ական թվականների վերջին: Գործում են նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ երիտասարդաց ընկերակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայ մարմնակրթական ընդհանուր միության (1929 թվականից) մասնաճյուղերը, Համազգային մշակութային միության «Մուշեղ Իշխան» ակումբը (1992 թվականից):

Տրիպոլիում եկեղեցական արարողությունները սկզբնական շրջանին կատարվել են հույների կողմից տրամադրված «Մար Էլիաս» եկեղեցու մեջ, Խորեն քահանա Գույումճյանի կողմից։ Հետագային կառուցվեց սուրբ Աստվածածին տախտակաշեն ու թիթեղածածկ եկեղեցին, Տեր Բաբկեն քահանա Հակոբյանի նախաձեռնութեամբ։

1962 թվականին ավարտվեց նոր և քարաշեն եկեղեցու շինությունը, Գալուստ Կյուլպենկյան հիմնադրամի նվիրատվությամբ, և եկեղեցին կոչվեց սուրբ Հոգեգալուստ։ Եկեղեցու օրհնությունն ու օծումը տեղի ունեցաւ 3 Յունիս 1962-ին, հանդիսապետությամբ Լիբանանի թեմի առաջնորդ Խորեն արքեպիսկոպոս Բարոյանի, որը հետագայում դարձավ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս։

Եկեղեցու հոգևոր հովիվներն են՝

  • Տեր Խորեն քահանա Գույումճյան
  • Տեր Խաչատուր ծայրագույն վարդապետ Ղազարյան
  • Տեր Բաբկեն քահանա Յակոբյան
  • Տեր Փառեն ծայրագույն վարդապետ Մելքոնյան
  • Տեր Յակոբ քահանա Պոյաճյան
  • Տեր Բաբկեն քահանա Յակոբյան
  • Տեր Հուսիկ քահանա Այանյան
  • Տեր Ղևոնդ քահանա Հովսեփյան
  • Տեր Մովսես քահանա Շրիկյան
  • Տեր Ասպետ քահանա Տեմիրճյան
  • Տեր Վազգեն քահանա Նարկիզյան
  • Տեր Նարեկ քահանա Շրիկյան
  • Տեր Պարգև քահանա Հովհանեսյան
  • Տեր Ղևոնդ քահանա Տոնիկյան
  • Տեր Ռուբեն քահանա Միսիրյան
  • Տեր Գրիգոր քահանա Եղիայան (այժմյան հոգևոր հովիվ)։

Սուրբ Հոգեգալուստ եկեղեցու այժմյան Թաղական խորհուրդի անդամներն են՝ Պետրոս Կյուվլեքճյան (ատենապետ), Սարգիս Չերքեզյան, Վահե Հարմանտայան, Հրաչ Մոսքոֆյան և Էլի Սրապոնյան։

2023 թվականի մարտի 12-ին, տեղի ունեցավ Թաղական խորհուրդի ընտրություն: Նորընտիր Թաղական խորհուրդի անդամներն են՝ Էլի Սրապոնյան (ատենապետ), Վահե Հարմանտայան, Միշել Իսկենյան, Հարութ Թովմասյան և Գրիգոր Կիրակոսյան:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լիբանանի թեմ. «Ս. Հոգեգալուստ եկեղեցի (Թրիփոլի)». www.armprelacylb.org. Առաջնորդարան հայոց Լիբանանի.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյ��ւթերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։