Jump to content

Հակոբ Հակոբյան (ՀԱՀԳԲ հիմնադիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը ՀԱՀԳԲ-ի հիմնադրի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Հակոբ Հակոբյան։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Հակոբյան
Ծնվել է1951
ԾննդավայրՄոսուլ, Իրաքի թագավորություն
Մահացել էապրիլի 28, 1988(1988-04-28)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Իրաքի թագավորություն
Ազգությունհայ
ԱնդամությունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ

Հակոբ Հակոբյան (Հարություն Թագուշյան,1951, Մոսուլ, Իրաքի թագավորություն - ապրիլի 28, 1988(1988-04-28), Աթենք, Հունաստան), հայ ռազմաքաղաքական գործիչ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրներից։ Առհասարակ ԱՍԱԼԱ-ի «կնքահայրը» համարվում է լիբանանահայ Հակոբ Հակոբյանը (Հարություն Թագուշյան, հանդես է եկել Մուջահեդ, Մուալեմ, Միհրան Միհրանյան, Վահրամ Վահրամյան, Մուրադ Արմենյան, Աբու Ահմադ ալ-Արմանի կեղծանուններով)։ Այդ պատճառով էլ ուսումնասիրողներից ոմանք ԱՍԱԼԱ-ի ծագումը կապում են Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործունեության հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Հակոբյանը ծնվել է Իրաքի Մոսուլ քաղաքում[1]։ Հայրը եղել է Մկրտիչ Թագուշյանը, ով միակն է եղել բազմանդամ գերդաստանից, որ փրկվել է ցեղասպանության ժամանակ։ Նրան հինգ տարեկանում թուրքերը դանակահարել են և, կարծելով թե մեռած է, այդպես թողել են դիակների մեջ և հեռացել։ Հակոբ Հակոբյանը մասնակցել է Պաղեստինի ազատագրման շարժման գործունեությանը, իսրայելա-պաղեստինյան ընդհարումներին, սերտ կապեր է ունեցել Յասեր Արաֆաթի, Աբու Նիդալի և պաղեստինյան այլ գործիչների հետ։ Պաղեստինյան ազատագրական շարժման մասնակից լինելու տարիներին իրականացրել է մի շարք հնչեղ գործողություններ, որոնցից մեկն է եղել 1974 թվականին Քուվեյթում գտնվող Ճապոնական դեսպանատան գրավումը[2]։

Հակոբ Հակոբյանը ակտիվ դերակատարություն է ունեցել 1975 թվականին սկսված քաղաքացիական պատերազմում հայ համա��նքի պաշտպանության գործում։

ՀԱՀԳԲ-ի հիմնադրումն ու ղեկավարումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին հիմնել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը։ 1984 թվականից Ասալայի մարտիկների կողմից գրվել ու անգլերեն լեզվով հրատարակվել են 3 գրքույկներ։ Դրանք 1992 թվականին Իրականություն վերնագրով՝ հայրենի ընթերցողի համար, հայերեն տարբերակով կազմել ու հրատարակել են Մոնթե Մելքոնյանն ու իր կինը՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանը։ Գիրքը պատմում է ԱՍԱԼԱ-հեղափոխական շարժման մասին, որտեղ նսեմացվում է Հակոբ Հակոբյանի գործունեությունը։ Ըստ գրքի ՀԱՀԳԲ-ի ծագման օրից գոյություն ունեին 2 հիմնական ուժեր՝ Հակոբ Հակոբյանն ու մյուս անդամների ամբողջությունը։

ՀԱՀԳԲ-ի մնացյալ պատմությունը պիտի բնորոշվեր այս երկվությամբ.հայրենասեր մարտիկները շարունակաբար պիտի պայքարեին ստեղծարար գործունեություն հաստատելու համար, մինչ Մուջահետը, որ նկատի ուներ միայն իր անձնական իղձերը, նրանց ստեղծարար աշխատանքի պտուղները պիտի քաղեր և նրանց պիտի շահագործեր իր անձնական նպատակներն իրագործելու համար։

Սպանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Հակոբյանը սպանվել է 1988 թվականի ապրիլի 28-ին Աթենքի Պալեո Ֆալիրո արվարձանում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարվի Վ. Կուշներ. Encyclopedia of terrorism. SAGE, 2002. ISBN 0761924086, 9780761924081, էջ. 47
  2. 1974 attack on the Japanese Embassy in Kuwait
  3. The Associated Press]. Gunmen Kill Man in Athens Identified as Armenian Terrorist Chief.
  • Իրականություն, ԱՍԱԼԱ-հեղափոխական շարժում, հրատ. 1992