Jump to content

Հայոց ցեղասպանության հուշարձան (Միջերկրական ծով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Միջերկրական ծով)
Տեսակհուշարձան
Երկիր Լիբանան
Շինության ձևԽաչ
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
 Armenian Genocide Memorial, Mediterranean Sea Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցության Միջերկրական ծովում՝ Ջունիե-Տաբարժա հատվածում՝ 35 մետր խորության վրա տեղադրված խաչ։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Լիբանանում ՀՀ դեսպանության, Լիբանանի կենտրոնական մարմնի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հովանավորությամբ և աջակցությամբ, «Octopusteam» ջրասուզման ակումբի նախաձեռնությամբ 2015 թվականին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչի տեղադրման արարողություն Միջերկրական ծովում՝ Ջունիե-Տաբարժա հատվածում, 35 մետր խորության վրա[1]։

Միջոցառմանը մասնակցել են Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ, Կիլիկիո Տան Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն, մարոնի պատրիարք Բշարա Ռայի ներկայացուցիչը, Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ղեկավարը, ծովային փրկարարների թիմը՝ հրամանատար Սամիր Յազբեկի գլխավորությամբ, Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ, լրագրողներ, Մեսրոպյան վարժարանի ղեկավարներ ու աշակերտներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Խաչի տեղադրումը նվիրված է այն հայերի հիշատակին, ովքեր խորտակվել են գետերում և ծովերում՝ փախչելով 1915 թվականի կոտորածից[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչի տեղադրում Միջերկրական ծովում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  2. «Միջերկրական ծովում հայկական խաչ է տեղադրվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.