Բեյրութի թեմ
Բեյրութի թեմ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | արևելյան կաթոլիկ արքեպիսկոպոսություն |
Երկիր | Լիբանան |
Հիմնական ամսաթվերը | 1929 |
Տաճար | Սուրբ Եղիա և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի |
Գլխամաս | Բեյրութ, Լիբանան |
Մասն է | հայ կաթողիկե եկեղեցու թեմ |
Առաջնորդ | Ռաֆայել Մինասյան |
Հիմնադրված | 1929 |
Armenian Catholic Archeparchy of Beirut Վիքիպահեստում | |
armeniancatholic.org |
Բեյրութի թեմ[1] (լատին․՝ Archieparchia Berytensis Armenorum), Հայ կաթողիկե եկեղեցու՝ Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող, Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցուն պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է կաթողիկե լիբանանահայության հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Սուրբ Եղիա և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար։ Նախկին առաջնորդանիստն էր Զմմառի սուրբ Տիրամոր կաթողիկե վանքը, որը դարձել է կաթողիկոս-պատրիարքի առաջնորդանիստը։ 2021 թվականից թեմի առաջնորդն է կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը[2]։
Համաձայն եկեղեցու ներկայացրած վիճակագրության՝ հետևորդների ամենաբարձր քանակը եղել է 1980 թվականին՝ 28130 անձ, իսկ 2022 թվականին դարձել է 10400 մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների հալածանքները հանգեցրին նրանց զանգվածային արտագաղթի դեպի Սիրիա և Լիբանան, որոնց թվում կային նաև հայ կաթողիկե հեևորդներ[3]։ 1918 թվականի մայիս-հուլիս ամիսներին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ կաթողիկե եպիսկոպոսները կարդինալ Լուիջի Ցինչերոյի գլխավորությամբ Հռոմում մի շարք խորհրդակցություններ անցկացրեցին, որոնց արդյունքում վերակազմավորվեց Հայ կաթողիկե եկեղեցին։ Ի թիվս այլ որոշումների՝ հունիսի 23-ին որոշվեց կաթղիկոս-պատրիարքի աթոռանիստը Կոստանդնուպոլսից Զմմառ գյուղում գտնվող վանք տեղափոխելու մասին։
Պիոս XI պապը հաստատել է հայ եպիսկոպոսների որոշումները և 1929 թվականի հունվարի 25-ին հրապարակել համառոտ «Litteris apostolicis»-ը, որով Բեյրութի թեմը հաստատվել է որպես Տանն Կիլիկիո պատրիարքի սեփական թեմ։
Եկեղեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջնորդանիստ տաճարից բացի՝ Բեյրութ քաղաքում են գտնվում ևս երկու եկեղեցի՝ սուրբ Ավետման և սուրբ Խաչ, իսկ մայրաքաղաքից դուրս ևս երկու եկեղեցի և մեկ վանք՝ սուրբ Աստվածածին (Զահլե), սուրբ Փրկիչ (Բուրջ Համուդ) և սուրբ Վարդարանի Տիրամոր վանք (Անջար)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
- ↑ «Pedro XXI: el obispo armenio-católico de Jerusalén presidirá toda la Iglesia Católica Armenia» (իսպաներեն). 2021-09-24.
{{cite web}}
: Unknown parameter|web=
ignored (օգնություն) - ↑ v. Arménie, en Dictionnaire de Théologie Catholique, vol. I, col. 1915. Lista extraída de: Missiones catholicae cura S. Congregationis de Propaganda Fide descriptae anno 1898, Roma 1897, pp. 595-607.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Annuario Pontificio, Libreria Editrice Vaticana, Città del Vaticano, 2003, ISBN 88-209-7422-3
- Բրևե Litteris apostolicisԱրխիվացված 2013-03-03 Wayback Machine, AAS 21 (1929), стр. 581—582 (լատ.)
- Dictionnaire d’Histoire et de Géographie ecclésiastiquesԱրխիվացված 2019-10-29 Wayback Machine, vol. VIII, Parigi 1935, coll. 1322—1323 (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյրութի թեմ» հոդվածին։ |
|