Գոռնոյե Լոո
Գյուղ | |||
---|---|---|---|
Գոռնոյե Լոո | |||
ռուս.՝ Горное Лоо | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Լազարևսկի շրջան | ||
Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ[1] | ||
Հիմնադրված է | 1885 թ. | ||
ԲԾՄ | 25 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 3322 մարդ (2010) | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 8622 | ||
Փոստային դասիչ | 354208 | ||
ՍՎՏԲՀԴ | 03 426 922 006 | ||
|
Գոռնոյե Լոո ( ռուսերեն՝ Горное Лоо), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում, շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 60 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից` 17 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Սև ծովից 2 կմ հեռավորության և ծովի մակարդակից 25 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին գյուղն ուներ 3116 բնակիչ, որից 63,1% - հայեր, 31% - ռուսներ, 2,9% - ուկրաինացիներ, ինչպես նաև թաթարներ, գերմանացիներ, վրացիներ, բելառուսներ, ադըղեներ, հույներ և աբխազներ[2]։ 2010 թվականին գյուղում ապրում էր 3322 մարդ, կրկին մեծամասնությունը` հայեր։
Բնակիչներն զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղն ունի ութամյա դպրոց, ակումբ և բուժկայան։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրել են Չարշամբայից և Տրապիզոնից գաղթած հայերը` 1885 թվականին։ Գյուղի № 87 դպրոցը հիմնադրվել է 1904 թվականին։
1995 թվականին, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գյուղի 57 զոհված բնակիչների հիշատակը հավերժացնելու համար, կառուցվել է հուշարձան, որտեղ փորագրված են նրանց անունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 160)։ |