Վիշնյովկա (Լազարևսկի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիշնյովկա
Միկրոշրջան | |||
---|---|---|---|
Վիշնյովկա | |||
Вишнёвка | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Լազերևի շրջան | ||
Տվյալ կարգավիճակում | 1965 թվականից | ||
ԲԾՄ | 45 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Հեռախոսային կոդ | +7 862 | ||
Փոստային ինդեքս | 354 200 | ||
Փոստային դասիչ | 354220 | ||
| |||
Վիշնյովկա (ռուսերեն` Вишнёвка), միկրոշրջան Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 10 կմ հյուսիս, իսկ Սոչիի կենտրոնից 65 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 45 մ բարձրության վրա։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր անվանումը գյուղն ստացել էր մոտակա լեռներում գտնվող բալենու այգիներից։ 19-րդ դարի վերջերին Վիշնյովայա գյուղը դարձել էր Օսմանյան կայսրությունից գաղթած հայերի հոծ ��նակավայր։ Մինչ օրս ավանի բնակչության մեծամասնությունը հայեր են։
1904-1927 թվականներին, Վիշնյովկայում մերթընդմերթ ապրել ու աշխատել է ակադեմիկոս Վլադիմիր Բեխտերևը[1]։ 1942 թվականին, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, Վիշնյովկա գյուղի լողափի մոտ, թշնամու ռմբակոծությունից խորտակվել է «Ազով» ռազմականացված նավը։
1965 թվականին Վիշնյովկան ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել ներքաղաքային միկրոշրջանի կարգավիճակ։
1993 թվականին, Վիշնյովկայում կառուցվել է հայկական եկեղեցի (Սուրբ Սարգիս)։ Ավանի տնտեսության հիմքը զբոսաշրջությունն է, որտեղ գտնվում են հանգստյան տներ, առողջարաններ և հյուրանոցներ, կազմակերպվում են արշավախմբեր և արշավներ։ Ավանի տեսարժան վայրերից է «Լաուրայի արցունքներ» ջրվեժը[2]։ Բնակչության հիմնական զբաղմունքներից են այգեգործությունն ու խաղողագործությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ П. М. Голубев, Н. А. Крутиховский, В. Панов, Сочи, Советская Россия, 1987, С. 153
- ↑ Водопад «Слёзы Лауры»
|