Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարշամբա (թուրքերեն՝ Çarşamba), քաղաք Տրապիզոնի վիլայեթի Ջանիկ սանջակում (այժմ՝ Սամսոնի իլում), Իրիս գետի (այժմ՝ Եշիլ-Իրմակ) ստորին հոսանքի ափերին, Սամսոնի ծովախորշի արևելյան մասում։ XX դարի սկզբին Չարշամբը ուներ մոտ 5 հազար հայ բնակիչ։ Հայկական և հունական թաղամասերը գտնվել են գետի արևմուտք, թուրքականը՝ արևելք․ ափին։ Չարշամբում կար հայկական եկեղեցի՝ Ս��ւրբ Աստվածածին (1790, վերանորոգված 1855-ին),1871-ից գործում էր Մամիկոնյան-Շուշանյան երկսեռ վարժարանը (190 աշակերտով)։ Չարշամբաի մերձակա 17 հայաբնակ գյուղերում բնակվում էր մոտ 10 հազար հայ, հիմնականում՝ համ- շենցիներ։ Չարշամբաի և մերձակա գյուղերի հայերը բնաջնջվեցին 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, բացառությամբ լեռներում ապաստանած մի քանի հարյուր հոգու, որոնք 1923-ին անցան Մուխում և Սոչի։ Գրկ․ Հովակիմյան Հ․, Պատմություն հայկական Պոնտոսի, Բեյրութ, 1967։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 674)։
|