Յակորնայա Շչել
Միկրոշրջան | |||
---|---|---|---|
Յակորնայա Շչել | |||
Якорная Щель | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Սոչի | ||
Հիմնադրված է | 1912 թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1961 թվականից | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Հեռախոսային կոդ | +7 862 | ||
Փոստային ինդեքս | 354 213 | ||
Փոստային դասիչ | 354 213 | ||
|
Յակորնայա Շչել ( ռուսերեն՝ Якорная Щель), նախկինում գյուղ, ներկայումս միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 32 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք։ Երկաթուղային կայարան է։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկրոշրջանում հիմնականում բնակվում են հայեր, ռուսներ, հույներ և այլ ազգերի ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են ծխախոտի և թեյի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Առկա է ութամյա դպրոց, ակումբ և բուժկայան։
Տնտեսության գլխավոր ճյուղը առողջարանային զբոսաշրջությունն է։ Հանգստյան տներն ու առողջարանները տեղակայված են Յակորնայա Շչել գետի մյուս ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբին, փոթորկի ժամանակ այստեղ խորտակված կորվետ դասի հունական «Պենդերակլիա» նավից, ջրասուզակները դուրս էին բերել խարիսխը, որը ձուլվել էր 1779 թվականին՝ Վոտկինսկում։ Այն թողել էին ափին գտնվող կիրճի մոտ, որից ��լ առաջացել էր գյուղի անվանումը (թարգմանաբար` Խարսխային ծերպ)։ 1912 թվականին խարիսխը տեղափոխել են Սոչի, որը 1913 թվականին դարձել է «Խարիսխ և թնդանոթ» հուշարձանի բաղկացուցիչ մասը։ Հուշարձանը նվիրված էր 1829 թվականին, Ռուս-թուրքական պատերազմում տարած հաղթանակին[1]։
1961 թվականին Յակորնայա Շչել գյուղը ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ, որին շնորհվել է ներքաղաքային միկրոշրջանի կարգավիճակ։
Յակորնայա Շչելի հայերը եկել են շրջակա գյուղերից` 1930 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Якорная Щель». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 108)։ |
|