Կամենկա (Ադլերի շրջան)
Արտաքին տեսք
Գյուղ | |||
---|---|---|---|
Կամենկա | |||
ռուս.՝ Каменка | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
ԲԾՄ | 301 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Ազգային կազմ | ռուսներ, հայեր | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 8622 | ||
Փոստային դասիչ | 354386 | ||
|
Կամենկա (ռուսերեն՝ Каменка), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում։ Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից 18 կմ արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 19 կմ հարավ-արևելք, Գալիցինո գյուղի հարևանությամբ, ծովի մակարդակից 301 մ բարձրության վրա։
Ընդհանուր տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում բնակվում են հայեր և ռուսներ, ովքեր զբաղվում են թեյի, եգիպտացորենի և ծխախոտի մշակությամբ, ինչպես նաև այգեգործությամբ։
Գյուղը հիմնադրել են ռուսները՝ 1910 թվականին։ Հայերը եկել են Աբխազիայից՝ 1920 թվականին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 202)։ |