Jump to content

Վերխնեյակորնայա Շչել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վերխնեյակորնայա Շչել
Верх��еякорная Щель
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՍոչիի քաղաքային օկրուգ
ՀամայնքՍոչիի քաղաքային օկրուգ[1]
Հիմնադրված է1918 թ.
ԲԾՄ48 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն260 մարդ (2010)
Ազգային կազմհայեր, ռուսներ
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային ինդեքս354 213
Փոստային դասիչ03 426 922 005
Վերխնեյակորնայա Շչել (Ռուսաստան)##
Վերխնեյակորնայա Շչել (Ռուսաստան)
Վերխնեյակորնայա Շչել (Կրասնոդարի երկրամաս)##
Վերխնեյակորնայա Շչել (Կրասնոդարի երկրամաս)

Վերխնեյակորնայա Շչել (ռուսերեն՝ Верхнеякорная Щель), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 33 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք, Սև ծովից 2 կմ հեռավորության և ծովի մակարդակից 48 մ բարձրության վրա։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղում ապրում էր 246 մարդ, իսկ 2010 թվականին՝ 260 մարդ, որից 129 տղամարդ և 131 կին։ Բնակչության մեծամասնությունը հայեր էին։ Գյուղի ազգային կազմը 2010 թվականին ուներ հետևյալ տեսքը[2].

Ազգությունը % Թվաքանակը
Հայեր 56,5 % 147
Ռուսներ 39,6 % 103
Ուկրաինացիներ 2,3 % 6
Այլ 1,5 % 4
Ընդամե��ը 100 % 260

Բնակիչներն զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրել են Օսմանյան կայսրությունից գաղթած հայերը` 1918 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ОКТМО. 185/2016. Southern FD
  2. «База микроданных Всероссийской переписи населения 2010 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]