Jump to content

Վեսյոլոյե (Ադլերի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վեսյոլոյե
ռուս.՝ Весёлое
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
ՀամայնքՍոչիի քաղաքային օկրուգ[1]
ԲԾՄ40 մ
Պաշտոնական լեզուռուսերեն[2]
Բնակչություն4140 մարդ (2010[3])
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 8622
Փոստային դասիչ354375
ՍՎՏԲՀԴ03 426 000 000
Վեսյոլոյե (Ադլերի շրջան) (Ռուսաստան)##
Վեսյոլոյե (Ադլերի շրջան) (Ռուսաստան)
Վեսյոլոյե (Ադլերի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)##
Վեսյոլոյե (Ադլերի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)

Վեսյոլոյե (ռուսերեն՝ Весёлое), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում։ Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից 6 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 29 կմ հարավ-արևելք, Փսոու գետի աջ ափին, ծովի մակարդակից 40 մ բարձրության վրա։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 4134 բնակիչ, որից` 50,7% - հայեր, 40,2% - ռուսներ, 2,1% - վրացիներ, 1,8% - ուկրաինացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ[4]։

2010 թվականին գյուղում արդեն ապրում էր 4140 մարդ, ովքեր զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1866 թվականին։ Հայերը եկել են Սամսունից և շրջակա գյուղերից` 1900 թվականին։

Գյուղն ունի գրադարան, ակումբ, բուժկայան և մանկապարտեզ։ Բացի այդ գյուղում գործում է Ազգագրության թանգարանը և 1927 թվականին ստեղծված Բժշկական պրիմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը։ Գյուղում է գտնվում նաև Ռուս-Աբխազական սահմանային անցակետը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։