Jump to content

Սերգեյ-Պոլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սերգեյ-Պոլե
ռուս.՝ Сергей-Поле
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
ՀամայնքՍոչիի քաղաքային օկրուգ[1]
Հիմնադրված է1913 թ.
ԲԾՄ284 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն1923 մարդ (2010[2])
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8622
Փոստային դասիչ354236
ՍՎՏԲՀԴ3426925009
Սերգեյ-Պոլե (Ռուսաստան)##
Սերգեյ-Պոլե (Ռուսաստան)
Սերգեյ-Պոլե (Կրասնոդարի երկրամաս)##
Սերգեյ-Պոլե (Կրասնոդարի երկրամաս)

Սերգեյ-Պոլե (ռուս.՝ Сергей-Поле), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 70 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 5 կմ հեռավորության և ծովի մակարդակից 284 մ բարձրության վրա։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղն ուներ 1923 բնակիչ, որից 928 տղամարդ և 995 կին[2]։ Բնակչության մեծամասնությունը հայեր են, ովքեր զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։

Գյուղն ունի գրադարան, ակումբ և բուժկայան, իսկ խորհրդային տարիներին նաև հայկական միջնակարգ դպրոց։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն իր ան��անումն ստացել է Ղրիմի պատերազմի մասնակից, ազգությամբ ֆրանսիացի, ռուսական բանակի ծովային սպա, կապիտան-լեյտենանտ Սերգեյ Պոլի անունից, ում պատկանում էր ներկայիս գյուղի տարածքը։ Գյուղը հիմնադրել են 1897 թվականին Օսմանյան կայսրությունից, մասնավորապես Տրապիզոնից գաղթած համշենահայերը` 1913 թվականին։ Հողամասը 304 տասանորդ հարկավճարով գնել են Սերգեյ Պոլի այրուց` Ելենա Պոլից։

1972 թվականին գյուղում կանգնեցվել է հուշարձան` ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների։ 2013 թվականին այնտեղ հուշաքար է դրվել` գյուղի 100-ամյա հոբելյանի առիթով։

Գյուղի մոտակայքում բացվել է հանքային ջրերի աղբյուր, որը շշալցվում էր և վաճառվում «Сочинская» անվանումով, սակայն ներկայումս դրա արտադրությունը դադարեցվել է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։