Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոլոնիկի (ռուս.՝ Солоники), նախկինում հայաբնակ գյուղ, այժմ միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 8 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 64 կմ հյուսիս-արևմուտք, Ցուսկվաջ գետի ափին, ծովի մակարդակից 45 մ բարձրության վրա։
Մինչ Կովկասյան պատերազմի ավարտը (1864 թ.), գյուղի տարածքում ապրել է ադըղեների Ցուս տոհմը, իսկ գյուղը կոչվել է Ցուսկվաջ (ադըղեերեն` Цускъуадж), որը նշանակում է «Ցուս տոհմի գյուղ»։ 1864 թվականին, տեղի ողջ բնակչությունը աքսորվել է Օսմանյան կայսրություն, քանի որ չէին ցանկանում հպատակվել Ռուսական կայսրությանը։ Աստիճանաբար, լքված գյուղի տարածքում սկսել են բնակություն հաստատել ռուսներ և Օսմանյան կայսրությունից գաղթած հույներ և հայեր։
Ըստ ռուսական աղբյուրների, գյուղի տարածքում ապրել է ռուսական բանակի ավագ, կալվածատեր Սելյանիկ-Կրասը, որի անունից էլ գյուղն ստացել է իր անվանումը, սակայն հետագայում, այստեղ տեղափոխված հույների կողմից, այն դարձել է Սոլոնիկի, որը նրանց հիշեցնում էր իրենց հարազատ հունական Սալոնիկ քաղաքի մասին։ Սև ծովի ափին գտնվող «Սոլենիկ-Կրասի կալվածքի» մասին, 1896-1897 թվականներին նշել է ռուս աշխարհագրագետ Ալեքսանդր Վոեյկովը։
1961 թվականին գյուղն ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել ներքաղաքային միկրոշրջանի կարգավիճակ։ Բնակիչներն զբաղվում են բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։ Սոլոնիկիում կա միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկայան և բազմաթիվ մասնավոր հյուրանոցներ ու հոսթելներ։
Հայերի հիմնական զանգվածը եկել է 1936 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 491)։
|
|
---|
| Լազարևսկի շրջանի հայաբնակ միկրոշրջաններ | |
---|
| Ադլերի շրջանի հայաբնակ միկրոշրջաններ | |
---|
| Խոստայի շրջանի հայաբնակ միկրոշրջաններ | |
---|
| Կենտրոնական շրջանի հայաբնակ միկրոշրջաններ | |
---|
|
|
---|
| Լազարևսկի շրջանի հայաբնակ բնակավայրեր | |
---|
| Ադլերի շրջանի հայաբնակ բնակավայրեր | |
---|
| Խոստայի շրջանի հայաբնակ բնակավայրեր | |
---|
| Կենտրոնական շրջանի հայաբնակ բնակավայրեր | |
---|
|