Jump to content

Սուրբ Հարություն եկեղեցի (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հարություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՎասիլիի կղզու շրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՌուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
Հիմնական ամսաթվերը1791
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
ՀիմնադիրՀովհաննես Լազարյան
Հիմնադրված1791
Քարտեզ
Քարտեզ
 Armenian Resurrection church (Saint Petersburg) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հարություն եկեղեցի, Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող կրոնական կառույց (ռուս.՝ Церковь Святого Воскресения)։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի դաշնային նշանակության քաղաք Սանկտ Պետերբուրգում։ Համակարգում է տեղի առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։ Գտնվում է հայկական գերեզմանատան մոտ[1]։

Ներկա դրությամբ վանքի առաջնորդը Սարգիս Չոփուռյանն է[2]։

Սանկտ Պետերբուրգում առաջին հայերը հաստատվել էին դեռ Պետրոս I կայսեր օրոք։ Մինչև 1791 թվականը նրանց թաղվում էին Սմոլենսկի գերեզմանատանը, սակայն 1791 թվականից Եկատերինա II կայսրուհու հրամանով բացվում է առանձին հայկական գերեզմանատուն։ Միաժամանակ՝ 1791 թվականի մայիսի 4–ին գերեզմանին կից կառուցվում է Սուրբ Հարություն եկեղեցին։

Եկեղեցու շինարարությունը սկսվել է Պետերբուրգի հայ համայնքի առաջնորդ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ։ 1791 թվականին ռուս-շվեդական պատերազմում զոհվում է իր միակ որդին՝ Արտեմը, և եկեղեցին սկզբնական շրջանում կառուցվում է որպես ընտանեկան դամբարան։ 1793 թվականին տեղի է ունեցել եկեղեցու օծումը։

Եկեղեցու նախագծի հեղինակն է Յուրի Ֆելտենը, ով հայկական եկեղեցիներ էր կառուցել Սանկտ Պետերբուրգում (Սուրբ Կատարինե) և Մոսկվայում (Սուրբ Խաչ). Եկեղեցին կառուցել են ճարտարապետներ Եգոր Սոկոլովը, Պորտոն և Բերնիկովը։

1901 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Կոչետովի նախագծով նրան կից կառուցվել է եկեղեցական տուն, որի պատերը զարդարված են հայկական ճարտարապետական նախշերով ու քանդակներով։

Խորհրդային շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1930–ական թվականներին եկեղեցին փակվել է և օգտագործվել որպես քանդակագործության արհեստանոց։ Միայն 1988 թվականին եկեղեցին վերադարձվել է հավատացյալներին։

1994 թվականին եկեղեցու դիմաց կանգնեցվել է երևանցի վարպետ Ա․Հովսեփյանի կողմից պատրաստված խաչքար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ХРАМЫ ЦЕНТРА САНКТ-ПЕТЕРБУРГА». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  2. Адреса и телефоны действующих церквей Ново-Нахичеванской и Российской Епархии ААЦ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]