Սուրբ Աստվածածին եկեղեցի (Աստրախան)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Աստրախան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Աստրախանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1706 |
Հիմնադրված | 1706 |
Փակված է | 1929 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Աստրախան քաղաքում գոյություն ունեցած կրոնական կառույց։ Պատկանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աստրախանի թեմին, եղել նրա առաջնորդանիստը։ Համակարգել է աստրախանաբնակ առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստրախան քաղաքի առաջին եկեղեցին կառուցվել էր դեռ 1640 թվականին[1][2]։ Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 1706 թվականին[3]։ Հյուսիսային պատերազմի ընթացքում՝ 1717 թվականին, երբ հիմնադրվել է ռուսահայության առաջին հոգևոր կառույցը՝ Աստրախանի թեմը, եկեղեցին դարձել է դրա առաջնորդանիստը։ Այդ պատճառով երբեմն կոչվել է Աստվածամոր ավագ եկեղեցի[4], ինչպես նաև Աստվածամոր Վերափոխման եկեղեցի[4]։ 18-րդ դարում քաղաքում կառուցվել է ևս երեք եկեղեցի՝ սուրբ Պողոս-Պետրոս, սուրբ Կատարինե և սուրբ Գրիգոր Լուսավորիչ, իսկ 19-րդ դարում՝ ևս երկուսը[5]։
Եկեղեցին եղել է թեմակենտրոն մինչև 1920 թվականը, երբ առաջնորդարանը տեղափոխվել է Արմավիր։ Քանդվել է 1929 թվականին՝ Անաստվածության հնգամյակի ժամանակ[5]՝ հունիսի 26-ի որոշումով[4]։ 2008 թվականին՝ Աստրախանի հիմնադրման 450-ամյակի օրերին, դրա տեղում կանգնեցվել է խաչքար[3]։
Ավետարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածին եկեղեցում տասնամյակներ շարունակ պահպանվել է համանուն ավետարանը, որը գրվել է Դավիթ Ե Էնեգեթցի կաթողիկոսի օրոք (1801-1807) Նոր Ջուղա քաղաքի սուրբ Ստեփանոս վանքում։ 2003 թվականի դեկտեմբերի 8-ին՝ բռնագանձումից շուրջ 80 տարի անց, ավետարանը հանձնվել է Աստրախանի Դոգադինի անվան պետական պատկերասրահին (№ АГКГ Г-2063)[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Армяне в Астрахани во второй половине XVIII в.» (ռուսերեն). geghard-saf.am.
- ↑ «Армянский след в Астрахани» (ռուսերեն). golosarmenii.am. 25 հունիսիի, 2013.
- ↑ 3,0 3,1 «ՀՀ նախագահ Ս.Սարգսյանն Աստրախանում այցելել է հայկական հուշարձան, զրուցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ». armenpress.am. Հոկտեմբերի 27, 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Սուրբ Աստվածամոր ավագ եկեղեցու ավետարանը Զատկին բերվեց Աստրախանի սբ. Հռիփսիմե եկեղեցի». times.am. Ապրիլի 10, 2012.
- ↑ 5,0 5,1 «Армяне в Астрахани. Как появилась одна из старейших армянских диаспор России?» (ռուսերեն). dzen.ru. Մայիսի 18, 2020.