Jump to content

Սուրբ Հարություն եկեղեցի (Կրասնոյարսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հարություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոյարսկ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՌուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
Հիմնական ամսաթվերը2008
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Հիմնադրված2008
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հարություն եկեղեցի, Կրասնոյարսկ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում։ Համակարգում է Կրասնոյարսկում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։ Քաղաքի երկու հայկական եկեղեցիներից է։

Կրասնոյարսկի երկրամասի հայ համայնքը կազմավորվել է 1980-ական թվականներին: Համայնքի ազգային կյանքը կազմակերպում է 1988 թվականի դեկտեմբերի 20-ին Կրասնոյարսկ քաղաքում ստեղծված «Սուրեն Սպանդարյան» հասարակական կազմակերպությունը: Զբաղվում են հիմնականում շինարարությամբ, շիննորոգման աշխատանքներով, առևտրով: Կան հայտնի մարդիկ գիտության, բժշկության, գործարարության բնագավառներում. ՌԴ վաստակավոր ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ Արեգ Դեմիրխանովը, ճարտարապետ և քանդակագործ Իշխանովը, Հյուսիսի բժշկական հիմնախնդիրների ինստիտուտի գլխավոր բժիշկ Գասպարովը, գործարարներ Հարություն Մուրադյանը, Ալեքսանդր Խուրշուդյանը, Բորիս Սարգսյանը, «Եղբայրություն» հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Խաչիկ Խաչատրյանը, ջութակահար Վարդան Մարկոսյանը և ուրիշներ։

Կրասնոյարսկի սուրբ Սարգիս եկեղեցու կառուցումից[1] մի քանի տարի անց՝ 2008 թվականի հունվարի 10-ին, բացվում է նոր հայկական կրոնական կառույց, որը ևս կառուցվել է սուրբ Գրիգոր Լուսավորչի շքանշանակիր Սարգիս Մուրադյանի բարերարությամբ[2]։ Օծման արարողությունը կատարել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսիյանը, առընթերակայությամբ Կրասնոյարսկի հոգևոր հովիվ տեր Շահան քահանա Մովսիսյանի և Բառնաուլի հայոց հոգևոր հովիվ տեր Մաշտոց քահանա Հակոբյանի[3]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Красноярск: Впервые за Уралом состоялась церемония освящения храма Святого Саркиса Армянской Апостольской Церкви
  2. Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի Կրասնոյարսկ քաղաքում օծվեց Սուրբ Հարություն եկեղեցին // Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժին : ամսագիր. — Էջմիածին
  3. «Կրասնոյարսկում այսօր օծվել է Սուրբ Հարություն նորակառույց եկեղեցին». armenpress.am. Նոյեմբերի 18, 2008.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։