Jump to content

Սուրբ Սահակ և սուրբ Մեսրոպ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Սահակ և սուրբ Մեսրոպ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունPaschkovskiy?
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՀարավային Ռուսաստանի թեմ
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Թարգմանչաց եկեղեցի (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մեսրոպ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ եկեղեցի, Կրասնոդար քաղաքից ոչ հեռու գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Կրասնոդարի մարզում[1]։ Համակարգում է Կրասնոդար քաղաքին կից Պաշկովսկի ավանում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը[2]։

1990-ական թվականների վերջին, երբ Կրասնոդար քաղաքի մյուս կողմում գտնվող տաճարի հեռավորությունը խնդիր էր շատ ծխականների, հատկապես տարեցների համար, Պաշկովսկի համայնքի հայ բնակիչները դիմեցին Հարավային Ռուսաստանի հայոց նորաստեղծ թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզնիկ Պետրոսյանին՝ շինարարության սկիզբը օրհնելու խնդրանքով։ Եկեղեցու շինարարությունը սկսվել է 2007 թվականին՝ Հարավային Ռուսաստանի հայոց թեմի արքեպիսկոպոսի օրհնությամբ։ Արդեն 2010 թվականին շինարարությունն ավարտվել է, 2010 թվականի նոյեմբերի 21-ին օծվել է թեմի մեր առաջնորդ Մովսես արքեպիսկոպոս Մովսեսյանի ձեռամբ[1]։ Եկեղեցին կոչվել է հայերենի այբուբենի հիմնադիրների՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի անուններով[3]։

Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ եկեղեցին կառուցվել է Անդրեյ Ամոսովի բարերարությամբ և Պաշկովսկիի հայության աջակցությամբ[4]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնոդար քաղաքից ոչ հեռու գտնվող ավանում, որն առանձնապես աչքի չի ընկնում ճարտարապետական հուշարձաններով, գտնվում է հայ առաքելական Սուրբ Սահակ և Մեսրոպ եկեղեցին։ Դարբնագործ նախշազարդ ցանկապատ�� հետևում գեղեցիկ տարածք է, որի մեջտեղում վեր է խոյանում գլխավոր շենքը, որը տուֆի երեսպատման շնորհիվ ունի մոխրագույն վարդագույն երանգ։ Շինությունն անմիջապես ի հայտ է բերում հայկական բազմաթիվ եկեղեցիներին և տաճարներին բնորոշ հիմնական գծերը՝ բազմալանջ տանիք, մեծ հատվածավոր կոնաձև գմբեթ և նույն, բայց ավելի փոքր՝ մատուռի վերևում[2]։ Մուտքի վերևում գտնվում են սրբերի պատկերներ և կրոնական տեսարաններ, փորագրված դռներ և նախշավոր հարթաքանդակներ։ Եկեղեցու հիմնական մուտքի դիմաց վեր է խոյանում զանգակատունը։

Ութանիստ մբեթը ունի չորս պատուհան, որոնք նայում են հորիզոնի ուղղություններով, իսկ ներսի հատվածում՝ եռանկյունաձև թռիչքներին, չորս ավետարանիչների պատկերներն են։ Գլխավոր մուտքի հսկա փորագրված դռների հետևում կա քանդակված զոհասեղանը, որը բարձր է գլխավոր սրահից[2]։

Բակում տեղադրված է հայկական խաչքար՝ նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, պարիսպների վրա կան տարբեր արձանագրություններ։ Ոչ հեռու գտնվում է հայկական մշակութային տունը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Тигран Тавадьян (Նոյեմբերի 23, 2010). «Одним очагом духовности в Краснодаре стало больше – Церковь Сурб Саак ев Месроп открыла двери для прихожан». https://yerkramas.org (ռուսերեն). {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 Елена Бутова (Փետրվարի 13, 2024). «В Краснодаре показали армянскую церковь Саака и Месропа: история и уникальные святыни». https://bloknot-krasnodar.ru (ռուսերեն). {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «История церкви святого Саака и Месропа». https://arm-church.ru (ռուսերեն). {{cite web}}: External link in |website= (օգնություն); Text "Армянская апостольская церковь святого Саака и Месропа" ignored (օգնություն)
  4. «Կրասնոդարում նոր հայկական եկեղեցի է օծվել». https://newsarmenia.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]