Jump to content

Իոսիֆ Բրոդսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոսիֆ Բրոդսկի
Ծննդյան անունռուս.՝ Иосиф Александрович Бродский
Ծնվել էմայիսի 24, 1940(1940-05-24)[1][2][3][…]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]
Վախճանվել էհունվարի 28, 1996(1996-01-28)[2][3][1][…] (55 տարեկան)
Վախճանի վայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
ԳերեզմանՍան Միկելե գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, ակնարկագիր, գրող, դրամատուրգ, դրամատուրգ և դասախոս
Լեզուռուսերեն և անգլերեն
Ազգությունհրեա
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  ԱՄՆ և առանց քաղաքացիության
ԿրթությունClare Hall? և Սուրբ Աննայի ուսումնարան
Գիտական աստիճանպատվավոր դոկտոր
Ժանրերպոեզիա
Ուշագրավ աշխատանքներGorbunov and Gorchakov?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԱշխատավայրՄաունթ Հոլիուոք քոլեջ[6] և Միչիգանի համալսարան[6]
Պարգևներ
ԱմուսինMaria Sozzani?
Համատեղ ապրողMarianna Basmanova?
Изображение автографа
Իոսիֆ Բրոդսկի Վիքիքաղվածքում
 Joseph Brodsky Վիքիպահեստում

Իոսիֆ Ալեքսանդրովիչ Բրոդսկի (ռուս.՝ Иосиф Александрович Бродский, մայիսի 24, 1940(1940-05-24)[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] - հունվարի 28, 1996(1996-01-28)[2][3][1][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ազգությամբ հրեա, ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ։ 1987 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակին։ Բրոդսկին բանաստեղծել է ռուսերենով, բայց էսսեները հեղինակել է անգլերեն լեզվով, սիրում է կատուների։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսիֆ Բրոդսկին ծնվել է 1940 թվականի մայիսի 24-ին Լենինգրադում ապրող հրեայի ընտանիքում։ Հայրը, Ալեքսանդր Իվանովիչ Բրոդսկին (1903-1984), ռազմական մամուլի լուսանկարիչ էր, պատերազմից վերադարձել է 1948 թվականին և աշխատանքի ընդունվել Ռազմածովային թանգարանի ֆոտոլաբորատորիայում։ 1950 թվականին զորացրվել է, դրանից հետո աշխատել է լուսանկարիչ և լրագրող լենինգրադյան որոշ թերթերում։ Մայրը, Մարիա Վոլպերտը (1905-1983 ), հաշվապահ էր։ Իոսիֆի վաղ մանկությունը անցել է պատերազմի, բլոկադայի տարիներին, առանց հոր, հետպատերազմյան աղքատության մեջ։ 1942 թվականին բլոկադայից հետո մայրը որդու հետ տարհանվում է Չերեպովեց, Լենինգրադ են վերադարձել 1944 թվականին։ 1947 թվականին Իոսիֆը հաճախում է Կիրոչնոյ փողոցի № 203 դպրոցը, 1950-ին տեղափոխվում է Մոխովոյ փողոցի թիվ 196 դպրոցը, 1953 թվականին նա գնում է համար 181 դպրոցի 7-րդ դասարան։ 1954 թվականին հայտ է ներկայացնում Բալթյան երկրորդ դպրոցին (ծովագնացության), բայց չի ընդունվում։ Տեղափոխվում է համար 276 դպրոցը, որտեղ շարունակում է ուսումը։

1955 թվականին ընտանիքը ստանում է «կես բնակարան» Մուրուզիի տանը։

15 տարեկան հասակում թողել է դպրոցը։ Աշխատել է գործարանում, դիահերձարանում (պատրաստվում էր բժիշկ դառնալ), երկրախուզական արշավախմբում։ Լրջորեն զբաղվում էր ինքնակրթությամբ. ուսումնասիրում էր անգլերեն և լեհերեն, շատ ժամանակ է տրամադրել, ամերիկյան, անգլիական, լեհական արձակին, դասական դիցաբանությանն ու կրոնական փիլիսոփայությանը ծանոթանալուն։ Այդ ժամանակից սկսած զբաղվել է թարգմանչական գործունեությամբ։ Եղել է լենինգրադյան գրական կազմակերպության թարգմանչական սեկցիայի անդամ։ Բրոդսկու առաջին բանաստեղծությունները հայտնվել են 1950-ական թվականների վերջին։ Նախքան վտարանդիությունը, պաշտոնական հրատարակություններում գրողի միայն 4 բանաստեղծություն է հրատարակվել։

Բրոդսկու էսթետիկական հայացք��երը ձևավորվել են Լենգինգրադում 1940-1950-ական թվականներին։ Նորդասական ճարտարապետությունը, որը սարսափելի տուժել էր ռմբակոծությունների ժամանակ, ջուրը, բազմաթիվ արտացոլումներով, մոտիվները՝ որոնք կապված էին նրա մանկության և երիտասարդության տպավորությունների հետ, անպայմանորեն արտահայտվում են նրա արվեստում։

Սեփական խոսքերով՝ Բրոդսկին սկսել է գրել տասնյոթ տարեկան հասակում, սակայն կան մի քանի բանաստեղծություններ, որոնք թվագրված են 1956-1957 թվականներով։ Ժամանակակիցներից նրա վրա մեծ ազդեցություն են թողել Եվգենի Ռեյնը, Վլադիմիր Ուֆլյանդը, Ստանիսլավ Կրասովիցկին։ Հետագայում Բրոդսկին անվանեց մեծագույն գրող Օդնենին և Ցվետաևային, որոնց հետևում էին Կավաֆիսն ու Ֆրոստը։ Բրոդսկու առաջին տպագրված բանաստեղծությունը ("Баллада о маленьком буксире") տպագրվել է կրճատված տարբերակով, մանկական «Խարույկ» (Костёр) ամսագրում (№ 11, 1962):

1963 թվականին Բրոդսկուն կալանավորեցին պորտաբուծության մեղադրանքով։ Դատը կայացավ 1964 թվականի փետրվարի 18-ին, Լենինգրադում, որի արդյունքում Բրոդսկին դատապարտվեց 5 տարի վարչական վտարման և արտաքսվեց Արխանգելսկի մարզ։ Սակայն ի պաշտպանություն Բրոդսկու, 1965 թվականի փետրվարին, բազմաթիվ հայրենական և արտասահմանյան բանաստեղծների ելույթներից հետո, նրան թույլատրեցին վերադառնալ Լենինգրադ։ 1972 թվականին Բրոդսկին վտարանդվել է ԱՄՆ և սկզբնական ժամանակներում ապրել Անն-Արբոր քաղաքում, որտեղ գտնվում էր «Արդիս» հրատարակչությունը, որը բազմիցս հրատարակել է ռուս վտարանդի գրողներին։ 1980 թվականին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն և տեղափոխվել Նյու Յորք։ Մասաչուսեթս նահանգի Mount Holyoke քոլեջում դասավանդել է ռուս և անգլիական պոեզիա։ Դասախոսությունները կարդում էր անգլերենով։ Բրոդսկին արժանացել է ամերիկյան մի շարք հեղինակավոր գրական պարգևների։

1987 թվականին նրան շնորհվել է գրականության Նոբելյան մրցանակ։

Բրոդսկին մահացել է քնած ժամանակ, 1996 թվականի հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը։ Ժամանակավորապես հուղարկավորվել է Նյու-Յորքի քաղաքամերձ բնակավայրում, այնուհետև նրա դին հանձնվում է Իտալիայի (Վենետիկ) հողին՝ բանաստեղծի կտակի համաձայն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիֆ Բրոդսկի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիֆ Բրոդսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 572