Չեխիայի Հանրապետության Ազգային գրադարան, Չեխիայի կենտրոնական գրադարան։ Ենթարկվում է Չեխիայի Մշակույթի նախարարությանը։ Գլխավոր մասնաշենքը գտնվում է պատմական Կլեմենտիումի շենքում՝ Պրահայում, որտեղ պահպանվում է նրա ամբողջ հավաքածուի կեսը։ Հավաքածուի մյուս մասը պահվում է Գոստիվարժ շրջանում[6]։ Ազգային գրադարանը հանդիսանում է Չեխիայի ամենամեծ գրադարանը։ Նրա ֆոնդերում հաշվարկվում է շուրջ 7 միլիոն օրինակ[7]:, այդ թվում 4200 ինկունաբուլա[8]։ Գրանցված ընթերցողների թիվը հասնում է 60000-ի։ Բացի չեխական տեքստերից, այստեղ պահվում են նաև գրքեր Թուրքիայից, Իրանից, Հնդկաստանից[9]։ Գրադարանում պահվում են նաև Պրահայի Կարլով համալսարանի գրքերը[10]։
Գրադարանը միջազգային ճանաչում ստացավ 2005 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողություն ծրագրով հին տեքստերի թվային թարգմանությունների համար ստանալով Jikji Prize առաջին կարգի մրցանակ[11][12]։ Նախագիծը, որը սկսվել էր 1992 թվականին առաջին 13 տարում իրականացրեց 1700 փաստաթղթի թվայնացում[9]։
↑Tucker, Aviezer (18–24 February 2009). «Opinion»(PDF). The Prague Post. Prague. էջ A4. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2014 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.