Թոմաս Էդիսոն
Էդիսոն Թոմաս Ալվա (անգլ.՝ Thomas Alva Edison, փետրվարի 11, 1847[1][2][3][…], Միլան, Օհայո, ԱՄՆ[3] - հոկտեմբերի 18, 1931[4][1][2][…], Վեստ Օրենջ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][3]), ամերիկացի գործարար և խոշորագույն գյուտարարներից է, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։
Կյանքը և գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]10 տարեկանից նա արդեն տնային լաբորատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում։ Բեռնատար վագոնում նա լաբորատորիա սարքավորեց և սկսեց փորձեր անել։ Շուտով Էդիսոնն ստեղծեց Կոնգրեսի քվեների ինքնաշխատ հաշվիչ, որը սակայն ոչ ոքի չհետաքրքրեց։ Երկրորդ գյուտը սակարանում բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր՝ (հեռագրական ինքնապատասխանիչ)։
1869 թվականին իր հեռագրության գյուտի համար ստացավ դրամական խոշոր պարգև։ Այդ գումարով նա սարքավորեց հետազոտական լաբորատորիա, որն ինքն անվանում էր «գյուտերի ֆաբրիկա»։ Նա սիրում էր կրկնել, որ իր լաբորատորիայից յուրաքանչյուր 10 օրը մեկ դուրս է գալիս ոչ մեծ մի գյուտ, իսկ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ խոշոր գյուտ։
Կարևոր գյուտերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձայնագրիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմաս Էդիսոնի ամենահայտնի գյուտերից մեկը դարձավ աշխարհում առաջին՝ ձայնի գրանցման և վերարտադրման սարքը՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆ), որը նա ստեղծեց 1877։ Նրա այդ գյուտին է պարտական հետագա ողջ տեսաբանությունը, որն ընդգրկում է սկավառակային ձայնա-տեսագրությունը, կինոն և հեռուստատեսությունը։
Շիկացման էլեկտրական լամպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիսոնը մեծ եռանդով զբաղվում էր էլեկտրական լամպի կատարելագործմամբ։ Նա ստեղծեց արտամղած օդով անոթում զոդված շիկացման թելիկով լամպ, որը ժամանակակից լամպի նախատիպն է։ Դրան հաջորդեց հսկայական հեղափոխությունը, երբ նա գտավ, որ լամպի թելիկի համար ամենահարմար նյութը վոլֆրամն է։
Շարունակելով փորձերը՝ Էդիսոնը հայտնաբերեց, որ հոսանքը կարող է հոսել նաև լամպի անօդ տարածությունում։ Այդ երևույթը տեղի է ունենում լամպի շիկացած թելիկից անջատվող էլեկտրոնների շնորհիվ, և ստացավ «Ռիչարդսոն‐Էդիսոնի երևույթ» անվանումը։
Ջերմաէլեկտրակայան
[խմբագրել | խմբագրել կոդը]1882 թ. Էդիսոնը կառուցեց աշխարհում առաջին ջերմաէլեկտրակայանը։ Նա մշակեց մի շարք տարբեր փոխանցման և չափիչ սարքերի սխեմաներ, նախագծեց հզոր գեներատորներ։
Հեռախոսային հաղորդիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին գործող հեռախոսափողն Էդիսոնն ստեղծել է «Ուեսթերն Յունիոն» ընկերության պատվերով։ Ձայնի ուժեղացման համար նա հեռախոսի մեջ տեղադրեց ինդուկցիոն կոճ։ Իր այդ գյուտի համար ընկերությունն Էդիսոնին վճարեց 100 հազար դոլլար։ Նա բազմաթիվ գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի և այլ բնագավառներում։ Հենց Էդիսոնն է առաջարկել հեռախոսային խոսակցությունը սկսել «Ալո» խոսքով։
Ուշագրավ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդիսոնի ստեղծած առաջին շիկացման էլեկտրական լամպը անխափան աշխատել է գինու պահեստամասերից մեկում 1890 թվականից մինչև 1926 թվական։
- Թոմաս Էդիսոնը իր երկրորդ կնոջը սովորեցրել էր Մորզեի այբուբենը, որպեսզի կինը իր ծնողների ներկայությամբ կարողանա աննկատ ձեռքին թխկթխկացնելով ինչ-որ բան հաղորդել։
Աստղագիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդիսոնի պատվին է իր անունը կրում 1913 թ. փետրվարի 23-ին հայտնաբերված (742) Էդիսոնա աստերոիդը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- И. Р. Эдисономания(ռուս.) // В.О.Ф.Э.М.. — 1891. — № 121. — С. 11—17.
- Георгиевский Н. Н., (1890–1907). «Эдисон, Томас-Алва». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Лапиров-Скобло М. Я. Эдисон. — Жизнь замечательных людей. — М.: Молодая Гвардия, 1960. — Т. 305. — 252 с.
- Белькинд Л. Д. Томас Альва Эдисон, 1847-1931. — Научно-биографическая серия. — М.: Наука, 1964. — 325 с.
- Надеждин Н. Я. Томас Эдисон: "Человек изобретающий". — Неформальные биографии. — Майор, 2010. — 191 с. — ISBN 9785985511109
- Уилсон М. Американские учёные и изобретатели / Пер. с англ. В. Рамзеса; под ред. Н. Тренёвой. — М.: Знание, 1975. — С. 53-64. — 136 с. — 100 000 экз.
- Астамирова Х., Ахманов М. Настольная книга диабетика. — М.: Эксмо-Пресс, 2001. — С. 243-247. — 400 с. — 2000 экз.
- Храмов Ю. А.:Физики|часть = Эдисон Томас Алва (Edison Thomas Alva)|с =307|ссылка часть = 1517}}
- Albion, Michele Wehrwein. (2008). The Florida Life of Thomas Edison. Gainesville: University Press of Florida. ISBN 978-0-8130-3259-7.
- Adams, Glen J. (2004). The Search for Thomas Edison's Boyhood Home. ISBN 978-1-4116-1361-4.
- Angel, Ernst (1926). Edison. Sein Leben und Erfinden. Berlin: Ernst Angel Verlag.
- Baldwin, Neil (2001). Edison: Inventing the Century. University of Chicago Press. ISBN 978-0-226-03571-0.
- Clark, Ronald William (1977). Edison: The man who made the future. London: Macdonald & Jane's: Macdonald and Jane's. ISBN 978-0-354-04093-8.
- Conot, Robert (1979). A Streak of Luck. New York: Seaview Books. ISBN 978-0-87223-521-2.
- Davis, L. J. (1998). Fleet Fire: Thomas Edison and the Pioneers of the Electric Revolution. New York: Doubleday. ISBN 978-0-385-47927-1.
- Essig, Mark (2004). Edison and the Electric Chair. Stroud: Sutton. ISBN 978-0-7509-3680-4.
- Essig, Mark (2003). Edison & the Electric Chair: A Story of Light and Death. New York: Walker & Company. ISBN 978-0-8027-1406-0.
- Israel, Paul (1998). Edison: a Life of Invention. New York: Wiley. ISBN 978-0-471-52942-2.
- Jonnes, Jill (2003). Empires of Light: Edison, Tesla, Westinghouse, and the Race to Electrify the World. New York: Random House. ISBN 978-0-375-50739-7.
- Josephson, Matthew (1959). Edison. McGraw Hill. ISBN 978-0-07-033046-7.
- Koenigsberg, Allen (1987). Edison Cylinder Records, 1889-1912. APM Press. ISBN 0-937612-07-3.
- Pretzer, William S. (ed). (1989). Working at Inventing: Thomas A. Edison and the Menlo Park Experience. Dearborn, Michigan: Henry Ford Museum & Greenfield Village. ISBN 978-0-933728-33-2.
- Stross, Randall E. (2007). The Wizard of Menlo Park: How Thomas Alva Edison Invented the Modern World. Crown. ISBN 1-4000-4762-5.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 287
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 https://www.biography.com/people/thomas-edison-9284349
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Цверава Г. К. Эдисон Томас Алва // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1978. — Т. 29 : Чаган — Экс-ле-Бен. — С. 566—567.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.amacad.org/rumford-prize-recipients
- ↑ https://thejohnscottaward.github.io/jsc/1822-1900.html
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 https://web.archive.org/web/20130512153140/http://books.nap.edu/html/biomems/tedison.pdf — P. 300.
- ↑ https://www.thersa.org/about/albert-medal/past-winners
- ↑ https://www.smenet.org/Professional-Development/Awards-Competitions/Award-Recipients/John-Fritz-Medal-Award
- ↑ https://thejohnscottaward.github.io/jsc/1901-1950.html
Ար��աքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարցազրույց Թոմաս Էդիսոնի հետ 1931 թվականին
- Каменский А. В. Эдисон и Морзе: их жизнь и научно-практическая деятельность. — СПб.: тип. Ю. Н. Эрлих, 1891.
- Томас Эдисон в кинохронике начала XX века Արխիվացված 2011-10-25 Wayback Machine
- Краткая биография Томаса Эдисона
- Биография Томаса Эдисона
- Бережной С. В. Томас Альва Эдисон и кино: Краткая история невзаимной любви: очерк.
- Известные диабетики.
- https://mediamag.am/hetaqrqir-paster/
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Էդիսոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Էդիսոն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 7)։ |
- Փետրվարի 11 ծնունդներ
- 1847 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- Հոկտեմբերի 18 մահեր
- 1931 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Բուսակերներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամներ
- Ամերիկացի գիտնականներ
- Անձինք նամականիշերի վրա
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ