Շախե
Միկրոշրջան | |||
---|---|---|---|
Շախե | |||
ռուս.՝ Шахе | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Լազարևսկի շրջան | ||
Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Տվյալ կարգավիճակում | 1961 թվականից | ||
ԲԾՄ | 80 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 862 | ||
Փոստային դասիչ | 354 202 | ||
|
Շախե ( ռուսերեն՝ Шахе), միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 36 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 44 կմ հյուսիս-արևմուտք, Շախե գետի ձախ ափին, ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շախե ավանում բնակվում են հայեր, հույներ, ռուսներ և ուկրաինացիներ, ովքեր զբաղվում են այգեգործությամբ, թեյի և ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ավանն ունի միջնակարգ դպրոց, գրադարան և ակումբ։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շախե գետի ափերին առաջին բնակավայրերը ի հայտ են եկել դեռևս քարի դարում[1]։ Միջնադարում, մինչ 19-րդ դարի կեսերը, Շախե գետը իրենից ներկայացնում էր բնական սահման` շափսուղների և ուբիխների ցեղերի միջև։
1870-ական թվականներին, գյուղի տարածքում սկսեցին վերաբնակվել ռուսներ։ Հայերը եկել են շրջակա գյուղերից` 1948 թվականին։ 1961 թվականին գյուղն ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել միկրոշրջանի կարգավիճակ։ Շախե ավանի տնտեսության համար գլխավոր տեղ են զբաղեցնում գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Посёлок Шахе». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 414)։ |
|