Վլադիմիր Նաումով (կինոռեժիսոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Նաումով (այլ կիրառումներ)
Վլադիմիր Նաումով | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 6, 1927[1][2][3] |
Ծննդավայր՝ | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] |
Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 29, 2021[4] (93 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, գրող, դերասան, սցենարիստ, թատերական ուսուցիչ, պրոդյուսեր, ռեժիսոր, մանկավարժ և կինոպրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0622643 |
Վլադիմիր Նաումովիչ Նաումով (ռուս.՝ Влади́мир Нау́мович Нау́мов, դեկտեմբերի 6, 1927[1][2][3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] - նոյեմբերի 29, 2021[4], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր և մանկավարժ: 1983 թվականին դարձել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ[5]:
Նա Սերգեյ Փարաջանովի դասընկերն էր խորհրդային կինոդպրոցում[6]: 1977 թվականին եղել է Մոսկվայի 10-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[7]: Նրա 1981 թվականի «Թեհրան-43» ֆիլմը Մոսկվայի 12-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է Ոսկե մրցանակի[8]:
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաումովը՝ կինոօպերատոր Նաում Նաումով-Ստրաժի որդին, 1947-1951 թվականներին սովորել է Իգոր Սավչենկոյի մոտ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում (ՎԳԻԿ) և աշխատել է որպես նրա օգնականներից մեկը «Տարաս Շևչենկո» (1951) կենսագրական ֆիլմի վրա, որն ավարտել է իր դասընկեր Ալեքսանդր Ալովի հետ՝ Սավչենկոյի հանկարծակի մահից հետո: Այդ դեբյուտի հաջողությունից հետո Ալովը և Նաումովը սկսեցին ֆիլմեր նկարահանել Կիևի կինոստուդիայում՝ որպես թիմ «Ալով և Նաումով» անունով:
1983 թվականից հետո, երբ Ալովը մահացավ, Նաումովն ինքնուրույն նկարահանեց մի քանի ֆիլմ: Նրա առաջին ֆիլմը «Ընտրություն»-ն էր (1987թ): 1989 թվականին Նաումովն ավարտեց «Օրենք» ֆիլմը՝ հիմնված մի սցենարի վրա, որն արգելված էր ավելի քան 20 տարի առաջ: Այդ ֆիլմը և «Տասը տարի առանց նամակագրության թույլտվության» (1990թ) անդրադառնում են երկրի ստալինյան անցյալին: 1994 թվականի «Սպիտակ խնջույք» դրամայի սցենարը, որտեղ իր վերջին դերն է խաղացել Ինոկենտի Սմոկտունովսկին, Նաումովի և հայտնի իտալացի սցենարիստ Տոնինո Գուեռայի համագործակցության արդյունք էր: Գուեռայի հետ մեկ այլ նախագիծ՝ «Նարդոյի գաղտնիքը» ֆիլմը(1997/99թթ), գտնվում էր անվերջ ֆինանսական դժվարությունների մեջ և անցավ մի քանի փուլ, մինչև վերջապես 2001 թվականին թողարկվեց որպես «Ժամացույց առանց սլաքների» անվան ներքո: Ինչպես Նաումովի 1990-ականների մյուս ֆիլմերը, այն լրջորեն տուժեց Ռուսաստանի կինոարդյունաբերության ճգնաժամից և բավականին քիչ դիտումներ ունեցավ:
Նաումովը դասավանդում էր ՎԳԻԿ-ում 1980 թվականից, իսկ 1986 թվականին ստացավ պրոֆեսորի կոչում: 2000 թվականին նա սկսեց դասավանդել Մոսկվայի Նատալյա Նեստերովայի անվան մասնավոր համալսարանում[5]:
Վլադիմիր Նաումովը մահացել է 2021 թվականի նոյեմբերի 29-ին, 93 տարեկան հասակում[9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նշում. մինչև 1987 թվականը բոլոր ֆիլմերը նկարահանվել են Ալեքսանդր Ալովի հետ
- «Տարաս Շևչենկո» (1951թ)
- «Անհանգիստ երիտասարդություն» (1954թ)
- «Պավել Կորչագին» (1957թ)
- «Քամի» (1959թ)
- «Խաղաղություն ներս եկողին» (1961թ)
- «Մետաղադրամ» (1965թ)
- «Տգեղ պատմություն» (1966թ)
- «Թռիչք» (1970թ)
- «Լեգենդ Թիլի մասին» (1976թ)
- «Թեհրան-43» (1981թ)
- «Ափ» (1984թ)
- «Ընտրություն» (1987թ)
- «Օրենք» (1989թ)
- «Տասը տարի առանց նամակագրության իրավունքի» (1990թ)
- «Սպիտակ խնջույք» (1994թ)
- «Նարդոյի գաղտնիքը» (1999թ)
- «Ժամացույց առանց սլաքների» (2001թ)
- «Ջոկոնդան ասֆալտի վրա» (2007թ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Наумов Владимир Наумович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://tass.ru/kultura/13053855
- ↑ 5,0 5,1 Peter Rollberg (2009). Historical Dictionary of Russian and Soviet Cinema. US: Rowman & Littlefield. էջեր 484–485. ISBN 978-0-8108-6072-8.
- ↑ Source: [1] IMDb accessed on 12 August 2007
- ↑ «10th Moscow International Film Festival (1977)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013-01-16-ին. Վերցված է 2013-01-07-ին.
- ↑ «12th Moscow International Film Festival (1981)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին. Վերցված է 2013-01-25-ին.
- ↑ «Lyubimova Expressed Condolences In Connection With The Death Of Vladimir Naumov» (բրիտանական անգլերեն). 29 November 2021. Արխիվացված է օրիգինալից 2021-11-29-ին. Վերցված է 2021-11-29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 6 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 29 մահեր
- 2021 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Ռուս կինոռեժիսորներ
- Խորհրդային սցենարիստներ
- Ռուս սցենարիստներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Կինոռեժիսորներ