Jump to content

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
Երկիր ԽՍՀՄ
Տեսակպատվավոր կոչում և official honorary title of the Soviet Russia?
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվօգոստոսի 10, 1931
Հերթականություն
Ավագ պարգևԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Կրտսեր պարգևՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (ռուսերեն՝ Народный артист РСФСР), պատվավոր կոչում, որը շնորհվել է ՌԽՖՍՀ հասարակական լայն շրջանակներում ճանաչման արժանացած և մշակույթի ու արվեստի բնագավառներում մեծագույն ներդրումներ կատարած (ռեժիսորներ, դերասաններ, երգիչներ, կոմպոզիտորներ, երաժիշտներ, դիրիժորներ և այլն) անձանց, ովքեր ստեղծել են բարձրարժեք գեղարվեստական գործեր (ներկայացումներ, կինոնկարներ, հեռուստաներկայացումներ, ռադիոբեմադրություններ, կրկեսային ծրագրեր, համերգային, էստրադային, երաժշտական, հեռուստատեսային և ռադիոստեղծագործություններ և այլն)։

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչումը շնորհվել է «ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ» կամ «ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումներ շնորհելուց հետո` հինգ տարուց ոչ շուտ։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչումը սահմանվել է 1931 թվականի օգոստոսի 10-ին` Համառուսական Կենտրոնական Գործադիր Կոմիտեի որոշմամբ։ 1992 թվականի փետրվարի 21-ից, ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ, երկրի անվանումը Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնության փոխվելուց հետո[1], պատվավոր կոչման անվանումը նույնպես փոխվեց և դարձավ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ[2]։ Փոփոխության ենթարկվեց նաև պատվավոր կոչման կրծքանշանը։

Վերջին անգամ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչմանն արժանացել է զինվորական դիրիժոր Վլադիմիր Սոլոդախինը (1992 թ. փետրվարի 4)[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Закон РСФСР от 25 декабря 1991 года № 2094-I «Об изменении наименования государства Российская Советская Федеративная Социалистическая Республика» Արխիվացված 2013-10-16 Wayback Machine. Подтверждено Съездом народных депутатов РСФСР в Законе Российской Федерации от 21 апреля 1992 года № 2708-I «Об изменениях и дополнениях Конституции (Основного Закона) Российской Советской Федеративной Социалистической Республики». Данный закон вступил в силу с момента опубликования в Российской газете 16 мая 1992 года.
  2. Указ Президента Российской Федерации № 168 от 21 февраля 1992 года
  3. «Присвоено указом Президента Российской Федерации № 108 от 4 февраля 1992 года». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.