Թեհրան-43
Թեհրան-43 ռուս.՝ Тегеран-43 | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա[1] ԽՍՀՄ[1] Շվեյցարիա[1] |
Ժանր | դրամա, ռազմական ֆիլմ և լրտեսական ֆիլմ |
Թվական | 1981 և հունվարի 28, 1983[2] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Ալով[3] և Վլադիմիր Նաումով[3] |
Սցենարի հեղինակ | Միխայիլ Շատրով, Ալեքսանդր Ալով և Վլադիմիր Նաումով |
Դերակատարներ | Նատալյա Բելոխվոստիկովա[4], Արմեն Ջիգարխանյան[4], Կլոդ Ժադ[4], Ալեն Դելոն[4], Կուրդ Յուրգենս[4], Իգոր Կոստոլևսի, Ժորժ Ժերե[4], Նիկոլայ Գրինկո, Ջես Հան[4], Էվելինա Քրաֆթ[4], Մայք Մարշալ[4], Ժակ Ռու[4], Շառլ Ազնավուր, Գի Դելորմ[4] և Գլեբ Ստրիժենով |
Օպերատոր | Վալենտին Ժելեզնյակով |
Երաժշտություն | Ժորժ Կառվարենց |
Մոնտաժ | Կատրին Կելբեր |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Նկարահանման վայր | Ադրբեջան |
Կինոընկերություն | Մոսֆիլմ[1], Méditerranée Cinéma Productions[1] և անհայտ[1] |
Տևողություն | 192 րոպե |
Թեհրան-43 (ԽՍՀՄ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իսպանիա, 1981), դետեկտիվ ֆիլմ, «Մոսֆիլմ», «Mediterranee Cinema», «Pro Dis Film» ստուդիաների համատեղ աշխատանք։ Հեռուստատեսային տարբերակն անվանվում է «Մահափորձ».
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրադարձությունները կատարվում են երկու տարբեր ժամանակներում՝ 1943 թվականին և 1970 թվականին։ Ֆիլմը պատմում է Անդրեյ Բորոդինի (Իգոր Կոստոլևսկի) և ռուսական արմատներով ֆրանսուհի, պարսկերենի թարգմանչուհի Մարի Լունի (Նատալյա Բելոխվոստիկովա) սիրո պատմության մասին։
Ֆիլմի առանցքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երեք տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների Թեհրանում կայանալիք հանդիպումն է, որի ժամանակ գերմանացիները ծրագրավորում են սպանել նրանց և դրանով խանգարել նրանց միջև կայանլիք համաձայնությունն ու փոխել պատերազմի ընթացքը։
Խորհրդային հետախույզների, որոնցից մեկը Անդրեյն է, նպատակն է հանդիսանում հանդիպման անվտանգության ապահավումը։ Նրանց ջանքերով ահաբեկչությունը կանխվում է։ Սակայն մահափորձի կազմակերպման ղեկավարին և նրա գլխավոր օգնակ��ին (Մաքս Ռիշար, դերակատար՝ Արմեն Ջիգարխանյան) հաջողվում է փախչել։
1970-ական թվականներին պատահաբար հայտնաբերվում է վերոհիշյալ իրադարձությունների մասին պատմող ֆիլմի ժապավենը, քանի որ Մաքս Ռիշարը որոշում է աճուրդի հանել այն՝սեփական հիշատակարանի հետ միասին։ Նախկին մարդասպանը Փարիզում թաքնվում է իր գեղեցիկ երիտասարդ հարեւան Ֆրանսուզի հետ (Կլոդ Ժադ) ։ Երիտասարդ կինն ունի իր սեփական գաղտնիքները։ Իմանալով այդ մասին, ահաբեկչական խմբի ղեկավարը փորձում է ձեռք բերեն այն և վերացնել վկաներին՝ Մաքսին և Մարիին։ Անդրեյ Բորոդինն իմանալով աճուրդի մասին, մեկնում է Ֆրանսիա, փորձելով միաժամանակ գտնել Մարիին, որին կորցրել էր Թեհրանում կատարվելիք իրադարձությունների հորձանուտում։ Ցավոք, ամեն ինչ շատ ուշ է լինում, քանի որ Մարիին հանդիպելուց հետո վերջինս վթարի է ենթարկում և մահանում։
Ֆիլմում հնչող երգը՝ «Հավերժական սեր» (ռուս.՝ «Вечная любовь» ֆր.՝ «Une vie d’amour») Շառլ Ազնավուրի կատարմամբ դառնում է հանրահռչակ և սիրո մասին ամենասիրված երգերից մեկը[5]։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այն, որ գերմանացիներն ուզել են իսկապես խոչնդոտել Թեհրանի կոնֆերանսը, փաստ է։ Սա կանխվել է խորհրդային հետախույզների միջոցով[6][7]։.
- Ֆիլմի շատ հատվածներ նկարահանվել են Բաքվում, որի որոշ թաղամասեր նման են եղել Թեհրանին[8][9]։.
- Ֆիլմում հետախույզների մասին պատվող դրվագներն իրական են, քանի որ այդ ժամանակ Թեհրանում է եղել և անմիջական մասնակցություն է ունեցել այդ իրադարձությունների հայազգի, խորհրդային թերևս ամենաճանաչված հետախույզներից մեկը՝ Գևորգ Վարդանյանը։
Գլխավոր դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նատալյա Բելոխվոստիկովա` մադամ Մարի Լունի, մադմուազել Նատալի Լունի, Նատալիի տատիկ
- Իգոր Կոստոլևսկի`Անդրեյ Բորոդին, հետախույզ
- Ալեն Դելոն` Ժորժ Ֆոկե ոստիկանության տեսուչ
- Արմեն Ջիգարխանյան` Մաքս Ռիշար, նախկին նացիստ մարդասպանը
- Կլոդ Ժադ` Ֆրանսուազ, երիտասարդ կին-ահաբեկիչ
- Կուրդ Յուրգենս` Լեգրան, Մաքս Ռիշարի փաստաբան
- Ալբերտ Ֆիլոզով` ահաբեկչական խմբի ղեկավար Շերներ
- Ժորժ Ժերե` Դենիս Փյու սխալ լուսանկարիչ
- Նիկոլայ Գրինկոն` Հերմոլին Անդրեյի պետը
- Գլեբ Ստրիզենով` Ջերարդ Սիմոն, փաստաբան
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստներ` Ալեքսանդր Ալով, Միխայիլ Նաումով, Միխայիլ Շատրով
- Ռեժիսորներ՝ Ալեքսանդր Ալով, Միխայիլ Նաումով
- Օպերատոր՝ Վալենտին Ժելեզնյակով
- Բեմադրող նկարիչներ՝ Եվգենի Չերնաև, Վլադիմիր Կիրս
- Կոմպոզիտորներ՝ Ժորժ Կառվարենց, Մովսես Վայնբերգ
- Երգ՝ Հավերժական սեր (ֆր.՝ Une Vie D’Amour)
- Երաժշտություն՝ Ժորժ Կառվարենց
- Բառեր՝ Շառլ Ազնավուր
- Կատարող՝ Շառլ Ազնավուր
- Դիրիժոր՝ էմին Խաչատրյան
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981 թվականի Համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակ
- 1981 թվականի Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոսկե մրցանակ
- 1981 թվականի Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Родина» ընկերության մրցանակ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 DEFA film database
- ↑ https://www.filmdienst.de/film/details/28232/killer-sind-immer-unterwegs
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0081609/
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 http://www.imdb.com/title/tt0081609/fullcredits
- ↑ Une Vie D´amour
- ↑ Геворк Вартанян: Тегеран-43: «Мы были не такие!..», Вартанян, Геворк Андреевич
- ↑ Берия С. Л. Мой отец - Лаврентий Берия. - М.: Современник, 1994
- ↑ Тегеран в Баку. Где на самом деле снимали наши любимые фильмы?
- ↑ «Ален Делон». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1980-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1981 դրամա ֆիլմեր
- 1981 ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Իսպանական ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆրանսիական ֆիլմեր
- Փարիզում նկարահանված ֆիլմեր
- 1981 ԽՍՀՄ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1943 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1980 թվականին
- 1980-ականների ֆրանսիական ֆիլմեր