Տարաս Շևչենկո (ֆիլմ)
Տարաս Շևչենկո ռուս.՝ Тарас Шевченко | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | պատմական ֆիլմ, կենսագրական ֆիլմ և դրամա |
Թվական | 1951 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Ալով[1] և Իգոր Սավչենկո[2] |
Սցենարի հեղինակ | Իգոր Սավչենկո |
Դերակատարներ | Սերգեյ Բոնդարչուկ, Իվան Պերեվերզև և Եվգենի Սամոյլով |
Օպերատոր | Դանիիլ Դեմուցկի |
Երաժշտություն | Բորիս Լյատոշինսկի |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 118 րոպե |
«Տարաս Շևչենկո» (ռուս.՝ «Тарас Шевченко»), ռեժիսոր Իգոր Սավչենկոյի պատմա-կենսագրական ֆիլմը հայտնի ուկրաինացի բանաստեղծ և նկարիչ Տարաս Շևչենկոյի կյանքի մասին[3][4]։
Ֆիլմը նկարահանվել է ռուսերեն և ուկրաիներեն տարբեր դուբլերով։ Այսինքն, ռուսական և ուկրաինական տարբերակները երկու տարբեր լիարժեք ֆիլմեր են, այլ ոչ թե մեկ տարբերակի կրկնօրինակներ։ Հեռուստատեսությամբ ցուցադրվում է ռուսական տարբերակը, ինչպես նաև այն տարբերակը, որտեղ ռուսական տարբերակի պատկերը վերագրվում է ուկրաիներեն ֆիլմի, որտեղ զգալի է ոչ համաժամանակությունը արտահայտությունների երկարության, ընդմիջումների, աղմուկների և այլնի պատճառով։ Ռուսալեզու տարբերակը վերականգնվել է 1964 թվականին։ Տեղեկություններ չկան, թե պահպանվել է արդյոք օրիգինալ ուկրաինալեզու տարբերակը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1841 թվականին երիտասարդ ուսանող Տարաս Շևչենկոն ավարտում է ուսումը Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Նկարչի սիրտը լի է իր երկրին ծառայելու կրքոտ ցանկությամբ։ Նա վերադառնում է տուն, որտեղ նրան սպասում է առաջին ազգային բանաստեղծի բարձր համբավը։
Կիևում պրոֆեսոր Կոստոմարովի հետ ծանոթանալուց հետո Շևչենկոն դառնում է Կիրիլի և Միֆոդիի գաղտնի հասարակական-քաղաքական միության անդամ։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունը գտնում է դավադիրների հետքը։ Ձերբակալվածներից յուրաքանչյուրի ճակատագիրն անորոշ է, բայց ամենից շատ տուժում է Շևչենկոն, որին դարձնում են զինվոր՝ զրկելով ամեն տեսակի ստեղծագործական գործունեության ծավալելու իրավունքից։
Երկար տարիներ նա ծառայում է Օրսկի ամրոցում, ամենօրյա խստավարժեցման և ծաղրի մթնոլորտում։ Տափաստանի աղոտ բնությունը և նոր ընկերների հետ զրույցները ��ույլ են տալիս նրան լուսավորել ստորադաս զինվորի աննախանձելի կենցաղը։
Բանաստեղծի ճակատագրին գործուն մասնակցություն են ունենում ազատության մեջ մնացած ընկերները, բայց միայն նոր թագավորի օրոք՝ մեկ տասնամյակ անց է տեղի ունենում ցանկալի ազատ արձակումը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Բոնդարչուկ – Տարաս Գրիգորևիչ Շևչենկո
- Վլադիմիր Չեստնոկով – Նիկոլայ Գավրիլովիչ Չեռնիշևսկի
- Նիկոլայ Տիմոֆեև – Նիկոլայ Ալեքսանդրովիչ Դոբրոլյուբով
- Գնատ Յուրա – Միխայիլ Սեմենովիչ Շչեպկին, ռուս դերասան
- Իվան Պերևերզև – Զիգմունդ Սերակովսկի, լեհ սպա, Շևչենկոյի ընկերը բանակային ծառայության ժամանակ
- Եվգենի Սամոյլով – Նիկոլայ Ալեքսանդրովիչ Սպեշնև
- Լավրենտի Մասոխա – պրոֆեսոր Նիկոլայ Ալեքսանդրովիչ Կոստոմարով, Կիրիլլ-Միֆոդիի եղբայրության հիմնադիր
- Պավել Շպրինգֆելդ – Պանտելեյմոն Ալեքսանդրովիչ Կուլիշ, ուկրաինացի գրող
- Ալեքսեյ Կոնսովսկի – Վլադիմիր Ստեպանովիչ Կուրոչկին, «Իսկրա» ամսագրի խմբագիր, Շևչենկոյի բանաստեղծությունները թարգմանել է ռուսերեն
- Գրիգորի Շպիգել – Կառլ Պավլովիչ Բրյուլով, ռուս նկարիչ, Շևչենկոյի ուսուցիչը
- Միխայիլ Նազվանով – Նիկոլայ I
- Մարկ Բեռնես – կապիտան Կոսարև
- Դմիտրի Միլյուտենկո – մայոր Ուսկով, ամրոցի պարետ
- Մարիաննա Ստրիժենովա – Ագաֆյա Անդրեևնա Ուսկովա, մայոր Ուսկովի կինը
- Միխայիլ Կուզնեցով – զինվոր Սկոբելև, մահացել է ճիպոտներով պատժվելուց հետո
- Նատալյա Ուժվի – Յարինա Շևչենկո, Տարաս Գրիգորևիչի քույրը, ճորտ
- Միխայիլ Տրոյանովսկի – ժանդարմների շեֆ
- Ալեքսանդր Խվիլյա – պան Բարաբաշ, ուկրաինացի կալվածատեր
- Գարեն Ժուկովսկայա – պանի Բարաբաշ, ուկրաինացի կալվածատիրուհի
- Միխայիլ Վիսոցկի – Եվդոկիմ Ապոլոնովիչ Լուկաշևիչ, կալվածատեր
- Գենադի Յուդին – սադրիչ
- Լեոնիդ Կմիտ – շտաբս-կապիտան Օբրյադին
- Ալեքսանդր Բարանով – Պոտապով
- Կոնստանտին Սորոկին – կարմրահեր եֆրեյտոր
- Վլադիմիր Սոշալսկի – պրոպարշչիկ Նիկոլայ Մոմբելլի, Շևչենկոյի ընկերը
- Լատիֆ Ֆայզիև – կիրգիզ
- Ստանիսլավ Չեկան – կառապան
- Ստեպան Շկուրատ – ճորտ բանդուրիստ
- Դմիտրի Կապկա – քահանա
- Վյաչեսլավ Տիխոնով – պետերբուրգյան երիտասարդության ներկայացուցիչ
- Իվան Սավկին – պետերբուրգյան երիտասարդության ներկայացուցիչ
- Մարինա Լադինինա – կոմսուհի Պոտոցկայա
- Նիկոլայ Գրինկո – ճորտ խռովարար
- Վլադիմիր Տրոշին – ճորտ խռովարար
- Անատոլի Չեմոդուրով – ուսանող
- Օլեգ Գոլուբիցկի – ուսանող
- Վսևոլոդ Սանաև – դրվագ
- Աննա Կուշնիրենկո – դրվագ
- Ֆեոդոր Գլադկով – էպիզոդ
- Յուրի Կրետենկո – էպիզոդ
Նկարահանման խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Իգոր Սավչենկո
- Օպերատորներ՝ Արկադի Կոլցատի, Դանիիլ Դեմուցկի, Իվան Շեկեր
- Կոմպոզիտոր՝ Բորիս Լյատոշինսկի
- Ռեժիսորներ՝ Վասիլ Լապոկնիշ, Իսահակ Շմարուկ
- Հնչյունային օպերատոր՝ Ալեքսանդր Բաբի
- Դիրիժոր՝ Նաթան Ռախլին
- Դեկորատիվ նկարիչներ՝ Լևան Շենգելիա, Բորիս Նեմեչեկ
- Կոստյումների նկարիչ՝ Յունիա Մայեր
- Նկարիչ-դիմահարդար՝ Ս․ Չևիչելով
- Համակցված նկարահանումներ՝ Վ. Կորոլյով
- Ռեժիսորի օգնականներ՝ Ալեքսանդր Ալով, Վլադիմիր Նաումով, Սերգեյ Փարաջանով, Գրիգորի Մելիք-Ավակինյան, Լ. Ֆայզիև
- Տնօրեն՝ Լ. Կորեցկի
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1952 - Ստալինյան I աստիճանի մրցանակ, մրցանակի դափնեկիր՝ Սերգեյ Բոնդարչուկ, գլխավոր դերակատար,
- 1952 - Կարլովի Վարիի VII միջազգային կինոփառատոնի հատուկ պատվավոր դիպլոմ Իգոր Սավչենկոյին ռեժիսուրայի և Սերգեյ Բոնդարչուկին դերասանական աշխատանքի համար։
Տեսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000-ականների սկզբին ֆիլմը VHS-ով թողարկել է «Մաստեր Թեյփ» ընկերությունը։ Ավելի ուշ ֆիլմը թողարկվել է DVD-ով «Восток В»-ի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0044107/
- ↑ DEFA film database
- ↑ «Տարաս Շևչենկո» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Տարաս Շևչենկո» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի մասին «Кино-Театр. РУ» կայքի տվյալների բազայում
- 0044107/ Տարաս Շևչենկո(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1950-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1951 ֆիլմեր
- Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայի ֆիլմեր
- Խորհրդային կենսագրական ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Ուկրաինական ֆիլմեր
- Ուկրաիներեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1841 թվականին
- Տարաս Շևչենկո
- 1951 դրամա ֆիլմեր
- 1950-ականների խորհրդային ֆիլմեր