Հուլիս ամսվա օրերը
Հուլիսի 2
ժամանակակից օդապարիկ
1830 թ. – ստրկության համար Աֆրիկայից ԱՄՆ տեղափոխվող սևամորթները գրավեցին «Ամիսթադ» նավը: Այդ դեպքերի հիման վրա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն «Ամիսթադ» ֆիլմը:
1833 թ. – մահացել է Ղուկաս Ինճիճյանը , հայ բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ (ծն. 1758 թ.):
1860 թ. – հիմնադրվեց Վլադիվոստոկ քաղաքը:
1961 թ. – ինքնասպան եղավ Էռնեստ Հեմինգուեյը , ամերիկացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1899 թ.):
1977 թ. – մահացել է Վլադիմիր Նաբոկովը , ռուս ամերիկյան նշանավոր գրող, պոետ, թարգմանիչ, գրականագետ և էնտոմոլոգ (ծն. 1899 թ.):
1994 թ. – սպանվեց կոլումբիացի ֆուտբոլիստ Անդրես Էսկոբարը , ով Ֆուտբոլի աշխարհի 1994 թ. առաջնության ժամանակ դարձել էր ինքնագոլի հեղինակ (ծն. 1963 թ.):
1997 թ. – սկսվեց Ասիական ֆինանսական ճգնաժամը:
2002 թ. – ամերիկացի Սթիվ Ֆոսետը ավարտեց օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը:
Հուլիսի 4
Մհեր Մկրտչյանին նվիրված ՀՀ փոստային նամականիշ իր խաղացած դերերով
Հուլիսի 5
Հայաստանում նշվում է սահմանադրության օրը։
1811 թ. – Վենեսուելան հռչակեց իր անկախությունը Իսպանիայից ։
1921 թ. – Կենտրոնական Կոմիտեի ՌԿԿ(բ) Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը միացվեց Ադրբեջանական ՍՍՀ-ի հետ, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու։
1943 թ. – սկսվեց Կուրսկի ճակատամարտը , Երկրորդ համաշխարհային պատերազմի նշանավոր ճակատամարտերից մեկը։
1949 թ. – ծնվել է Պարույր Հայրիկյանը , հայ ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային ժամանակներում նշանավոր այլախոհ, 1968-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև՝ ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ։
1954 թ. – Էլվիս Փրեսլին ձայնագրեց իր առաջին երգը՝ «That’s All Right»։
1969 թ. – մահացել է Վալտեր Գրոպիուսը , գերմանացի ճարտարապետ և տեսաբան, Բաուհաուզի հիմնադիրը (ծն. 1883 թ.)։
1986 թ. – Մոսկվայում տեղի ունեցավ առաջին «Բարի կամքի խաղերի» բացումը։
1988 թ. – ծնվել է ուկրաինացի երգչուհի, մոդել, «ՎԻԱ Գրա» փոփ խմբի մեներգչուհի Էրիկա Գերցեգը :
1995 թ. – տեղի ունեցան ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները։
1995 թ․ – Հայաստանում ընդունվել է Սահմանադրությունը , որից հետո հուլիսի 5-ը նշվում է որպես պետական տոն։
Հուլիսի 7
Արթուր Կոնան Դոյլ
1887 թ. – ծնվել է Մարկ Շագալը , ազգությամբ հրեա , ֆրանսիացի նկարիչ (մահ. 1985 թ.):
1923 թ. – Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մասից կազմվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ) Խանքենդի կենտրոնով, որը հետո վերանվանվեց Ստեփանակերտ :
1930 թ. – մահացել է Արթուր Կոնան Դոյլը (նկարում ), շոտլանդացի գրող, հայտնի է որպես Շերլոկ Հոլմսի մասին դետեկտիվ պատմվածքների հեղինակ (ծն. 1859 թ.):
1940 թ. – ծնվել է Ռինգո Սթարը , անգլիացի երաժիշտ, Beatles խմբի անդամներից:
1947 թ. – ծնվել է Կառլոս Սանտանան , մեքսիկացի երգիչ և երաժիշտ:
1956 թ. – մահացել է Գոթֆրիդ Բենը , գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ զինվորական բժիշկ (ծն. 1886 թ.):
1990 թ. – առաջին անգամ եթեր հեռարձակվեց «Ֆորտ Բոյար» հեռուստախաղը:
2003 թ. – ստեղծվեց Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը :
Հուլիսի 10
Պողոս Նուբար փաշայի և Ալեք Մանուկյանի պատկերով ՀՀ փոստային նամականիշ
1836 թ. – մահացել է Անդրե Մարի Ամպերը , ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից, նրա պատվին է կոչվել էլեկտրական հոսանքի ուժի միավորը (ծն. 1755 թ.)։
1856 թ. – ծնվել է Նիկոլա Տեսլան , սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար (մահ. 1943 թ.)։
1878 թ. – Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ օգտագործեց: Մինչ այդ հարկ եղած դեպքում նա պարզապես բղավում էր։
1890 թ. – Վայոմինգը դարձավ ԱՄՆ -ի 44-րդ նահանգը։
1915 թ. – սկսվեց Մուշ քաղաքի և նրա շրջակայքի բնակչության զանգվածային կոտորած։
1943 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի ճակատամարտի ամենաթեժ մարտերի պահին Սիցիլիա կղզում իջեցվեց անգլո-ամերիկյան մեծաքանակ դեսանտ։
1967 թ․ – ծնվել է Ժիրայր Սեֆիլյանը , հայ ազատամարտիկ, զորահրամանատար, պետական, հասարակական գործիչ։
1996 թ. – մահացել է Ալեք Մանուկյանը , հայ հասարակական գործիչ, արդյունաբերող, բարերար, Հայաստանի ազգային հերոս (ծն. 1901 թ.)։
2009 թ. – Իտալիայի Ակվիլա քաղաքում հրապարակվեց Մադրիդյան սկզբունքների մի մասը։
2012 թ. – թողարկվեց ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանի երրորդ պաշտոնական ալբոմը՝ Harakiri -ն։
Հուլիսի 11
Ջորջ Գերշվին
Աշխարհում նշվում է շոկոլադի համաշխարհային օրը ։
552 ՝ սկսվեց Հայոց մեծ թվականը ։
1700 ՝ Բեռլինում հիմնադրվեց Պրուսիայի գիտությունների ակադեմիան ։
1893 ՝ ճապոնացի Միկիմոտո Կոկիտին ստացավ առաջին արհեստական մարգարիտը ։
1911 ՝ ծնվել է Էդուարդ Թոփչյանը , հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (մահ. 1975 թ.)։
1916 ՝ ծնվել է Ալեքսանդր Պրոխորովը , ռուս ֆիզիկոս , քվանտային էլեկտրոնիկայի ստեղծողներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր։
1937 ՝ մահացել է Ջորջ Գերշվինը (նկարում) , ամերիկացի նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից մեկը։
1969 ՝ մահացել է Նաիրի Զարյանը , հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ։
1983 ՝ բացվեց Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» հատվածը։
1995 ՝ Բոսնիական պատերազմի ժամանակ սերբերը սպանեցին մոտ 8000 անզեն բոսնիացի տղամարդու։
2010 ՝ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն ։
Հուլիսի 12
Էրազմ Ռոտերդամցի, Հանս Հոլբայն Կրտսերի կտավ
Հուլիսի 13
Ֆոտբոլի աշխարհի առաջին առաջնության պատկերանիշ
1841 թ. – Լոնդոնում Ռուսաստանի , Մեծ Բրիտանիայի , Ֆրանսիայի , Ավստրիայի և Պրուսիայի միջև ստորագրվեց համաձայանագիր, ըստ որի խաղաղ պայմաններում Օսմանյան կայսրությանը պատկանող Բոսֆոր և Դարդանելի նեղուցներով արգելվում է ռազմական նավերի շարժը։
1923 թ. – տեղադրվեց Հոլիվուդի առաջին նշանը՝ HOLLYWOOD մեծադիր տառերը։
1930 թ. – Ուրուգվայում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը ։
1933 թ. – մահացել է Նար-Դոսը , հայ նշանավոր գրող, արձակագիր, նշանավոր են նրա նովելները (ծն. 1867 թ.)։
1936 թ. – ծնվել է Ալիսիա Կիրակոսյանը , արգենտինահայ բանաստեղծուհի։
1941 թ. – Չեռնոգորիայում ապստամբություն սկսվեց ֆաշիստական կարգերի դեմ։
1942 թ. – ծնվել է Հարիսոն Ֆորդը , ամերիկացի ճանաչված դերասան։
1987 թ. – ծնվել է Եվա Ռիվասը , հայ երգչուհի, ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթին Օսլոյում «Apricot Stone» երգով։
2002 թ. – մահացել է Յուսուֆ Քարշը , կանադահայ հայտնի լուսանկարիչ (ծն. 1908 թ.)։
Հուլիսի 14
Ինգմար Բերգմանը «Մորու բացատը» ֆիլմի նկարահանումերի ժամանակ
1198 թ. – մահացել է Ներսես Լամբրոնացին , հայ մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, թարգմանիչ (ծն. 1153 թ.):
1789 թ. – Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գրավվեց Բաստիլ ամրոցը:
1862 թ. – ցարական իշխանությունների կողմից ձերբակալվեց Միքայել Նալբանդյանը :
1918 թ. – ծնվել է Ինգմար Բերգմանը (նկարում) , շվեդ ճանաչված ռեժիսոր («Մորու բացատը» , «Ձմեռային լույս» , «Ֆաննին և Ալեքսանդրը» , մահ. 2007 թ.):
1928 թ. – ծնվել է Նոդար Դումբաձեն , վրացի նշանավոր գրող (մահ. 1984 թ.):
1934 թ. – ծնվել է Ժիրայր Անանյանը , հայ նշանավոր դրամատուրգ («Իմ տունը քո տունը չէ», «Տաքսի, տաքսի», մահ. 2004 թ.):
1941 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմում Սմոլենսկի ճակատամարտի ժամանակ առաջին անգամ կիրառվեց «Կատյուշա» հրթիռային համակարգը :
1964 թ. – տեղի ունեցավ Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը :
1969 թ. – Սալվադորի և Հոնդուրասի միջև սկսվեց ֆուտբոլային պատերազմը , որի 6 օրերի ընթացքում մահացավ մոտ 2000 մարդ, իսկ պատճառը ֆուտբոլում Հոնդուրասի Սալվադորից կրած պարտությունն էր:
Հուլիսի 18
Նելսոն Մանդելա
64 թ. – Հին Հռոմում տեղի ունեցավ պատմությանը հայտնի Հռոմի մեծ հրդեհը :
1316 թ. – Հայ առաքելական եկեղեցու կողմից Կիլիկիայի Ադանա քաղաքում գումարվել է Ադանայի ժողովը :
1897 թ. – ծնվել է Եղիա Չուբարը , հայ լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ (մահ. 1937 թ.):
1898 թ. – Պիեռ և Մարիա Կյուրիները Ֆրանսիական ակադեմիայում զեկույց ներկայացրին այն մասին, որ Ուրանից գոյություն ունեն այլ ռադիոակտիվ տարրեր:
1918 թ. – ծնվել է Նելսոն Մանդելան ՝ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 2013 թ.):
1921 թ. – Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին:
1938 թ. – մահացել է Վահան Թոթովենցը , հայ նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ (ծն. 1889 թ.):
1938 թ. – ծնվել է Պերճ Զեյթունցյանը հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ։
1999 թ. – Մեթյու Հոլմանի և Բրետ Գլեդմանի կողմից հայտնաբերվեց Ուրանի միանգամից 3 անկանոն արբանյակ ՝ Ստեֆանո , Պրոսպերո և Սետեբոս :
Հուլիսի 19
Վլադիմիր Մայակովսկի
711 թ. – Գվադալետեի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները հաղթանակ տարան վեստգոթերի նկատմամբ և դրանով սկսվեց Պիրենեյան թերակղզու գրավումը արաբական խալիֆայության կողմից։
1834 թ. – ծնվել է Էդգար Դեգան , ֆրանսիացի հռչակավոր գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ (մահ. 1917 թ.)։
1893 թ. – ծնվել է Վլադիմիր Մայակովսկին , ռուս հայտնի գրող, բանաստեղծ, դրամատուրգ (մահ. 1930 թ.)։
1934 թ. – մահացել է Սիպիլը ՝ Զաբել Հովհաննեսի Խանջյան, հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ (ծն. 1863 թ.)։
1949 թ. – Լաոսը անկախացավ Ֆրանսիայից ։
1989 թ. – ԱՄՆ -ի Այովա նահանգի Սու Սիտի քաղաքի օդակայանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով ինքնաթիռում գտնվող 296 հոգուց մահացան 111-ը։
1996 թ. – ԱՄՆ-ում Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում մեկնարկեցին 26-րդ ամառային օլիմպիական խաղերը ։
2010 թ. – մահացել է Ռաֆայել Նահապետյանը , հայ գրող, արձակագիր (ծն. 1946 թ.)։
2011 թ. – մահացել է Կարեն Խաչատրյանը , հայ նշանավոր կոմպոզիտոր (ծն. 1920 թ.)։
Հուլիսի 20
Բրյուս Լին որդու՝ Բրենդոն Լիի հետ
1240 թ. – օծվեց Գանձասար վանական համալիրը։
1810 թ. – Կոլումբիան հռչակեց իր անկախությունը Իսպանիայից ։
1914 թ. – ծնվել է Հունան Ավետիսյանը , Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից հայ զինվոր, հայտնի է նրանով, որ մարտի ժամանակ իր մարմնով փակել է հակառակորդի կրակակետը, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում։
1924 թ. – Փարիզում ստեղծվեց Շախմատի միջազգային ֆեդերացիան ։
1928 թ. – ծնվել է Մինաս Ավետիսյանը , հայ նշանավոր գեղանկարիչ (մահ. 1975 թ.)։
1944 թ. – Ադոլֆ Հիտլերի դեմ անհաջող մահափորձ կատարվեց։
1969 թ. – ամերիկյան «Ապոլոն 11» տիեզերանավը պատմության մեջ առաջին անգամ իջավ լուսնի վրա։
1973 թ. – մահացել է Բրյուս Լին , կինոդերասան, ռեժիսոր, արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից մեկը (ծն. 1940 թ.)։
1991 թ. – զոհվեց Ջիվան Աբրահամյանը , Արցախյան ազատամարտի հրամանատարներից, Հայաստանի ազգային հերոս (ծն. 1961 թ.)։
Հուլիսի 21
Սերգեյ Փարաջանովին նվիրված ՀՀ փոստային նամականիշ (1999)
մ.թ.ա. 365 թ. – ավանդության համաձայն Հերոստրատոսը այրեց աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը` Արտեմիսի տաճարը Եփեսոսում ։
735 թ. – մահացել է Ստեփանոս Սյունեցին , հայ միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային և եկեղեցական գործիչ, (ծն. 660-ական թթ.)։
1847 թ. – Բոլիվիան հռչակեց իր անկախությունը։
1905 թ. – հայ դաշնակցականների կողմից Ստամբուլի Եըլտիզ մզկիթում Աբդուլ Համիդ II -ի դեմ մահափորձ կազմակերպվեց ։
1915 թ. – սկսվեց Մուսա լեռան հերոսամարտը ։
1969 թ. – ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը պատմության մեջ առաջին անգամ ոտք դրեց լուսնի վրա։
1982 թ. – Ջաջուռում բացվեց Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը ։
1992 թ. – մահացել է Հովհաննես Զարդարյանը , հայ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր (ծն. 1918 թ.)։
1994 թ. – մահացել է Սերգեյ Փարաջանովը , հայ կինոռեժիսոր («Մոռացված նախնիների ստվերները» , «Նռան գույնը» , ծն. 1924 թ.)։
Հուլիսի 22
Ալաշկերտի 1915 թ. օպերացիայի սխեման
1099 թ. – խաչակիրների կողմից ստեղծված Երուսաղեմի թագավորության ղեկավար դարձավ Գոդֆրուա Բուլյոնցին ։
1878 թ. – ծնվել է Յանուշ Կորչակը , լեհ բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ։ Նա առաջինն էր, ով քայլեր ձեռնարկեց երեխաների իրավունքների և երեխաների լրիվ հավասարության ոլորտում (մահ. 1942 թ.)։
1915 թ. – Առաջին համաշխարհային պատերազմում Ալաշկերտի օպերացիայի ժամանակ Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմեց հատուկ հարվածային զորախումբ և գեներալ Ն.Ն. Բարաթովի հրամանատարությամբ Դահար գյուղի մոտից հարձակվեց Աբդուլ Քերիմ փաշայի զորախմբի վրա։
1918 թ. – Շուշիում տեղի է ունենում Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարում է «անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրում է Ազգային Խորհուրդ և հիմնում ժողովրդական կառավարություն։
1927 թ. – հիմնադրվեց Ռոմա իտալական ֆուտբոլային ակումբը։
1944 թ. – ստեղծվեց Արժույթի միջազգային հիմնադրամը ։
1965 թ. – ծնվել է Շոն Մայքլզը , ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և հեռուստահաղորդավար։
2011 թ. – Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվեց 77 մարդ, 151-ը ստացան վնասվածքներ։
Հուլիսի 25
Վլադիմիր Վիսոցկի
373 թ. – մահացել է ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծ -ը, Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սրբերից մեկը։
1567 թ. – հիմնադրվեց Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը ։
1897 թ. – Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից կազմակերպվեց Խանասորի արշավանքը : Հայ ազատամարտիկները հարձակվեցին քրդական մազրիկ ցեղախմբի վրա և կոտորեցին նրանց: 1896-ին քուրդ մազրիկ ցեղախումբը, սուլթան Աբդուլ Համիդի հրամանով, Վանի հայոց ինքնապաշտպանության ժամանակ սպանել էր հայ մարտիկների։
1922 թ. – Նեմեսիս գործողության շրջանակներում Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային , որին դաժանության համար «մսագործ» էին անվանում: Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը ։
1975 թ. – ծնվել է Արմեն Աշոտյանը , հայ քաղաքական և հասարակական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ, Հայաստանի կրթության և գիտության նախարար (2009-2016)։
1980 թ. – մահացել է Վլադիմիր Վիսոցկին , ռուս նշանավոր երգիչ, երգահան և դերասան (ծն. 1938 )։
1996 թ. – մահացել է Միքայել Թարիվերդիևը , ազգությամբ հայ խորհրդային նշանակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ (ծն. 1931 )։
2000 թ. – Փարիզի մերձակայքում Էյր Ֆրանս ավիաընկերության Կոնկորդ ինքնաթիռի վթարի հետևանքով մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 109 մարդիկ։
Հուլիսի 26
Քիմ Բեքինսեյլ, 2011 թ. լուսանկար
1788 թ. – Նյու Յորք նահանգը մտավ ԱՄՆ -ի կազմի մեջ՝ դառնալով նրա 11-րդ նահանգը։
1847 թ. – Լիբերիան առաջինն էր Աֆրիկյան գաղութներից, որ հռչակեց իր անկախությունը։
1882 թ. – Գերմանիայում առաջին անգամ բեմադրվեց Ռիխարդ Վագների «Պարսիֆալ» օպերան ։
1887 թ. – Վարշավայում տպագրվեց էսպերանտո միջազգային լեզվի մեկնաբանության մասին առաջին գիրքը։
1897 թ. – ծնվել է Կարո Հալաբյանը , հայ խորհրդային նշանավոր ճարտարապետ (մահ. 1959 թ.):
1905 թ. – ծնվել է Վախթանգ Անանյանը , հայ գրող, արձակագիր, լրագրող, հայ գրականության մեջ արկածային ժանրի հիմնադիրներից մեկը («Հովազաձորի գերիները», «Սևանի ափին», մահ. 1980 թ.):
1928 թ. – ծնվել է Սթենլի Կուբրիկը , ամերիկացի ճանաչված ռեժիսոր, նրա նկարահանած գրեթե բոլոր ֆիլմերը համարվում են կուլտային («Սպարտակ» , մահ. 1990 թ.):
1973 թ. – ծնվել է Քեյթ Բեքինսեյլը , անգլիացի դերասանուհի։
1999 թ. – ավարտվեց Կարգիլյան պատերազմը՝ Հնդկաստանի ու Պակիստանի միջև։
Հուլիսի 27
Միխայիլ Լերմոնտովի դիմանկար
1824 թ. – ծնվել է Ալեքսանդր Դյումա (որդի)ն , ֆրանսիացի նշանավոր գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (մահ. 1895 թ.)։
1841 թ. – մահացել է Միխայիլ Լերմոնտովը , ռուս նշանավոր բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր (ծն. 1814 թ.)։
1866 թ. – ավարտվեց Մեծ Բրիտանիան ԱՄՆ -ին միացնող Տրանսատլանտյան հեռախոսային մալուխի միացումը։
1938 թ. – ծնվել է Հակոբ Իշխանյանը , հայ քանդակագործ։
1959 թ. – ծնվել է Վահրամ Մարտիրոսյանը , հայ գրող, կինոսցենարիստ, լրագրող։
1981 թ. – ծնվել է Էդվարդ Մանուկյանը , հայ դասական երաժշտության կոմպոզիտոր։
1989 թ. – ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Դաշկեսանի շրջանի Բանանց գյուղի վերջին բնակիչները բռնագաղթվեցին։
1995 թ. – հիմնվեց Հայաստանի բանկերի ասոցիացիան ։
2002 թ. – Ուկրաինայի Լվով քաղաքի մերձակայքում կազմակերպված ավիացիոն շոուի ժամանակ վթարված ինքնաթիռը ընկավ հանդիսատեսների վրա, ինչի հետևանքով մահացավ մոտ 80 մարդ։
2012 թ. – Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում սկսվեցին Ամառային Օլիմպիական խաղեր 2012 -ը։
Հուլիսի 28
դրվագներ Առաջին համաշխարհային պատերազմից
Հուլիսի 29
Հովհաննես Այվազովսկու «9-րդ ալիք» կտավը, 1850 թ.
1817 թ. – ծնվել է Հովհաննես Այվազովսկին , հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ (մահ. 1900 ):
1845 թ. – գերմանացի երկրաբան Հերման Աբիխը թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի ուղեկցությամբ բարձրացավ Արարատի գագաթը:
1907 թ. – Մեծ Բրիտանիայի բանակի Գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Բեյդըն Փաուելը ստեղծեց առաջին սկաուտական կազմակերպությունը:
1927 թ. – ծնվել է Հարի Մուլիշը , հոլանդացի ականավոր գրող, դրամատուրգ, բանաստեղծ (մահ. 2010 թ.):
1928 թ. – ծնվել է Կոնստանտին Օրբելյանը , հայ նշանավոր երգահան, դաշնակահար, դիրիժոր (մահ. 2014 ):
1929 թ. – ծնվել է Ավետ Տերտերյանը , հայ երգահան (մահ. 1994 թ.):
1958 թ. – ստեղծվեց ՆԱՍԱ -ն, ԱՄՆ -ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը:
1981 թ. – տեղի ունեցավ Արքայազն Չարլզի և Դիաննա Սփենսերի հարսանիքը :
1983 թ. – մահացել է Լուիս Բունյուելը , իսպանացի նշանավոր ռեժիսոր , կինեմատոգրաֆի մեջ սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը (ծն. 1900 թ.):
2010 թ․ - Վագրի համաշխարհային օր
Հուլիսի 30
Առնոլդ Շվարցենեգերը, 2019 թ. լուսանկար
762 թ. – հիմնադրվեց Իրաքի մայրաքաղաք Բաղդադը ։
1818 թ. – ծնվել է Էմիլի Բրոնտեն , անգլիացի գրող, բանաստեղծուհի և վիպասան (մահ. 1848 թ.)։
1863 թ. – ծնվել է Հենրի Ֆորդը , ամերիկացի հայտնի գործարար, մեծ ներդրում ունի ավտոմեքենաշինության մեջ (մահ. 1947 )։
1896 թ. – ծնվել է Սեդրակ Շարիմանյանը , հայ նշանավոր վիրաբույժ, Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից մեկը (մահ. 1989 թ.)։
1923 թ. – ծնվել է Հրանտ Շահինյանը , հայ խորհրդային մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (մահ. 1996 թ.)։
1938 թ. – հայտնաբերվեց Յուպիտեր մոլորակի անկանոն բնական արբանյակ Կարմեն ։
1947 թ. – ծնվել է Առնոլդ Շվարցենեգերը , ծագումով ավստրիացի , ամերիկյան հռչակավոր դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, իր նահանագապետ եղած ժամանակում Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը ։
1948 թ. – ծնվել է Ժան Ռենոն , ծագումով իսպանացի, ֆրանսիացի ճանաչված դերասան։
1980 թ. – Վանուատուն անկախացավ Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից ։
1984 թ. – NBC հեռուստաընկերությամբ սկսվեց «Սանտա Բարբարա» հեռուստասերիալի առաջին ցուցադրությունը։
Հուլիսի 31
Լոուջան Հատլուլ
904 թ. – Արաբները գրավեցին Բյուզանդական կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Սալոնիկը (նախկինում Թեսաղոնիկե)։
1784 թ. – մահացել է Դենի Դիդրոն , ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա , մատերիալիստ, գրող, արվեստաբան (ծն. 1713 թ.)։
1498 թ. – Քրիստափոր Կոլումբոսը իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերեց Տրինիդադ կղզին։
1815 թ. – Անգլիայի Դարհեմյան կոմսության Ֆիլադելֆիա գյուղի մոտ շոգեքարշի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացավ 16 մարդ, այն պատմության առաջին գնացքների հետ կապված վթարն էր։
1886 թ. – մահացել է Ֆերենց Լիստը , հունգարացի մեծանուն երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը (ծն. 1811 թ.)։
1914 թ. – ծնվել է Լուի դը Ֆյունեսը , ֆրանսիացի աշխարհահռչակ կատակերգակ դերասան (մահ. 1983 թ.)։
1947 թ. – մահացել է Համո Օհանջանյանը , հայ քաղաքական, պետական գործիչ ՀՅԴ անդամ (ծն. 1873 թ.)։
1965 թ. – ծնվել է Ջոան Ռոուլինգը , անգլիացի կին գրող, հայտնի է դարձել Հարի Փոթերի մասին վիպաշարից ։
1988 թ. ֊ ծնվել է Լոուջան Հատլուլը ՝ Սաուդյան Արաբիայի բնակչուհի, հասարակական գործիչ, այլադավան, կանանց իրավունքների պաշտպանության և սոցիալական մեդիայի շարժման ակտիվիստ:
2005 թ. – վաճառքի հանվեց առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը՝ Երևան Դրայվը ։
2008 թ. – ՆԱՍԱ -ի «Ֆենիքս» սարքի միջոցով Մարս մոլորակի վրա հայտնաբերվեց սառույցի վիճակում ջուր ։