Աֆրիկա
Աֆրիկա, տարածքի մեծությամբ (30,3 միլիոն կմ²) և բնակչության թվով երկրորդ մայրցամաքը՝ Եվրասիայից հետո, ներառյալ հարակից կղզիները, այն ծածկում է Երկրի մակերևույթի 6%-ը և ցամաքի 20%-ը[1]։ 1,3 միլիարդ բնակչությամբ այն կազմում է աշխարհի բնակչության 16%-ը։ Աֆրիկայի բնակչությունը ամենաերիտասարդն է բոլոր մայրցամաքների մեջ[2][3], տարիքի մեդիանը 2012 թվականին կազմել է 19,7, երբ աշխարհի բնակչության մեդիանը 30,4 է[4]։ Չնայած հարուստ բնական ռեսուրսների առկայությանը, Աֆրիկան մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով վերջինն է աշխարհում, մասամբ պատճառը եղել է Աֆրիկայի երկարամյա գաղութացումը Եվրոպայի կողմից և Սառը պատերազմը[5][6][7][8][9]։ Չնայած հարստության ցածր մակարդակի, վերջին տնտեսական աճը և երիտասարդ բնակչության առկայությունը դարձնում են Աֆրիկան հետաքրքիր տնտեսական գոտի համաշխարհային շուկայում։
Մայրցամաքը շրջապատված է Միջերկրական ծովով հյուսիսից, Սուեզի ջրանցքով և Կարմիր ծովով հյուսիս արևելքից, Հնդկական օվկիանոսով հարավ արևելքից և Ատլանտյան օվկիանոսով արևմուտքից։ Մայրցամաքը ներառում է Մադագասկարը և տարբեր կղզեխմբեր։ Այն ներառում է 54 ամբողջությամբ ճանաչված անկախ պետություն, ութ տարածք և երկու դե ֆակտո կիսով չափ ճանաչված պետություն։ Ալժիրը տարածքով Աֆրիկայի ամենամեծ պետությունն է, իսկ Նիգերիան՝ բնակչությամբ։ Աֆրիկյան երկրները հիմնել են Աֆրիկյան միությունը, որի գլխամասը գտնվում է Ադիս Աբեբայում։
Աֆրիկայով է անցնում հասարակածը և զրոյական միջօրեականի ընտրությունը՝ դարձնելով միակ մայրցամաքն աշխարհում, որը գնտվում է կողմնացույցի բոլոր ուղղություններում։ Միակ մայրցամաքն է, որն սկսվում է հյուսիսային չափավոր կլիմայից մինչև հարավային կլիմայական գոտիներ[10]։ Մայրցամաքի հյուսիսային հատվածի երկրների բնակչ��ւթյունը կազմում է մեծամասնություն։ Մայրցամաքի մեծ մասը ծածկում են արևադարձային հատվածները, բացառությամբ Արևմտյան Սահարայի, Ալժիրի, Լիվիայի և Եգիպտոսի մեծ մասի, Մավրիտանիայի հյուսիսի, Մարոկկոյի, Սեուտայի, Մելիլյայի և Թունիսի մեծ հատվածի։
Աֆրիկան հարուստ է բուսական և կենդանական աշխարհով։ Մայրցամաքում բնակվում են ամենամեծ թվով մեգաֆաունայի ներկայացուցիչներ։ Այնուամենայնիվ Աֆրիկայում կան մեծ թվով բնապահպանական խնդիրներ, այդ թվում անապատացումը, ցամաքացումը, անտառային տարածքների քչացումը և ջրասակավության խնդիրներ։ Սպասվում է, որ կենդանական աշխարհը մեծապես կտուժի կլիմայական փոփոխությունների արդյունքում[11][12]։
Աֆրիկայի պատմությունը երկար է, բազմազան և հաճախ թերագնահատված միջազգային պատմագիտության կողմից[13]։ Աֆրիկան, մասնավորապես Արևելյան Աֆրիկան լայնորեն համարվում է մարդու և Հիմինիդի ծննդավայր։ Ամենավաղ հոմինիդները և նրանց նախնիները ապրել են մոտ 7 միլիոն տարի առաջ, ներառյալ Սահելանտրոպը, Աֆրիկյան Ավստրալոպիտեկուսը, Աֆարյան Ավստրալոպիտեկուսը, Հոմո Էրեկտուսը, Հոմո հաբիլիսը և Հոմո էրգաստերը։ Վաղ ժամանակների Մարդ բանականի (ժամանակակից մարդ) մնացորդներ հայտնաբերվել են Եթովպիայում, Հարավային Աֆրիկայում և Մարոկկոյում, որնց տարիքը համապատասխանաբար 200,000, 259,000, և 300,000 տարկեան է և համարվում է, որ Հոմո Սապիենսը առաջացել է Աֆրիկայում մոտ 350,000–260,000 տարի առաջ[14][15][16][17][18]։ Չնայած մայրցամաքը ամենաերկար բնակեցվածն է, այն նաև համարվում է ամենաշատ գենետիկ խառնուրդներ ունեցող մայրցամաքն աշխարհում[19][20][21]։
Վաղ մարդկության քաղաքակրությունները, ինչպիսիք էին Հին Եգիպտոսը և Կարթագենը զարգացել են Հյուսիսային Աֆրիկայում։ Երկարամյա և բազմազան քաղաքակրությունից, միգրացիայից և առևտրից հետո Աֆրիկա ժամանեցին տարբեր ազգեր և քաղաքակրթություններ։ Վերջին 400 տարում աճեց եվրոպացիների ազդեցությունը մայրցամաքում։ Սկսած 16-րդ դարից զարգացավ առևտուրը, ներառյալ ստրկավաճառությունը, որը ստեղծեց մեծ Աֆրիկյան սփյուռ Ամերիկայում։ 19-րդ դարի վերջին եվրոպական երկրները գաղութացրեցին գրեթե ամբողջ Աֆրիկան՝ ծախսելով պաշարները և աշխատացնելով տեղի բնակչությանը։ Ներկայիս պետությունների մեծ մասն առաջացավ 20-րդ դարի ապագաղութականացման շնորհիվ։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական հյուսիսային Աֆրիկայի բնակիչներին բնորոշելու համար օգտագործվել է լատինական «Afri» անվանումը: Հյուսիսային Աֆրիկան, որը գտնվում էր Նեղոս գետից արևմուտք, ներառում էր Միջերկրական ծովից հարավ գտնվող բոլոր տարածքները և հայտնի էր նաև «Հին Լիբիա» անվամբ[22][23]: Սկզբնապես այս անունը վերաբերել է տեղաբնիկ լիբիական ցեղին՝ ժամանակակից բերբերների նախնիներին: Անվան ծագումնաբանության վերաբերյալ կան տարբեր տեսակետներ: Մի կողմից այն կապվում է փյունիկյան «ʿafar» բառի հետ, որը նշանակում է «փոշի»[24]: Մյուս կողմից, ըստ 1981 թվականի մի վարկածի[25]՝ այն ծագում է բերբերական «ifri» (հոգնակի՝ «ifran») բառից, որը նշանակում է «քարանձավ» և վերաբերում է քարանձավաբնակներին[26]: Նույն արմատը[26] կարելի է գտնել նաև Ալժիրի և Տրիպոլիտանիայի բանու իֆրան ցեղի անվանման մեջ: Այս բերբերական ցեղը սկզբնապես բնակվել է հյուսիսարևմտյան Լիբիայի Յաֆրան քաղաքում (հայտնի նաև որպես «Իֆրան»)[27]: Բացի այդ, այս արմատը հանդիպում է նաև Մարոկկոյի Իֆրան քաղաքի անվան մեջ:
Ք.ա. 146 թվականին՝ Պունիկյան երրորդ պատերազմում կարթագենացիներին պարտության մատնելուց հետո, Հռոմեական կայսրության իշխանության ներքո Կարթագենը դարձավ «Աֆրիկա Պրոկոնսուլարիս» կոչվող նահանգի մայրաքաղաքը: Այս նահանգը ներառում էր նաև ժամանակակից Լիբիայի ծովափնյա մասը[28]: Լատինական «-ica» վերջածանցը երբեմն օգտագործվել է երկիր բնորոշելու համար: Օրինակ՝ Հուլիոս Կեսարը օգտագործել է «Կելտիկա» անվանումը՝ կելտերի բնակության տարածքը նշելու համար: Հետագայում, երբ մուսուլմանները նվաճեցին Բյուզանդական (Արևելյան Հռոմեական) կայսրության մաս կազմող Աֆրիկայի էկզարխատը, նրանք պահպանեցին տարածաշրջանի անվան ձևը՝ կոչելով այն Իֆրիկիա:
Հռոմեացիների պատկերացմամբ՝ Աֆրիկան տարածվում էր Եգիպտոսից արևմուտք: «Ասիա» անվանումը նրանք օգտագործում էին Անատոլիան և դրանից արևելք ընկած տարածքները նշելու համար: Այս երկու մայրցամաքների միջև սահմանազատումը հստակեցրեց աշխարհագրագետ Պտղոմեոսը (մ.թ. 85-165): Նա Ալեքսանդրիան դրեց զրոյական միջօրեականի վրա, իսկ Սուեզի պարանոցն ու Կարմիր ծովը սահմանեց որպես Ասիայի և Աֆրիկայի բաժանարար գիծ: Հետագայում, երբ եվրոպացիները սկսեցին հասկանալ մայրցամաքի իրական չափերը, Աֆրիկայի սահմաններն ընդլայնվեցին իրենց գիտելիքների հետ մեկտեղ։
«Աֆրիկա» (Africa) հնագույն անվան համար առաջարկվել են այլ ստուգաբանական վարկածներ.
- 1-ին դարի հրեա պատմաբան Հովսեփոս Փլավիոսը իր «Հրեական հնախոսություն» գրքում (1.15) պնդում էր, որ Աֆրիկան անվանվել է Ափերի (Ծննդոց 25:4)՝ Աբրահամի թոռան անունով, որի հետնորդները, նրա պնդմամբ, ներխուժել էին Լիբիա։
- 7-րդ դարում Իսիդոր Սևիլյացին իր «Ստուգաբանություններ» հանրագիտարանի Գիրք XIV.5.2-ում նշել է, որ «Աֆրիկա» անվանումը ծագում է լատիներեն «aprica» բառից, որը նշանակում է «արևոտ»։
- 1881 թվականին Մեսին առաջ քաշեց տեսություն՝ ըստ որի «Աֆրիկա» բառը ծագում է եգիպտական «af-rui-ka»-ից: Սա թարգմանաբար նշանակում է «շրջվել դեպի «Կա»-ի բացվածքը»: «Կա»-ն համարվում է մարդու հոգևոր նմանակը, իսկ «Կա»-ի բացվածքը խորհրդանշում է ծագման կամ արարման վայրը: Այսպիսով, եգիպտացիների համար Աֆրիկան կարող էր նշանակել «ծագման վայր» կամ «ծննդավայր»[29]:
- Միշել Ֆրուիտը 1976 թվականին առաջարկել է[30] լատիներեն այս բառը կապել «africus»՝ «հարավային քամի» բառի հետ, որն ումբրիական ծագում ունի և սկզբնապես նշանակել է «անձրևային քամի»[31]։
- 1984 թվականին Ռատգերսի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Ռ. Շտիգլիցը նշել է. «Աֆրիկա անունը, որը ծագում է լատիներեն «*Aphir-ic-a»-ից, ազգակից է եբրայերեն Օֆիր [հարուստ] բառին»:
- Իբն Խալիկանը և մի շարք այլ պատմաբաններ պնդում են, որ Աֆրիկա անունը ծագել է Հիմյարի թագավորության Աֆրիկին իբն Կաիս իբն Սաիֆի («Աֆրիկուս՝ Աբրահամի որդի») թագավորի անունից, որը նվաճել էր Իֆրիկիան[32][33][34]:
- Արաբերենում «Աֆրիկա» բառն ունի երկու ձև՝ «afrīqā» և «ifrīqiyā» (երկուսն էլ իգական գոյականներ): Այս բառերը ծագում են «afara»-ից [' = 'ain, ոչ թե 'alif], որը նշանակում է «փոշոտ լինել»: Հարակից բառերն են՝ «afar»՝ «փոշի», «afir»՝ «չորացած, արևից թառամած», և «affara»՝ «արևի տակ՝ տաք ավազի վրա չորացնել» կամ «փոշով ծածկվել»[35]:
- Կա նաև վարկած, որ «Աֆրիկա» անվանումը կարող է ծագած լինել փյունիկյան «faraqa» բառից, որը նշանակում է «գաղութ» կամ «բաժանում»[36]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունն Աֆրիկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկյան հասարակություններում պատմական գործընթացը հիմնականում համայնքային բնույթ է կրում[37]՝ ականատեսների վկայություններից, ասեկոսեներից, հուշերից և երբեմն հոգևոր տեսիլքներից, երազներից ու պատրանքներից ստեղծված բանավոր ավանդություններով[38]։ Ժամանակը երբեմն առասպելական և սոցիալական բնույթ է կրում[Ն 1], իսկ ճշմարտությունը հիմնականում դիտարկվում է հարաբերականապաշտության տեսանկյունից[40][39]։ Բանավոր ավանդությունը կարող է լինել էկզոթերիկ կամ էզոթերիկ։ Այն «խոսում» է մարդկանց հետ՝ ելնելով նրանց ընկալելու մակարդակից, բացահայտվելով ըստ նրանց ունակությունների, և միշտ չէ, որ պետք է հասկանալ բառացիորեն[41]։
Նախնադար
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալեոանթրոպոլոգների մեծամասնությունը Աֆրիկան համարում է Երկրի ամենահին բնակեցված տարածքը, որտեղ ծագել է մարդ տեսակը[42]։ Մարդաբանները 20-րդ դարի կեսերին հայտնաբերել են յոթ միլիոն տարի առաջվա բազմաթիվ բրածոներ և մարդկային բնակության ապացույցներ։ Հայտնաբերվել են նաև վաղ շրջանի մի քանի տեսակի մարդանման կապիկների բրածո մնացորդներ, որոնք, ըստ ենթադրությունների, էվոլյուցիայի արդյունքում վերածվել են ժամանակակից մարդուն։ Դրանց թվում են ռադիոմետրիկ թվագրմամբ մոտ 3,9-3,0 միլիոն տարի առաջվա աֆարական ավստրալոպիտեկը (լատին․՝ Australopithecus afarensis)[43], «Paranthropus boisei»-ն (մոտ 2,3-1,4 միլիոն տարի առաջվա)[44] և «Homo ergaster»-ը (մոտ 1,9 միլիոն - 600 000 տարի առաջվա)[1]։
Մոտավորապես 350 000-ից 260 000 տարի առաջ Աֆրիկայում բանական մարդու էվոլյուցիայից հետո[15][16][17][18] մայրցամաքը հիմնականում բնակեցված է եղել որսորդ-հավաքչական խմբերով[45][46]։ «Աֆրիկայից երկրորդ միգրացիայի» ընթացքում, որը տեղի է ունեցել մոտ 50 000 տարի առաջ, առաջին ժամանակակից մարդիկ հեռացել են Աֆրիկայից և բնակություն հաստատել երկրագնդի մնացած մասերում։ Մայրցամաքից նրանք դուրս են եկել երեք հիմնական ուղիներով՝ Կարմիր ծովի Բաբ էլ-Մանդեբի նեղուցով[47][48], Մարոկկոյի Ջիբրալթարի նեղուցով[49][50] կամ Եգիպտոսի Սուեզի պարանոցով[51]։
Աֆրիկա մայրցամաքի ներսում նույն ժամանակաշրջանում արձանագրվել են ժամանակակից մարդկանց այլ միգրացիաներ ևս։ Մարդու վաղ բնակության հետքեր են հայտնաբերվել նաև Հարավային, Հարավարևելյան և Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև Սահարայում[52]։
Քաղաքակրթության ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլոբալ կլիմայական պայմանների ազդեցությամբ Սահարայի չափերը պատմականորեն խիստ փոփոխական են եղել՝ երբեմն արագ մեծանալով կամ փոքրանալով, իսկ երբեմն էլ ամբողջովին անհետանալով[53]։ Սառցե դարաշրջանի ավարտին՝ մոտավորապես մ.թ.ա. 10500 թվականին, Սահարան կրկին վերածվեց կանաչ բերրի հովտի, և աֆրիկյան բնակչությունը Են��ասահարայի ներքին ու առափնյա բարձրավանդակներից վերադարձավ այնտեղ։ Տասսիլին Աջջեր բարձրավանդակում հայտնաբերված մոտ 10 հազար տարեկան ժայռապատկերները ներկայացնում են բերրի Սահարան և դրա բազմաքանակ բնակչությունը[54]։ Սակայն կլիմայի տաքացման և չորացման հետևանքով մ.թ.ա. 5000 թվականին Սահարայի տարածաշրջանն աստիճանաբար դարձավ ավելի չոր և անբարենպաստ։ Երկրի ուղեծրի թեքության պատճառով, մոտավորապես մ.թ.ա. 3500 թվականին Սահարան արագ անապատացվեց[55]։ Բնակչությունը հեռացավ Սահարայի տարածաշրջանից՝ տեղափոխվելով Նեղոսի հովտի Երկրորդ քարվաստից ներքև ընկած հատված, որտեղ հիմնեց մշտական և կիսամշտական բնակավայրեր։ Հետագայում տեղի ունեցավ կլիմայական զգալի անկում, որն ազդեցություն թողեց Կենտրոնական և Արևելյան Աֆրիկայի հորդառատ ու երկարատև անձրևների վրա։ Այդ ժամանակից ի վեր չոր կլիման գերիշխող է դարձել Արևելյան Աֆրիկայում, իսկ վերջին 200 տարիներին՝ հատկապես Եթովպիայում։
Աֆրիկայում խոշոր եղջերավոր անասունների ընտելացումը տեղի է ունեցել նախքան գյուղատնտեսության զարգացումը և համագոյակցել է որսորդ-հավաքչական հասարակությունների հետ: Հյուսիսային Աֆրիկայում արդեն մ.թ.ա. 6000 թվականին խոշոր եղջերավոր անասուններն ընտելացված էին[56]։ Սահարա-Նեղոս տարածաշրջանում մարդիկ ընտելացրին մի շարք կենդանիներ, որոնց թվում էին էշն ու պարուրաեղջյուր այծը, որոնք տարածված էին Ալժիրից մինչև Նուբիա։ Արևմտյան Աֆրիկայի սավաննայում՝ Մալիի տարածքում, մ.թ.ա. 10000-9000 թվականներին հայտնագործվեց խեցեգործությունը[57][58]։ Հյուսիսարևմտյան Աֆրիկայում՝ Սահարայի և Սահելի տափաստաններում ու սավաննաներում, ժամանակակից Նեղոս-սահարյան և մանդե ժողովրդի հավանական նախնիները մ.թ.ա. 8000-6000 թվականներին սկսեցին հավաքել վայրի կորեկաձավար[59]։ Հետագայում նրանք սկսեցին հավաքել նաև դդում, ձմերուկ, գերչակ և բամբակ[60]։ Մոտ մ.թ.ա. 4000 թվականին Արևելյան Սուդանում առաջին անգամ մշակվեց սորգո երկգույնը՝ դառնալով մարդկության պատմության մեջ գյուղատնտեսական մշակաբույսերի բուծման ամենավաղ օրինակներից մեկը։ Նախքան մ.թ.ա. 2000 թվականին սորգո երկգույնը կհասներ Հնդկաստան, դրա մշակությունն աստիճանաբար տարածվեց ողջ Աֆրիկայով[61][62]։
Ժամանակակից Մավրիտանիայի բնակիչները սկսեցին խեցեգործությամբ զբաղվել և քարե բնակավայրեր կառուցել (ինչպես օրինակ՝ Տիշիտը և Ուալատան)։ Անձրևների հետևանքով առաջացած գետերում և լճերում ոսկրե ծայրով հարպունների օգտագործմամբ ձկնորսությունը դարձավ մարդկանց հիմնական զբաղմունքը[63]։ Արևմտյան Աֆրիկայում խոնավ կլիման նպաստեց Սենեգալից մինչև Կամերուն ձգվող խոնավ անտառների և անտառապատ սավաննաների ընդարձակմանը։ Նիգերա-կոնգոյական լեզուներով խոսող ժողովուրդները մ.թ.ա. 9000-5000 թվականներին սկսեցին մշակել ձիթատու արմավենի և ռաֆիա (արմավենու տեսակ)։ Հետագայում սկսեցին մշակել նաև սև աչք լոբի, մաշ (աֆրիկյան գետնանուշ), իսկ այնուհետև՝ բամիա և կոլայի ընկույզ։ Նիգերա-կոնգոյական լեզուներով խոսող ժողովուրդները ստեղծեցին նաև հղկված քարե կացիններ՝ անտառը մաքրելու համար, քանի որ բույսերի մեծ մասն աճում էր անտառում[60]։
Մոտավորապես մ.թ.ա. 4000 թվականին Սահարայի կլիման արագ տեմպերով սկսեց չորանալ[64]։ Այս կլիմայական փոփոխությունը հանգեցրեց լճերի ու գետերի զգալի կրճատման և անապատացման։ Սա իր հերթին հանգեցրեց գյուղատնտեսության համար հարմար հողերի քանակի նվազման և երկրագործությամբ զբաղվող համայնքների միգրացիայի դեպի Արևմտյան Աֆրիկայի առավել արևադարձային կլիմայական գոտիներ[64]։ Մ.թ.ա. առաջին հազարամյակում կլիմայական պայմանների փոփոխության հետևանքով վայրի հացահատիկների պոպուլյացիաների նվազումը նպաստեց երկրագործությամբ զբաղվող համայնքների ընդլայնմանը և Նիգեր գետի շրջակայքում բրնձի մշակության արագ յուրացմանը[65][66]։
Մ.թ.ա. առաջին հազարամյակում երկաթի մշակումը ներմուծվեց Հյուսիսային Աֆրիկա։ Այս նույն ժամանակահատվածում այն ներմուծվեց նաև Ենթասահարայի որոշ մասեր՝ կա՛մ տեղում ինքնըստինքյան «հայտնագործվելու», կա՛մ հյուսիսից տարածվելու միջոցով[67][68], և մոտ մ.թ. 500 թվականին անհայտ հանգամանքներում անհետացավ՝ գոյատևելով շուրջ 2000 տարի[69]։ Արևմտյան Աֆրիկայում մ.թ.ա. 500 թվականին մետաղի մշակումը սկսեց դառնալ սովորական երևույթ։ Նույն թվականին երկաթի մշակումը ամբողջովին տարածվեց նաև Արևելյան և Արևմտյան Աֆրիկայի բազմաթիվ շրջաններում, թեև որոշ տարածաշրջաններում այն սկսեց կիրառվել միայն մ.թ. առաջին դարերում։ Մ.թ.ա. 500 թվականից սկսած՝ Արևմտյան Աֆրիկայում հայտնաբերվել են պղնձե առարկաներ՝ բերված Եգիպտոսից, Հյուսիսային Աֆրիկայից, Նուբիայից և Եթովպիայից, ինչը վկայում է, որ Տրանս-Սահարյան առևտրային ցանցերն այդ ժամանակ արդեն գործում էին[64]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում։ Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառություն են կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում։ Տարվա նույն ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է, հարավում ամառ է, և՝ հակառակը։
Չորս կողմն անապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ են, մերթ՝ գորշ, հողմահարված քարեր։ Միգապատ երկնքից տապ է թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ։ Այստեղ տարածվում է աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7 միլիոն կմ²), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58 °C-ի (ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80 °C-ի։ Օդը Սահարայում չոր է ու փոշոտ։ Ուժեղ քամու՝ սամումի (արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու ավազը թափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկ մետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող ավազահատիկների «երաժշտությունն է»։ Սահարայի ընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝ օազիսներ։
Բուսականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջ տարին այստեղ փարթամ կանաչ է։ Արևադարձային անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների։ Տարածված է նաև ցեցե ճանճը, որի խայթոցը մարդու մոտ առաջացնում է քնախտ հիվանդությունը, իսկ ընտանի խոշոր եղջերավոր անասունների ու ձիերի համար մահացու է։
Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են։ Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝ բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է)։ Շատ են հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր տեսակները։ Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի։ Աֆրիկայում հանդիպում է ծաղկավոր բույսերի ավելի քան 3700 ցեղ (40 հզ. տեսակ), որից 900-ը բնաշխարհիկ են։
Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ, կարմիր ծառի և էբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը։ Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր։ Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40, սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր թել) և կակաոյի 60 %-ը։ Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր արտադրողն է, իսկ Մադագասկարը՝ վանիլի։
Կենդանատեսակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը։ Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր։
Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր։ Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով։
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ։ Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր։ Դրանցից շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն։ Հանրահայտ է Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները։
Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով։ Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո։ Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները։ Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոսի վերին հոսանքները։ Դեպի Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ գտնելու նպատակով պորտուգալիայի ծովագնացները 15-րդ դարում ուսումնասիրել են Աֆրիկայի արևմտյան ափերը։
Շրջանցելով այն՝ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման 1498 թվականին առաջին անգամ հասել է Հնդկաստան և պարզել, որ Աֆրիկայի հարավային և արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով։ 18-րդ դարի վերջին արդյունավետ եղան անգլիացի հետազոտող Դավիդ Լիվինգսթոնի ճանապարհորդությունները։ 30 տարի շարունակ (1843–1873 թվականներ) նա ուսումնասիրել է Հարավային Աֆրիկան. հետազոտել է Զամբեզի գետը, նրա վրա հայտնաբերել ջրվեժ և, ի պատիվ իր երկրի թագուհու, անվանել է Վիկտորիա, ուսումնասիրել է Կոնգո գետի ակունքը, Նյասա լիճը և այլն։ Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում։
Մայրցամաքը հյուսիսից հարավ ձգվում է 8000 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ (հյուսիսում)։ Աֆրիկայի ափերը ողողվում են Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսների և դրանց մաս կազմող Միջերկրական ու Կարմիր ծովերի ջրերով։ Միակ խոշոր կղզին Մադագասկարն է, իսկ Մադեյրա, Ազորյան, Կանարյան, Սուրբ Հեղինեի (Ատլանտյան օվկիանոսում) և Զանզիբար, Կոմորյան, Մասկա��ենյան (Հնդկական օվկիանոսում) կղզիները համեմատաբար փոքր են։ Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները։ Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը։ Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և Կապի լեռները։
Մայրցամաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Ալժիրում, Սահարայի ավազների տակ, հայտնաբերվել են նավթի պաշարներ։ Կենտրոնական մասում՝ Կոնգո գետի ավազանում են գտնվում պղնձի հայտնի հանքերն ու ուրանի հանքահորերը։ Հարավը հարուստ է ուրանով, ալմաստով, քրոմով, մանգանով։ Աֆրիկան տալիս է աշխարհի ալմաստի հանույթի 60, ոսկու ավելի քան 50, ուրանի 30 %-ը, պլատինի գերակշիռ մասը։
Աֆրիկայում գետերը բաշխված են խիստ անհավասարաչափ. հասարակածային և մերձհասարակածային գոտում բազմաթիվ են ջրառատ գետերը, իսկ արևադարձային գոտում քիչ են ու ծանծաղ, իսկ որոշ շրջաններում (Սահարայի, Կալահարիի ներքին շրջաններ) ընդհանրապես չկան։ Ամենաերկար գետը Նեղոսն է (արաբերեն՝ Էլ Բախր, երկարությունը՝ 6671 կմ), որի դերը անփոխարինելի է գետահովտում ապրող ժողովուրդների համար։ Ամենաջրառատը Կոնգոն է (աշխարհում երկրորդը՝ Ամազոնից հետո)։ Այն երկու անգամ հատում է հասարակածը, առաջացնում է բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ։ Խոշոր գետերից են Նիգերը, Օրանժը և Զամբեզին։ Վերջինիս վրա է գտնվում աշխարհի բնության հրաշալիքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը (բարձրությունը՝ 120 մ, լայնությունը՝ 1800 մ)։ Ջրի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ, դրա համար էլ բնիկներն այն անվանում են «աղմկող ծուխ»։
Աֆրիկայում շատ են լճերը՝ Տանգանիկա (խորությամբ աշխարհում երկրորդը՝ Բայկալից հետո), Նյասա, Մոբուտու Սեսե Սեկո, Վիկտորիա։ Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնում, երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը մեծանում է, իսկ ձմռանը՝ փոքրանում։
Արևադարձային անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների։ Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են։ Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝ բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է)։ Շատ են հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր տեսակները։ Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի։ Աֆրիկայում հանդիպում է ծաղկավոր բույսերի ավելի քան 3700 ցեղ (40 հզ. տեսակ), որից 900-ը բնաշխարհիկ են։ Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ, կարմիր ծառի և եբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը։ Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր։ Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40, սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր թել) և կակաոյի 60 %-ը։ Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր արտադրողն է, իսկ Մադագասկարը՝ վանիլի։
Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը։ Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր։ Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր։ Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով։ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ։ Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր։ Դրանցից շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն։ Հանրահայտ է Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները։
Աֆրիկայի բնակչությունը կազմված է բազմաթիվ ցեղերից և ազգություններից։ Հյուսիսային և Հյուսիսարևելյան Աֆրիկայում ապրում են գլխավորապես եվրոպեոիդ ռասային պատկանող՝ մաշկի բաց գույն ունեցող արաբները և բերբերները, որոնք խոսում են արաբերենի տարբեր բարբառներով։ Իսկ մայրցամաքի մեծ մասը բնակեցված է նեգրոիդ ռասայի բազմաթիվ ազգություններով, որոնց բնորոշ են մաշկի, մազերի, աչքերի մուգ գույնը, գանգուր մազերը, հաստ շրթունքները, լայն քիթը։ Նրանց խոսակցական լեզուն հիմնականում բանտուն է (աֆրիկյան լեզու)՝ 400 տեղաբնիկ ժողովուրդների լեզուն։ Իսկ ընդհանրապես խոսում են 2 հզ-ից ավելի լեզուներով։ Ամեն ազգություն ունի իր սովորույթներն ու ավանդույթները, միայն իրեն բնորոշ հագուստաձևերը և կացարանները. շատ են նաև ընդհանրությունները։
Աֆրիկան կենտրոնական դիրք է գրավում աշխարհի քաղաքական ու տնտեսական կարևոր տարածաշրջանների միջև, թեև իր տնտեսական ու քաղաքական դերը դեռևս շատ համեստ է։ Ժամանակակից աշխարհում Աֆրիկայի հարաբերական փոքր կշիռն առավելապես պայմանավորված է մայրցամաքի պատմական՝ գաղութային անցյալով։ Մայրցամաքի գաղութացումը սկսվել է միջնադարում։ Պորտուգալիան, իսկ այնուհետև Եվրոպայի այլ երկրներ աստիճանաբար գաղութացրել են գրեթե ողջ Աֆրիկան, որի տարածքի 65 %-ը Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գաղութներն էին։ Գաղութատեր էին նաև Բելգիան, Իսպանիան, Գերմանիան։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան զրկվեց իր գաղութներից (Տոգո, Կամերուն, Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկա, որը ներկայիս Նամիբիան է)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Աֆրիկայում անկախ պետություններ էին Եթովպիան, Լիբերիան, Եգիպտոսը, Հարավաֆրիկյան Միությունը (1961 թվականից՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն), իսկ ավարտից հետո՝ 1950-ական թվականներից սկսվեց Աֆրիկայի երկրների անկախացումը։ 1960 թվականին 17 երկրներ միանգամից անկախություն ստացան, և այդ թվականն անվանվեց «Աֆրիկայի տարի»։
Միջազգային քաղաքական և տնտեսական հարաբերություններում իրենց շահերը միասնաբար պաշտպանելու նպատակով 1963 թվականին ստեղծվել է Աֆրիկյան միասնական կազմակերպությունը (գրասենյակը գտնվում է Ադիս Աբեբայում)։ Ներկայումս Աֆրիկայում կան 53 անկախ պետություններ։ Աֆրիկայի մի շարք երկրներ հին քաղաքակրթության օրրաններից են։ Աֆրիկայի բնիկներն անցել են զարգացման երկար ճանապարհ և նշանակալի ներդրում ունեն համաշխարհային մշակույթի պատմության մեջ՝ կայծքարե հատիչներից մինչև ոսկուց ու արծաթից պատրաստած գլուխգործոցներ։ Հարևան ժողովուրդների զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Նեղոսի հովտում ձևավորված ինքնա��իպ մշակույթը, որը հայտնի է հին եգիպտական կամ փարավոնների երկրի մշակույթ անվամբ։
Տերություններ և տարածաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջանի անվանումը[71] և տերությունները իրենց դրոշներով |
Տարածք (կմ²) |
Բնակչություն (Հուլիսի 1 2002 մոտ.) |
Բնակչության խտություն (կմ² հաշվով) |
Մայրաքաղաք |
---|---|---|---|---|
Արևելյան Աֆրիկա։ | ||||
Բուրունդի | 27,830 | 6,373,002 | 229.0 | Բուժումբուրա |
Կոմորոս | 2,170 | 614,382 | 283.1 | Մորոնի |
Ջիբութի | 23,000 | 472,810 | 20.6 | Ջիբութի |
Էրիթրեա | 121,320 | 4,465,651 | 36.8 | Ասմարա |
Եթովպիա | 1,127,127 | 67,673,031 | 60.0 | Ադիս Աբեբա |
Քենիա | 582,650 | 31,138,735 | 53.4 | Նայրոբի |
Մադագասկար | 587,040 | 16,473,477 | 28.1 | Անտանանարիվո |
Մալավի | 118,480 | 10,701,824 | 90.3 | Լիլոնգվե |
Մավրիկիոս | 2,040 | 1,200,206 | 588.3 | Պորտ Լուի |
Մայոտ (Ֆրանսիա) | 374 | 170,879 | 456.9 | Մամուձու |
Մոզամբիկ | 801,590 | 19,607,519 | 24.5 | Մապուտու |
Ռեյունյոն (Ֆրանսիա) | 2,512 | 743,981 | 296.2 | Սեն Դենի |
Ռուանդա | 26,338 | 7,398,074 | 280.9 | Կիգալի |
Սեյշելներ | 455 | 80,098 | 176.0 | Վիկտորիա |
Սոմալի | 637,657 | 7,753,310 | 12.2 | Մոգադիշո |
Տանզանիա | 945,087 | 37,187,939 | 39.3 | Դոդոմա |
Ուգանդա | 236,040 | 24,699,073 | 104.6 | Կամպալա |
Զամբիա | 752,614 | 9,959,037 | 13.2 | Լուսակա |
Զիմբաբվե | 390,580 | 11,376,676 | 29.1 | Հարարե |
Միջին Աֆրիկա։ | ||||
Անգոլա | 1,246,700 | 10,593,171 | 8.5 | Լուանդա |
Կամերուն | 475,440 | 16,184,748 | 34.0 | Յաունդե |
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն | 622,984 | 3,642,739 | 5.8 | Բանգի |
Չադ | 1,284,000 | 8,997,237 | 7.0 | Նջամենա |
Կոնգո | 342,000 | 2,958,448 | 8.7 | Բրազավիլ |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | 2,345,410 | 55,225,478 | 23.5 | Կինշասա |
Հասարակածային Գվինեա | 28,051 | 498,144 | 17.8 | Մալաբո |
Գաբոն | 267,667 | 1,233,353 | 4.6 | Լիբրևիլ |
Սան Տոմե և Պրինսիպի | 1,001 | 170,372 | 170.2 | Սան Տոմե |
Հյուսիսային Աֆրիկա։ | ||||
Ալժիր | 2,381,740 | 32,277,942 | 13.6 | Ալժիր |
Եգիպտոս[72] | 1,001,450 | 70,712,345 | 70.6 | Կահիրե |
Լիբիա | 1,759,540 | 5,368,585 | 3.1 | Տրիպոլի |
Մարոկկո | 446,550 | 31,167,783 | 69.8 | Ռաբաթ |
Սուդան | 2,505,810 | 37,090,298 | 14.8 | Խարթում |
Թունիս | 163,610 | 9,815,644 | 60.0 | Թունիս |
Արևմտյան Սահարա[73] | 266,000 | 256,177 | 1.0 | Էլ Այուն |
Եվրոպական տերությունները Հյուսիսային Աֆրիկայում | ||||
Կանարյան կղզիներ (Իսպանիա)[74] | 7,492 | 1,694,477 | 226.2 | Սանտա Կրուս դե Տեներիֆե |
Սեուտա | 20 | 71,505 | 3,575.2 | - |
Մադեյրա | 797 | 245,000 | 307.4 | Ֆունշալ |
Մելիլյա(Իսպանիա) | 12 | 66,411 | 5,534.2 | Մելիլյա |
Հարավային Աֆրիկա։ | ||||
Բոթսվանա | 600,370 | 1,591,232 | 2.7 | Գաբորոնե |
Լեսոտո | 30,355 | 2,207,954 | 72.7 | Մասերու |
Նամիբիա | 825,418 | 1,820,916 | 2.2 | Վինդհուկ |
Հարավ Աֆրիկյան Հանրապետություն | 1,219,912 | 43,647,658 | 35.8 | Պրետորիա |
Սվազիլենդ | 17,363 | 1,123,605 | 64.7 | Մբաբանե |
Արևմտյան Աֆրիկա։ | ||||
Բենին | 112,620 | 6,787,625 | 60.3 | Պորտո Նովո |
Բուրկինա Ֆասո | 274,200 | 12,603,185 | 46.0 | Ուագադուգու |
Կաբո Վերդե | 4,033 | 408,760 | 101.4 | Պրայա |
Կոտ դ'Իվուար | 322,460 | 16,804,784 | 52.1 | Յամուսուկրո |
Գամբիա | 11,300 | 1,455,842 | 128.8 | Բանջուլ |
Գանա | 239,460 | 20,244,154 | 84.5 | Աքրա |
Գվինեա | 245,857 | 7,775,065 | 31.6 | Կոնակրի |
Գվինեա-Բիսաու | 36,120 | 1,345,479 | 37.3 | Բիսաու |
Լիբերիա | 111,370 | 3,288,198 | 29.5 | Մոնրովիա |
Մալի | 1,240,000 | 11,340,480 | 9.1 | Բամակո |
Մավրիտանիա | 1,030,700 | 2,828,858 | 2.7 | Նուակշոտ |
Նիգեր | 1,267,000 | 10,639,744 | 8.4 | Նիամեյ |
Նիգերիա | 923,768 | 129,934,911 | 140.7 | Աբուջա |
Սուրբ Հեղինեի կղզի(Մեծ Բրիտանիա) | 410 | 7,317 | 17.8 | Ջեյմսթաուն |
Սենեգալ | 196,190 | 10,589,571 | 54.0 | Դակար |
Սիերա Լեոնե | 71,740 | 5,614,743 | 78.3 | Ֆրիթաուն |
Տոգո | 56,785 | 5,285,501 | 93.1 | Լոմե |
Համընդհանուր | 30,368,609 | 843,705,143 | 27.8 |
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Այս դեպքերում ժամանակի տևողությունը չի վերաբերում անհատի ճակատագրին, այլ սոցիալական խմբին: Այն գետ չէ, որը հոսում է մեկ ուղղությամբ՝ հայտնի աղբյուրից դեպի հայտնի ելք: Ընդհանրապես, ավանդական աֆրիկյան ժամանակում հավերժությունը երկու ուղղությամբ է՝ ի տարբերություն քրիստոնյաների, որոնք հավերժությունը դիտարկում են մեկ ուղղությամբ: Աֆրիկյան ոգեպաշտության մեջ ժամանակը մի մրցարան է, որտեղ թե՛ խումբը, թե՛ անհատը պայքարում են իրենց կենսունակության համար: Նպատակն է բարելավել իրենց վիճակը՝ այդպիսով լինելով դինամիկ: Նախորդ սերունդները մնում են ժամանակակից և նույնքան ազդեցիկ, որքան իրենց կյանքի ընթացքում, եթե ոչ ավելին: Այս հանգամանքներում պատճառականությունը գործում է առաջընթաց ուղղությամբ՝ անցյալից դեպի ներկա և ներկայից դեպի ապագա, սակայն ուղիղ միջամտությունը կարող է գործել ցանկացած ուղղությամբ[39]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Sayre, April Pulley (1999), Africa, Twenty-First Century Books. 0-7613-1367-2.
- ↑ Swanson, Ana (2015 թ․ օգոստոսի 17). «5 ways the world will look dramatically different in 2100». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Harry, Njideka U. (2013 թ․ սեպտեմբերի 11). «African Youth, Innovation and the Changing Society». Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Janneh, Abdoulie (2012 թ․ ապրիլ). «item,4 of the provisional agenda – General debate on national experience in population matters: adolescents and youth» (PDF). United Nations Economic Commission for Africa. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Fwatshak, S. U. (2014). «The Cold War and the Emergence of Economic Divergences: Africa and Asia Compared». Contemporary Africa. Springer. էջեր 89–125. doi:10.1057/9781137444134_5. ISBN 978-1-349-49413-2.
- ↑ Austin, Gareth (2010 թ․ մարտի 1). «African Economic Development and Colonial Legacies». Revue internationale de politique de développement (1): 11–32. doi:10.4000/poldev.78. ISSN 1663-9375.
- ↑ Dunning, Thad (2004). «Conditioning the Effects of Aid: Cold War Politics, Donor Credibility, and Democracy in Africa». International Organization. 58 (2): 409–423. doi:10.1017/S0020818304582073. JSTOR 3877863. S2CID 154368924.
- ↑ Alemazung, Joy Asongazoh (2010 թ․ սեպտեմբերի 1). «Post-colonial colonialism: an analysis of international factors and actors marring African socio-economic and political development» (PDF). Journal of Pan African Studies. 3 (10): 62–85. S2CID 140806396. Կաղապար:GALE.
- ↑ Bayeh, Endalcachew (2015 թ․ փետրվար). «The political and economic legacy of colonialism in the post-independence African states» (PDF). International Journal in Commerce, IT & Social Sciences. 2 (2): 89–93. S2CID 198939744.
- ↑ «Africa. General info». Visual Geography. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Schneider, S.H.; և այլք: (2007). «19.3.3 Regional vulnerabilities». In Parry, M.L.; և այլք: (eds.). Chapter 19: Assessing Key Vulnerabilities and the Risk from Climate Change. Climate change 2007: impacts, adaptation, and vulnerability: contribution of Working Group II to the fourth assessment report of the Intergovernmental Panel on Climate Change (IPCC). Cambridge University Press (CUP): Cambridge, UK: Print version: CUP. This version: IPCC website. ISBN 978-0-521-88010-7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Niang, I., O.C. Ruppel, M.A. Abdrabo, A. Essel, C. Lennard, J. Padgham, and P. Urquhart, 2014: Africa. In: Climate Change 2014: Impacts, Adaptation, and Vulnerability. Part B: Regional Aspects. Contribution of Working Group II to the Fifth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change [Barros, V.R., C.B. Field, D.J. Dokken et al. (eds.)]. Cambridge University Press, Cambridge, United Kingdom and New York, NY, USA, pp. 1199–1265. https://www.ipcc.ch/site/assets/uploads/2018/02/WGIIAR5-Chap22_FINAL.pdf Արխիվացված 19 Հունիս 2020 Wayback Machine
- ↑ «One of Africa's best kept secrets – its history». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 1. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Homo sapiens: University of Utah News Release: 16 February 2005». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ 15,0 15,1 Schlebusch, Carina M; Malmström, Helena; Günther, Torsten; Sjödin, Per; Coutinho, Alexandra; Edlund, Hanna; Munters, Arielle R; Vicente, Mário; Steyn, Maryna; Soodyall, Himla; Lombard, Marlize; Jakobsson, Mattias (2017). «Southern African ancient genomes estimate modern human divergence to 350,000 to 260,000 years ago». Science. 358 (6363): 652–655. Bibcode:2017Sci...358..652S. doi:10.1126/science.aao6266. PMID 28971970.
- ↑ 16,0 16,1 Sample, Ian (2017 թ․ հունիսի 7). «Oldest Homo sapiens bones ever found shake foundations of the human story». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
- ↑ 17,0 17,1 Zimmer, Carl (2019 թ․ սեպտեմբերի 10). «Scientists Find the Skull of Humanity's Ancestor — on a Computer – By comparing fossils and CT scans, researchers say they have reconstructed the skull of the last common forebear of modern humans». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 18,0 18,1 Mounier, Aurélien; Lahr, Marta (2019). «Deciphering African late middle Pleistocene hominin diversity and the origin of our species». Nature Communications. 10 (1): 3406. Bibcode:2019NatCo..10.3406M. doi:10.1038/s41467-019-11213-w. PMC 6736881. PMID 31506422.
- ↑ «The genetic diversity in Africa is greater than in any other region in the world».
- ↑ «New study confirms that Africans are the most genetically diverse people on Earth. And it claims to pinpoint our center of origin».
- ↑ «Africa is most genetically diverse continent, DNA study shows».
- ↑ Georges, Karl Ernst (1913–1918). «Afri». In Georges, Heinrich (ed.). Ausführliches lateinisch-deutsches Handwörterbuch (գերմաներեն) (8th ed.). Արխիվացված է օրիգինալից 16 January 2016-ին. Վերցված է 20 September 2015-ին.
- ↑ Lewis, Charlton T.; Short, Charles (1879). «Afer». A Latin Dictionary. Oxford: Clarendon Press. Արխիվացված օրիգինալից 16 January 2016-ին. Վերցված է 20 September 2015-ին.
- ↑ Venter & Neuland, NEPAD and the African Renaissance (2005), p. 16.
- ↑ Desfayes, Michel (25 January 2011). «The Names of Countries». michel-desfayes.org. Արխիվացված է օրիգինալից 27 June 2019-ին. Վերցված է 9 April 2019-ին. «Africa. From the name of an ancient tribe in Tunisia, the Afri (adjective: Afer). The name is still extant today as Ifira and Ifri-n-Dellal in Greater Kabylia (Algeria). A Berber tribe was called Beni-Ifren in the Middle Ages and Ifurace was the name of a Tripolitan people in the 6th century. The name is from the Berber language ifri 'cave'. Troglodytism was frequent in northern Africa and still occurs today in southern Tunisia. Herodote wrote that the Garamantes, a North African people, used to live in caves. The Ancient Greek called troglodytēs an African people who lived in caves. Africa was coined by the Romans and 'Ifriqiyeh' is the arabized Latin name. (Most details from Decret & Fantar, 1981).»
- ↑ 26,0 26,1 Babington Michell, Geo (1903). «The Berbers». Journal of the Royal African Society. 2 (6): 161–194. doi:10.1093/oxfordjournals.afraf.a093193. JSTOR 714549. Արխիվացված օրիգինալից 30 December 2020-ին. Վերցված է 30 August 2020-ին.
- ↑ Edward Lipinski, Itineraria Phoenicia Արխիվացված 16 Հունվար 2016 Wayback Machine, Peeters Publishers, 2004, p. 200. 90-429-1344-4
- ↑ «Africa African Africanus Africus». Consultos.com. Արխիվացված օրիգինալից 29 January 2009-ին. Վերցված է 14 November 2006-ին.
- ↑ «Nile Genesis: the opus of Gerald Massey». Gerald-massey.org.uk. 29 October 1907. Արխիվացված է օրիգինալից 30 January 2010-ին. Վերցված է 18 May 2010-ին.
- ↑ Fruyt, M. (1976). «D'Africus ventus a Africa terrain». Revue de Philologie. 50: 221–238.
- ↑ Stieglitz, Robert R. (1984). «Long-Distance Seafaring in the Ancient Near East». The Biblical Archaeologist. 47 (3): 134–142. doi:10.2307/3209914. JSTOR 3209914. S2CID 130072563.
- ↑ Hallikan, 'Abu-l-'Abbas Sams-al-din 'Ahmad ibn Muhammad Ibn (1842). Kitab Wafayat Ala'yan. Ibn Khallikan's Biographical Dictionary Transl. by (Guillaume) B(aro)n Mac-Guckin de Slane (անգլերեն). Benjamin Duprat. Արխիվացված օրիգինալից 24 September 2019-ին. Վերցված է 30 July 2018-ին.
- ↑ al-Andalusi, Sa'id (2010). Science in the Medieval World (անգլերեն). University of Texas Press. ISBN 978-0292792319. Արխիվացված օրիգինալից 24 September 2019-ին. Վերցված է 30 July 2018-ին.
- ↑ Upton, Roger D. (1881). Travels in the Arabian Desert: With Special Reference to the Arabian Horse and Its Pedigree (անգլերեն). C.K. Paul & Company. Արխիվացված օրիգինալից 24 September 2019-ին. Վերցված է 30 July 2018-ին.
- ↑ Modified from Wilhelm Sturmfels and Heinz Bischof: Unsere Ortsnamen im ABC erklärt nach Herkunft und Bedeutung, Bonn, 1961, Ferdinand Dümmlers Verlag.
- ↑ Serge Losique: Dictionnaire étymologique des noms de pays et de peuples, Paris, 1971, Éditions Klincksieck.
- ↑ Hama, Boubou; Ki-Zerbo, Joseph (1981). «The place of history in African society». General History of Africa: Volume 1. UNESCO Publishing.
- ↑ Vansina, Jan (1985). Oral tradition as history. Internet Archive. Madison, Wis. : University of Wisconsin Press. ISBN 978-0-299-10214-2.
- ↑ 39,0 39,1 Hama, Boubou; Ki-Zerbo, Joseph (1981). «The place of history in African society». General History of Africa: Volume 1. UNESCO Publishing.
- ↑ Wiredu, Kwasi (2005), Wiredu, Kwasi (ed.), «Introduction: African Philosophy in Our Time», A Companion to African Philosophy (անգլերեն) (1 ed.), Wiley, էջեր 1–27, doi:10.1002/9780470997154.ch1, ISBN 978-0-631-20751-1, Վերցված է 2024-09-14-ին.
- ↑ Bâ, Amadou (1981). «The living tradition». General History of Africa: Volume 1. UNESCO Publishing.
- ↑ Herrera, Rene J.; Garcia-Bertrand, Ralph (2018). Ancestral DNA, Human Origins, and Migrations. Elsevier Science. էջեր 61–. ISBN 978-0-12-804128-4. Արխիվացված օրիգինալից 30 March 2021-ին. Վերցված է 18 October 2020-ին.
- ↑ Kimbel, William H. and Yoel Rak and Donald C. Johanson. (2004) The Skull of Australopithecus Afarensis, Oxford University Press US. 0-19-515706-0.
- ↑ Tudge, Colin. (2002) The Variety of Life., Oxford University Press. 0-19-860426-2
- ↑ Mokhtar, G. (1990) UNESCO General History of Africa, Vol. II, Abridged Edition: Ancient Africa, University of California Press. 0-85255-092-8.
- ↑ Eyma, A. K. and C. J. Bennett. (2003) Delts-Man in Yebu: Occasional Volume of the Egyptologists' Electronic Forum No. 1, Universal Publishers. p. 210. 1-58112-564-X.
- ↑ Wells, Spencer (December 2002) The Journey of Man, Արխիվացված 27 Ապրիլ 2011 Wayback Machine. National Geographic.
- ↑ Oppenheimer, Stephen. The Gates of Grief, Արխիվացված 30 Մայիս 2014 Wayback Machine. bradshawfoundation.com.
- ↑ «15. Strait of Gibraltar, Atlantic Ocean/Mediterranean Sea». lpi.usra.edu. Արխիվացված օրիգինալից 26 January 2021-ին. Վերցված է 13 May 2020-ին.
- ↑ Fregel, Rosa; Méndez, Fernando L.; Bokbot, Youssef; Martín-Socas, Dimas; Camalich-Massieu, María D.; Santana, Jonathan; Morales, Jacob; Ávila-Arcos, María C.; Underhill, Peter A.; Shapiro, Beth; Wojcik, Genevieve; Rasmussen, Morten; Soares, André E. R.; Kapp, Joshua; Sockell, Alexandra; Rodríguez-Santos, Francisco J.; Mikdad, Abdeslam; Trujillo-Mederos, Aioze; Bustamante, Carlos D. (26 June 2018). «Ancient genomes from North Africa evidence prehistoric migrations to the Maghreb from both the Levant and Europe». Proceedings of the National Academy of Sciences. 115 (26): 6774–6779. Bibcode:2018PNAS..115.6774F. doi:10.1073/pnas.1800851115. PMC 6042094. PMID 29895688.
- ↑ Derricourt, Robin (2005). «Getting "Out of Africa": Sea Crossings, Land Crossings and Culture in the Hominin Migrations» (PDF). Journal of World Prehistory. 19 (2): 119–132. doi:10.1007/s10963-006-9002-z. S2CID 28059849. Արխիվացված (PDF) օրիգինալից 22 February 2012-ին. Վերցված է 26 December 2013-ին.
- ↑ Goucher, Candice; Walton, Linda (2013). World History: Journeys from Past to Present. Routledge. էջեր 2–20. ISBN 978-1-134-72354-6. Արխիվացված օրիգինալից 11 June 2020-ին. Վերցված է 5 February 2018-ին.
- ↑ Keenan, Jeremy (2013). The Sahara: Past, Present and Future. Routledge. ISBN 978-1-317-97001-9. Արխիվացված օրիգինալից 28 February 2017-ին. Վերցված է 5 February 2018-ին.
- ↑ Mercier, Norbert; և այլք: (2012). «OSL dating of quaternary deposits associated with the parietal art of the Tassili-n-Ajjer plateau (Central Sahara)». Quaternary Geochronology. 10: 367–373. Bibcode:2012QuGeo..10..367M. doi:10.1016/j.quageo.2011.11.010.
- ↑ "Sahara's Abrupt Desertification Started by Changes in Earth's Orbit, Accelerated by Atmospheric and Vegetation Feedbacks", Արխիվացված 7 Մարտ 2014 Wayback Machine, Science Daily.
- ↑ Diamond, Jared. (1999) Guns, Germs and Steel: The Fates of Human Societies. New York: Norton, p. 167. 978-0813498027.
- ↑ Jesse, Friederike (2010). «Early Pottery in Northern Africa – An Overview». Journal of African Archaeology. 8 (2): 219–238. doi:10.3213/1612-1651-10171. JSTOR 43135518.
- ↑ Simon Bradley, A Swiss-led team of archaeologists has discovered pieces of the oldest African pottery in central Mali, dating back to at least 9,400BC, Արխիվացված 6 Մարտ 2012 Wayback Machine, SWI swissinfo.ch – the international service of the Swiss Broadcasting Corporation (SBC), 18 January 2007.
- ↑ Beldados, Alemseged; Manzo, Andrea; Murphy, Charlene; Stevens, Chris J.; Fuller, Dorian Q. (2018). «Evidence of Sorghum Cultivation and Possible Pearl Millet in the Second Millennium BC at Kassala, Eastern Sudan». Plants and People in the African Past. էջեր 503–528. doi:10.1007/978-3-319-89839-1_22. ISBN 978-3-319-89838-4. Արխիվացված օրիգինալից 20 May 2022-ին. Վերցված է 20 May 2022-ին.
- ↑ 60,0 60,1 Ehret, Christopher (2002). The civilizations of Africa : a history to 1800.
- ↑ Winchell, Frank; Stevens, Chris J.; Murphy, Charlene; Champion, Louis; Fuller, Dorianq. (2017). «Evidence for Sorghum Domestication in Fourth Millennium BC Eastern Sudan: Spikelet Morphology from Ceramic Impressions of the Butana Group». Current Anthropology. 58 (5): 673–683. doi:10.1086/693898. S2CID 149402650. Արխիվացված օրիգինալից 20 May 2022-ին. Վերցված է 20 May 2022-ին.
- ↑ «Earliest Evidence of Domesticated Sorghum Discovered». Sci.News. September 28, 2017. Արխիվացված օրիգինալից 9 February 2023-ին. Վերցված է 16 May 2023-ին.
- ↑ «Katanda Bone Harpoon Point» (անգլերեն). The Smithsonian Institution's Human Origins Program. 22 January 2010. Արխիվացված օրիգինալից 14 August 2020-ին. Վերցված է 19 February 2019-ին.
- ↑ 64,0 64,1 64,2 O'Brien, Patrick K. ed. (2005) Oxford Atlas of World History. New York: Oxford University Press. pp. 22–23. 978-0199746538
- ↑ Cubry, Philippe; Tranchant-Dubreuil, Christine; Thuillet, Anne-Céline; Monat, Cécile; Ndjiondjop, Marie-Noelle; Labadie, Karine; Cruaud, Corinne; Engelen, Stefan; Scarcelli, Nora; Rhoné, Bénédicte; Burgarella, Concetta; Dupuy, Christian; Larmande, Pierre; Wincker, Patrick; François, Olivier; Sabot, François; Vigouroux, Yves (2018). «The Rise and Fall of African Rice Cultivation Revealed by Analysis of 246 New Genomes». Current Biology. 28 (14): 2274–2282.e6. Bibcode:2018CBio...28E2274C. doi:10.1016/j.cub.2018.05.066. PMID 29983312. S2CID 51600014.
- ↑ Murray, Shawn Sabrina (January 2004). «Searching for the Origins of African Rice Domestication». Antiquity (78) – via researchgate.net.
- ↑ Martin and O'Meara, "Africa, 3rd Ed.", Արխիվացված 11 Հոկտեմբեր 2007 Wayback Machine, Indiana: Indiana University Press, 1995.
- ↑ Breunig, Peter. 2014. Nok: African Sculpture in Archaeological Context: p. 21.
- ↑ Fagg, Bernard. 1969. Recent work in west Africa: New light on the Nok culture. World Archaeology 1(1): 41–50.
- ↑ AFRICA.
- ↑ Մայրցամաքային տարածաշրջանների բաժանումն ըստ ՄԱԿ-ի քարտեզային կատեգորիաների.
- ↑ Եգիպտոսը սովորաբար համարվում է անդրմայրցամաքային երկիր Հյուսիսային Աֆրիկայում (ՄԱԿ-ի սահմանմամբ) և Արևմտյան Ասիայում։ Բնակչության և մակերեսի տվյալները բերված են աֆրիկյան մասի համար՝ Սուեզի ջրանցքից արևմուտք։
- ↑ Արևմտյան Սահարան վիճարկվում է Սահարայի արաբական դեմոկրատական հանրապետության, որը ղեկավարվում է փոքրամասնության կողմից, և Մարոկոյի միջև, որն օկուպացրել է հարավային մարզերը.
- ↑ The Spanish Canary Islands, of which Las Palmas de Gran Canaria are Santa Cruz de Tenerife are co-capitals, are often considered part of Northern Africa due to their relative proximity to Morocco and Western Sahara; population and area figures are for 2001.
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 175)։ |