Վառվող ծխախոտով գանգը
Վառվող ծխախոտով գանգը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1] |
տարի | 1884 |
բարձրություն | 32 սանտիմետր |
լայնություն | 24,5 սանտիմետր |
ստեղծման վայր | Անտվերպեն |
ստեղծման երկիր | Նիդերլանդներ |
ժանր | սնափառություն |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Վան Գոգի թանգարան[2] |
հավաքածու | Վան Գոգի թանգարան |
հիմնական թեմա | կմախք |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0212.htm, https://vangoghworldwide.org/artwork/F212 կայք | |
Ծանոթագրություններ | |
Skull with a burning cigarette by Vincent Van Gogh Վիքիպահեստում |
«Վառվող ծխախոտով գանգը» (հոլ.՝ Kop van een skelet met), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ, հռչակավոր գեղանկարիչ, Վինսենթ վան Գոգի նկարը[3]։ Հեղինակը կտավը վրձնել է 1885-ից 1886 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 32 × 24,5 սմ[4]։
Այսօր «Վառվող ծխախոտով գանգը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Վան Գոգի թանգարանում (Ամստերդամ, Նիդերլանդներ)։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վառվող ծխախոտով գանգը» ստեղծագործության ստույգ տարեթիվն անհայտ է, քանի որ հեղինակի կողմից կտավի վրա որևէ թվական նշված չէ։ Ամենայն հավանականությամբ Վինսենթը կտավը վրձնել է 1885-1886 թվականի ձմռանը Անտվերպենում։ Այստեղ հեղինակն այցելում էր դասերի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որը, ըստ հեղինակի խոսքերի, իրեն ոչ մի օգտակար բան չտվեց արվեստի բնագավառում[5]։
Կտավի բովանդակությունը մեկնվում է որպես ծաղր աշխատանքի պահպանողական մեթոդների հանդեպ[6], որոնց Վինսենթ վան Գոգը բախվեց Անտվերպենի ակադեմիայում մարդու անատոմիա և կմախքի կառուցվածք թեմաներն ուսանելիս, երբ դեռ չէին սկսել աշխատել կենդանի մարդկանց հետ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վառվող ծխախոտով գանգը» նկարը կարելի է համարել և՛ վանիտաս, և՛ Memento mori: Նկարը ստեղծելիս հնարավոր է, որ ազդվել է 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Հերկուլես Սեգերսից կամ Վան Գոգի ժամանակակից բելգիացի նկարիչ Ֆելիսիեն Ռոպսի արվեստից։ Կտավում նկարված է մարդկային կմախք։ Գանգի ծնոտին, ատամների արանքում վառվող ծխախոտ է պատկերված, որից ծուխ է բարձրանում։
Անձամբ Վան Գոգին հաճախ էին համարում ծխախոտի քննադատ, սակայն մինչև իր մահը հեղինակը մոլի ծխող էր[5]։
Կտավի ճակատագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավը պատկանել է նկարչի եղբորը՝ Թեոդոր վան Գոգին։ Այն մնաց սեփականատիրոջ մոտ մինչև մահը՝ 1891 թվականը։ Դրանից հետո «Վառվող ծխախոտով գանգը» նկարը որպես ժառանգություն անցավ այրուն՝ Յոհաննա վան Գոգ-Բոնգերին։ 1925 թվականին, վերջինիս մահվանից հետո, կտավը անցնում է հանգուցյալ ամուսինների որդուն՝ Վինսենթ Ուիլլեմ վան Գոգին։ 1962 թվականին կտավը ձեռք է բերում Վան Գոգի ֆոնդը։ Հընթացս 1962-ից 1973 թվականներին կտավը ցուցադրվում էր Ամստերդամի քաղաքային թանգարանում։ 1973 թվականից ցայսօր «Վառվող ծխախոտով գանգը» կտավը պահպանվում և ցուցադրվում է Վան Գոգի թանգարանում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/53176
- ↑ http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0083V1962
- ↑ «Վառվող ծխախոտով գանգը».
- ↑ «Նկարի չափերը».
- ↑ 5,0 5,1 Bundrick, Sheramy (2008 թ․ հունիսի 14). «Memento Mori or Just a Joke?». Van Gogh's Chair (blog). blogspot.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Skull of a Skeleton with Burning Cigarette, 1886». Van Gogh Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Կտավը թանգարանի կայքում».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Head of a Skeleton with a Burning Cigarette, 1886 at the Van Gogh Museum
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վառվող ծխախոտով գանգը» հոդվածին։ |
|