Jump to content

Հոլանդիայի ծաղկանոցները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոլանդիայի ծաղկանոցները
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1883
բարձրություն48,9 սանտիմետր
լայնություն66 սանտիմետր
ստեղծման վայրՀաագա
ուղղությունռեալիզմ
ժանրբնանկար
նյություղաներկ, կտավ և փայտ
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ[1] և Պոլ Մելոն
սեփականատերԱրվեստի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաֆերմա
կայք
Ծանոթագրություններ
 Flower Beds in Holland by Vincent van Gogh (F186) Վիքիպահեստում

«Հոլանդիայի ծաղկանոցները» (հոլ.՝ Bloembollenveld), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1883 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 48 × 65 սմ։ «Հոլանդիայի ծաղկանոցները» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Արվեստի ազգային պատկերասրահում (Վաշինգտոն, ԱՄՆ

«Հոլանդիայի ծաղկանոցները» ստեղծագործությունն ունի մեկ անվանում ևս, այն է՝ «Սոխուկավորների դաշտը»։ Այս կտավը առաջինն էր Վ��նսենթ վան Գոգի ստեղծագործական կյանքում, որտեղ պատկերված են ծաղկանոցներ։

Հեղինակը դաշտում ուղղանկյունաձև հատվածներ է առանձնացրել՝ կապույտ, դեղին, վարդագույն, ինչպես նաև կարմիր։ «Հոլանդիայի ծաղկանոցները» ստեղծագործությունում Վինսենթ վան Գոգը պատկերել է հակինթներ։ Այս կտավում հեղինակը մեծ հետաքրքրություն է դրսևորել հեռանկարի հանդեպ[2]։

Նկարի ստորին հատվածը, որտեղ միայն ծաղկանոցներն են, իրենից յուրատեսակ համայնապատկեր է ներկայացնում։ Հորիզոնին երևում են մերկ ծառեր և տներ։

Վինսենթ վան Գոգը 1883 թվականին «Հոլանդիայի ծաղկանոցները» ստեղծագործությունը նկարել է Նիդեռլանդների Հաագա քաղաքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 National Gallery of Art - Collection
  2. Fell, D (2001). Van Gogh's Gardens. United Kingdom: Simon & Schuster. էջ 14. ISBN 0-7432-0233-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]