Jump to content

Քահանայի գարնանային այգին Նյուենենում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քահանայի գարնանային այգին Նյուենենում
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ[1]
տարիմայիս 1884[2]
բարձրություն25 սանտիմետր
լայնություն57 սանտիմետր
ստեղծման վայրՆյուենեն[2]
ստեղծման երկիր Նիդերլանդներ
ժանրբնանկար
նյություղաներկ, թուղթ և փայտե տախտակ
գտնվում էԳրոնինգենի թանգարան[3], Singer Laren? և անհայտ[4]
հավաքածուԳրոնինգենի թանգարան[3]
հիմնական թեմաայգի
https://collectie.groningermuseum.nl/Details/collect/10000525, https://vangoghworldwide.org/artwork/F185 կայք
Ծանոթագրություններ
 The Parsonage Garden at Nuenen (F185) Վիքիպահեստում

«Քահանայի գարնանային այգին Նյուենենում» (հոլ.՝ De pastorie in Nuenen, հոլ.՝ De pastorie in Nuenen in het voorjaar, կամ Գարնանային այգի (հոլ.՝ Lentetuin), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից[5]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1884 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 25 × 57 սմ է կամ 39 × 72[6]։

Նկարը 2020 թվականի մարտի 30-ին գողացել են Զինգեր Լարենի թանգարանից[7]։

Վինսենթ վան Գոգը մի քանի ամիս միայնակ ապրում էր Նիդերլանդների հյուսիսիում գտնվող Դրենթե բնակավայրում։ Այստեղ նկարիչը եկել էր 1883 թվականի դեկտեմբերին՝ այցելելու ծնողներին։ Նրա հայրը Էյնդհովենից ոչ հեռու գտնվող Նյուենենի Հոլանդական ռեֆորմիստական եկեղեցու քահանա էր[8]։ Տան հետնամասում գտնվող լվացքատունը վերափոխվել էր որպես նկարչի արվեստանոց։ Վան Գոգի հայրը Թեոյին գրած նամակում հայտնել է. «Մենք չենք մտածում, որ այն լիովին համապատասխանում է, սակայն մեր մոտ պատշաճ կերպով վառարան է տեղադրված։ Ես ուզում էի նաև մեծ պատուհան տեղադրեի, սակայն նա չցանկացավ»[9]։ Գոգը ծնողների մոտ մնաց մինչև 1885 թվականի նոյեմբեր ամիսը, երբ ավարտեց «Կարտոֆիլ ուտողները» կտավը, ինչից հետո մեկնեց Անտվերպեն[10], իսկ հետո, 1886 թվականին՝ Փարիզ[11]։

Նյուենենում Վինսենթ վան Գոգը փաստաթղթավորեց այգում կատարված տարվա եղանակների հերթափոխը[12]։

«Քահանայի գարնանային այգին Նյուենենում» ստեղծագործությանը նախորդեց ձմեռային տեսարաններով շարքը[13], որը նկարվել է 1884 թվականի մայիսին[5]։ Կտավին պատկերված է այգու տեսարանը՝ առաջին պլանին մուգ ֆիգուրով, իսկ հեռվում՝ հին եկեղեցու ավերակներն են[14]։

Նկարի կանաչ և կարմիր երանգները ցույց են տալիս, որ ձմեռը հեռացել է գարունն է սկսվում[15]։ 1884 թվականի մարտին Անտոն վան Ռափարդին գրած նամակում Վինսենթը տարվա եղանակների հերթափոխի մասին գրում է. «Դեռևս փնտրում եմ ձմեռային այգու գույնը։ Սակայն արդեն կա գարնանային այգին՝ հիմա։ Եվ այն դարձավ չափազանց ուրիշ»[16]։

Մեծածավալ կտավը Գրոնինգենում գտնվող Գրոնինգենի թանգարանի հավաքածուի կազմում էր 1962 թվականից մինչև 2020 թվականը, մինչև Զինգեր Լարենի թանգարանին վարձակալությամբ տրամադրելը[17][18]։

«Քահանայի գարնանային այգին Նյուենենում» ստեղծագործությունը Հյուսիսային Հոլանդիայի Լարենե բնակավայրի Զինգեր Լարենի թանգարանից հափշտակվել է 2020 թվականի մարտի 30-ին[19][20]։ Այդ ժամանակ պատկերասրահը փակ էր հանրության համար COVID-19 համավարակի պատճառով[18][21]։ Ըստ ոստիկանության տվյալների՝ գողերը թանգարան են մտել վաղ առավոտյան՝ կոտրելով ապակե դռները։ Մինչև ոստիկանության ժամանումը գողերն արդեն անհետացել էին[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Vincent van Gogh
  2. 2,0 2,1 Vincent van Gogh: The Paintings
  3. 3,0 3,1 https://collectie.groningermuseum.nl/Details/collect/10000525
  4. DPG Media Privacy Gate
  5. «Burglary at Singer Laren». Singer Laren. 2020 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  6. «Opportunistic Thieves Just Stole a Prized Van Gogh Landscape From a Locked-Down Dutch Museum Under Cover of Night». artnet News. 2020 թ․ մարտի 30. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  7. Route, Van Gogh. «Vincent van Gogh in Nuenen, The Netherlands». Van Gogh Route. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  8. «The Vicarage at Nuenen, 1885». Permanent Collection. Van Gogh Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
  9. «Peasant Painter». Van Gogh Museum. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  10. «Becoming Vincent Van Gogh: The Paris Years». The New York Times. 2013 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  11. Fell, D. Van Gogh's Women: Vincent's Love Affairs and Journey Into Madness. — New York: Carroll and Graf Publishers, 2005. — С. 56. — ISBN 0-7432-0233-3
  12. Route, Van Gogh. «Old Church, Nuenen, The Netherlands». Van Gogh Route. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  13. van Heugten, S. Van Gogh and the Seasons. — Princeton University Press, 2018. — ISBN 978-0-691-17971-1
  14. Letter 435, on or about Saturday, 8 March 1884, vangoghletters.org
  15. Lentetuin, de pastorietuin te Nuenen in het voorjaar Արխիվացված 2020-04-08 Wayback Machine, Groninger Museum
  16. 18,0 18,1 «Opportunistic Thieves Just Stole a Prized Van Gogh Landscape From a Locked-Down Dutch Museum Under Cover of Night». artnet News. 2020 թ․ մարտի 30. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  17. «Из нидерландского музея похитили полотно Ван Гога». .interfax.ru.
  18. «В Нидерландах из закрытого на карантин музея украли «Весенний сад» Ван Гога». focus.ua.
  19. «Van Gogh painting stolen from Dutch museum». The Guardian. 2020 թ․ մարտի 30.
  20. Editorial, Reuters (2020 թ․ մարտի 30). «Van Gogh painting stolen from Dutch museum during coronavirus shutdown». U.S. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քահանայի գարնանային այգին Նյուենենում» հոդվածին։