Հոլանդերեն
Հոլանդերեն / Նիդերլանդերեն Nederlands | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | ստորինֆրանկյան լեզուներ |
Երկրներ | Նիդերլանդներ Բելգիա Սուրինամ Նիդերլանդական Անտիլներ Արուբա |
Պաշտոնական կարգավիճակ | Նիդերլանդներ Սուրինամ |
Խոսողների քանակ | 23 100 000 մարդ (2019)[1] |
Վերահսկող կազմակերպություն | Նիդերլանդական լեզվական միություն |
Լեզվակիրների թիվը | 22 մլն․ (2005) |
Ռեյտինգ | 37—48 |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | nl |
ԳՕՍՏ 7.75–97 | 495 |
ISO 639-1 | nl |
ISO 639-2 | dut (B); nld (T) |
ISO 639-3 | nld |
Նիդերլանդներենի տարածվածությունը աշխարհում | |
Նիդերլանդներենի տարածվածությունը Եվրոպայում | |
Dutch language Վիքիպահեստում |
Հոլանդերեն կամ նիդերլանդերեն[2] (ինքնանուն՝ Nederlands), հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբի լեզու։ Հոլանդերեն խոսում են աշխարհում 24 միլիոն մարդ։ Հոլանդերենը պետական լեզու է Նիդերլանդներում, Բելգիայում (Ֆլանդրիայում), Արուբայում, Կյուրասաոյում և Սուրինամում։
Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ հոլանդերենը 48-րդն է։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլանդերենն ազգակից է անգլերենին և գերմաներենին և լեզվաբանական հատկանիշներով գտնվում է երկուսի միջև։ Սակայն, բացի նրանից, որ հոլանդերենը չի ենթարկվել վերին գերմաներենի հնչյունափոխությանը, այն գերմաներենից տարբերվում է նաև հոլովների սակավությամբ (ինչպես անգլերենը), գերմաներեն ումլաութի գրեթե բացակայությամբ և զգալիորեն ավելի կանոնավոր ձևաբանությամբ։
Ժամանակակից հոլանդերենն սկզբում ուներ երեք գոյականական սեռ, որոնցից երկուսը՝ արականը և իգականը, մեծ մասամբ համընկնում են (ստանում են նույն՝ de որոշիչ հոդը)։ Որպես հետևանք՝ գոյականական սեռը շատ ավելի քիչ քերական դեր է խաղում հոլանդերենում, քան գերմաներենում։
Գլխավոր նախադասություններում նախադասության անդամները սովորաբար ունեն SVO (ենթակա֊ստորոգյալ֊ուղիղ խնդիր) շարադասություն, որը հարցական և երկրորդական նախադասություններում կարող է դառնալ շրջուն (SOV)։
Հոլանդերենի բառապաշարը մեծ մասամբ ժառանգված է գերմանական լեզվաընտանիքից․ գերմանական ծագման բառերի քանակը ավելի զգալի է, քան ռոմանական ազդեցության ենթարկված անգլերենում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա. էջ 233b.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլանդերեն» հոդվածին։ |
|
Ընթերցե՛ք «հոլանդերեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 510)։ |