Սուրբ Շողակաթ եկեղեցի (Վաղարշապատ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շողակաթ (այլ կիրառումներ)
Սուրբ Շողակաթ եկեղեցի | |
---|---|
Շողակաթի եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | [[Պատկեր:|22x20px|border |Վաղարշապատ]] Վաղարշապատ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արմավիրի թեմ և Արարատյան Հայրապետական թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1694 |
Ներկա վիճակ | Գործող |
Մասն է | Զվարթնոց և Էջմիածնի տաճարներ ու եկեղեցիներ և Զվարթնոցի հնագիտական վայր |
Կազմված է | Գավիթ, Գերեզմանոց և Եկեղեցի |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Ճարտարապետական տիպ | Բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 1694 թ. |
Հիմնադրված | 1694 |
Գմբեթ | 1 հատ |
St. Shoghakat church Վիքիպահեստում |
Սուրբ Շողակաթ եկեղեցի, եկեղեցի Վաղարշապատի հյուսիսային կողմում, արքունի հնձանների տեղում՝ կառուցված՝ ըստ ավանդության, Հռիփսիմյանց կույսերից սուրբ Մարիանեի նահատակության վայրում, Աղամալ Սորոտեցի արքայազնի կողմից կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացի ժամանակներում։ Ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
Շողակաթ միջնադարյան եկեղեցին գտնվում է Արմավիրի մարզում` Վաղարշապատում։ Ըստ ավանդության հիմնադրվել է այն տեղում, ուր Հռիփսիմյան քրիստոնյա նահատակների վրա «շող է կաթել»։ Այժմյան «գմբեթավոր դահլիճի» հորինվածքով եկեղեցին կառուցվել է 1694 թվականին։
Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի կառույցներին, որը ենթադրել է տալիս, որ Շողակաթ եկեղեցին կառուցվել է 6-7-րդ դարերում, շինության հիմքերի վրա։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։
Շողակաթ եկեղեցուց հարավ-արևմուտք պեղումներով բացվել են բազմաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող, սրբատաշ տուֆից կառուցված միանավ եկեղեցու (4-րդ դար) ավերակները։ Հարավային պատին արտաքինից կից է փոքր կիսաշրջանաձև մի աբսիդ, որով հավանաբար ավարտվել է սյունասրահը։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից։ Որմնասյուների և բեմի կիսաշրջանաձև աբսիդի անկյունների խարիսխների տրամատները բնորոշ են 4-5-րդ դարերում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Գայանյանց կույսերը՝ թվով 37 հոգի հասնում են Հայոց մայրաքաղաք Վաղարշապատ, բնակվում են նրա հյուսիս- արևելյան կողմում գտնվող այգիների հնձանում։ Սնվում են իրենց ունեցվածքը վաճառելով, քույրերից մեկն էլ, գիտենալով ապակեգործության արհեստը, ապակյա հուլունքներ է պատրաստում ու վաճառում, և կույսերն իրենց կարիքներն այսպես են հոգում։ Երբ հայտնաբերվում են փախստական կույսերը, հայոց թագավորը արքունիքից սպասավորներ է ուղարկում կույսերի կացարանը՝ իր մոտ բերելու Հռիփսիմեին, սակայն կույս��րը դիմադրում են։ Թագավորն, իմանալով վերջիններիս դիմադրության մասին, հրամայում է այս անգամ արդեն բռնությամբ իր մոտ բերել Հռիփսիմեին, ինչն էլ նրա սպասավորներն ի կատար են ածում՝ Հռիփսիմեին մինչև արքունիք քարշ տալով և նահատակում են նրան։
Նույն օրը և նույն տեղում դահիճները սրամահ են անում կույսերից ևս 32 հոգու, ովքեր եկել էին թաղելու սուրբ Հռիփսիմեի մարմինը, սակայն չեն հաջողում, և ապա ևս մեկին, ով հիվանդության պատճառով մնացել էր հնձանում։ Կույսերը նահատակվում են և, Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելուց հետո, նրանց նահատակության վայրում կառուցվում է երեք մատուռ. առաջինը՝ Սուրբ Հռիփսիմեի գերեզմանի վրա, երկրորդը՝ Սուրբ Գայանեի, և երրորդը՝ հնձանում՝ այն կույսի գերեզմանի վրա, ով հիվանդության պատճառով չկարողանալով միանալ Հռիփսիմեի մարմինը թաղելու համար գնացած քույրերին՝ մնում է հնձանում և այնտեղ էլ նահատակվում։ Ագաթանգեղոսը՝ Հռիփսիմյան կույսերի պատմությունը մեզ հասցրած գլխավոր պատմիչը, այս կույսի անունը չի հիշատակում, սակայն հետագայի ավանդությունը նրան Մարիանե անունն է տալիս։ Այս հնձանում էր, երբ երկնքից «կաթեցին» Տիրոջ լույսի շողերը։ Այս իսկ պատճառով Սուրբ Մարիանեի մատուռը Սուրբ Շողակաթ անունն է կրում։
Սուրբ Աթանագինեսի վարքը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Էջմիածնի տաճարներն ու եկեղեցիները և Զվարթնոցի ավերակները | |
* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Հայաստան |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2000 (24-րդ նստաշրջան) |
Համար | 1011 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Սուրբ Աթանագինեսը Մարիամի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տիկնոջ եղբայրն է։ Մանուկ ժամանակ նրան որդեգրել է Սեբաստիայի եպիսկոպոսը, ձեռնադրել քահանա։ Իր կյանքի ընթացքում ճանաչվել է որպես հրաշագործ, բազում հեթանոսների դարձի բերող անհատ։ Եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո ավելի նշանավոր է դարձել իր մեծագործություններով։
Դիոկղետիանոս կայսեր ժամանակ Սուրբ Աթանագինեսը եղել է Փոքր Հայքի Պիդաքթո քաղաքի եպիսկոպոսը։ Նա ապրել է վանքում և մշտապես այցելել է բանտարկյալներին, գոտեպնդել նրանց։ Սուրբ Աթանագինեսը տեղի դատավորին հանդիմանել է, որ բանտերում շատ կան անմեղ ու հանիրավի դատապարտված բանտարկյալներ, ինչը առիթ է դարձել նրա դեմ ևս դաժան հալածանքների։
Նրա հետևից ուղարկված զինվորները, տեղում չգտնելով եպիսկոպոսին, բռնում են նրա աշակերտներին։ Սուրբ Աթանագինեսը, իմանալով կատարվածի մասին, նրանց փնտրելու նպատակով ուղևորվում է Սեբաստիա։ Այնտեղ նա նետվում է բանտ, որտեղ հանդիպում է իր աշակերտներին։ Հետագայում կրելով բազում տանջանքներ՝ նրանք գլխատվում են սեփական վանքում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Շողակաթը ապրիլին
-
Շողակաթ
-
Շողակաթի զանգագատան տեսքը ներքևից
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Շողակաթ եկեղեցի (Վաղարշապատ) կատեգորիայում։ |