Սիմոնա Վեյլ (քաղաքական գործիչ)
Սիմոնա Վեյլ ֆր.՝ Simone Veil | |
Կուսակցություն՝ | Ֆրանսիական ժողովրդավարության միություն |
---|---|
Կրթություն՝ | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան՝ | լիցենցիատ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, մագիստրատ, փաստաբան, հեղինակ և դատավոր |
Ծննդյան օր | հուլիսի 13, 1927[1][2][3][…] |
Ծննդավայր | Նիս[1][4] |
Վախճանի օր | հունիսի 30, 2017[5][1][2][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[6] |
Թաղված | Պանթեոն (Փարիզ)[7] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Բելգիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Simone Annie Liline Jacob |
Հայր | André Jacob? |
Մայր | Yvonne Steinmetz? |
Ամուսին | Antoine Veil? |
Զավակներ | Jean Veil?, Pierre-François Veil? և Claude-Nicolas Veil? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Սիմոնա Վեյլ (ֆր.՝ Simone Veil, հուլիսի 13, 1927[1][2][3][…], Նիս[1][4] - հունիսի 30, 2017[5][1][2][…], Փարիզ, Ֆրանսիա[6]), ֆրանսիացի իրավաբան, քաղաքական գործիչ և գրող։ Ֆրանսիայի առողջապահության նախարարը 1974-1979 թվականներին և 1993-1995 թվականներին։ Եվրոպական խորհրդարանի նախագահ (1979-1982 թվականներ) և պատգամավոր (1979-1993 թվականներ)։ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամ (1998-2007 թվականներ)։ Լինելով Օսվենցիմի և Բերգեն-Բելզենի համակենտրոնացման ճամբարների մանկավարժ, Սիմոնա Վեյլը եղել է Հոլոքոստի հիշատակի հիմնադրամի նախագահը և անդամը (2001-2017)։ Ֆրանսիայի ակադեմիայի անդամ (2009 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմոնա Ժակոբը ծնվել է աշխարհիկ հրեական ընտանիքում։
Սովորել է Նիսի լիցեյում, որն ավարտել է 1944 թվականին։
1944 թվականի մարտի 30-ին 16-ամյա Սիմոն Ժակոբը Նիսում ձերբակալվել է, իր քրոջ՝ Մադլենի և մոր՝ Իվոննի հետ միասին բանտարկվել է Դրանսիի համակենտրոնացման ճամբարում, այնուհետև նրանք արտաքսվել են Գերմանիա և պահվել Օսվենցիմում։ Օսվենցիմից նրանց խորհրդային զորքերի մոտենալուն պես տեղափոխել են Բերգեն-Բելզեն, որտեղ 1945 թվականի մարտի 15-ին տիֆից մահացել է մայրը (Սիմոնայի հայրը և եղբայրը՝ Ժանը անհայտ կորել են Լիտվայում)[20]։
Ֆրանսիա վերադառնալուց հետո ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների լիցենցիատ է և Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի շրջանավարտ։
- 1957-1959 թվականներին եղել է արդարադատության նախարարության կցորդ։
- 1959-1970 թվականներին եղել է Ֆրանսիայի արդարադատության նախարարության դեպարտամենտի պետի տեղակալ։
- 1968-1969 թվականներին եղել է Ռենե Պլևենի կառավարության տեխնիկական խորհրդական (կնիքի պահապան)։
- 1970 թվականից՝ մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար։
- 1972 թվականից ORTF-ի տնօրենն է (Ֆրանսիայի ռադիոհեռարձակման և հեռուստատեսության վարչություն)։
- 1974-1976 թվականներին եղել է Ֆրանսիայի առողջապահության նախարար։
- 1977 թվականից միջուկային էներգիայի տեղեկատվական խորհրդի նախագահն է։
- 1976-1979 թվականներին եղել է առողջապահության նախարար, սոցիալական ապահովության պատասխանատու։
- 1979-1993 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։
- 1979-1982 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի նախագահ։
- 1982-1984 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի իրավաբանական կոմիտեի նախագահ։
- 1984-1989 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի լիբերալ դեմոկրատների և բարեփոխիչների խմբի նախագահ։
- 1987 թվականին՝ շրջակա միջավայրի եվրոպական տարվա անցկացման Ֆրանսիական կոմիտեի նախագահ։
- 1988 թվականին եղել է Եվրոպական կինոյի և հեռուստատեսության տարվա անցկացման Եվրոպական կոմիտեի նախագահը։
- 1993-1995 թվականներին աշխատել է Ֆրանսիայի պետական, սոցիալական գործերի և առողջապահության նախարար։
- 1997-1998 թվականներին եղել է ինտեգրման հարցերով բարձրագույն խորհրդի նախագահ։
- 1998-2007 թվականներին եղել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամ։
- 2003 թվականից՝ Միջազգային քրեական դատարանի որոշմանը համապատասխան ստեղծված տուժողների համար նպատակային հիմնադրամի ղեկավար կոմիտեի անդամ է։
2001-2007 թվականներին Վեյլը Հոլոքոստի հիշատակի հիմնադրամի առաջին նախագահն էր, ապա մինչև մահ՝ պատվավոր նախագահ[21]։
2008 թվականի հունվարի 11-ից նախագահ Նիկոլա Սարկոզիի հանձնարարությամբ զբաղվել է Ֆրանսիայի Սահմանադրության համար նոր նախաբանի պատրաստմամբ, որում ասվում էր, որ ազգային ինքնությունը չի կարող կառուցվել էթնիկ սկզբունքների վրա, սակայն այդ առաջարկը աջակցություն չի գտել[22]։ 2010 թվականի սկզբին անցկացված հարցման համաձայն՝ Սիմոնա Վեյլը հարցվածների կողմից ճանաչվել Է Ֆրանսիայի ամենահարգված կին[23]։ 2013 թվականի ապրիլին նրա ամուսնու՝ Անտուանի մահից հետո Սիմոն Վեյլը հեռացել է հանրային կյանքից[24]։
Սիմոնա Վեյլը մահացել է 2017 թվականի հունիսի 30-ին իր Փարիզի բնակարանում գրեթե 90 տարեկան հասակում։ Նույն օրը բազմաթիվ քաղաքական գործիչներ և հասարակական գործիչներ միմյանցից անկախ սկսել են դիմել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ առաջարկելով հուղարկավորել Սիմոնա Վեյլի աճյունը Փարիզի պանթեոնում[25]։ Միաժամանակ համացանցում երկու խնդրագիր է գործարկվել պանթեոնում Վեյլին թաղելու համար․ մեկ օրում նրանցից մեկը 120 հազար ստորագրություն է հավաքել, իսկ մյուսը՝ 110 հազար ստորագրություն[26]։ Հուլիսի 5-ին նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ելույթով՝ հայտնելով, որ Վեյլը հարազատների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել պանթեոնում նրա թաղման և նրա ամուսնու աճյունը նրա հետ վերահուղարկավորելու մասին։
Այսպիսով, 2018 թվականի հուլիսի 1-ին Սիմոնա Վեյլը դարձել է հինգերորդ կինը, որը թաղված է նրանց հանգստության վայրում, ում Ֆրանսիայի Հանրապետությունը համարում է իր առավել արժանի ներկայացուցիչներ[27][28]։
Պետական պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ սպա (2009 թվականի հունվարի 1)[29]
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ Խաչ (2012 թվականի հուլիսի 13)[30]
- «Արժանիքների համար» Ազգային շքանշանի ասպետ
- Բրիտանական կայսրության շքանշանի սպա
Պատվավոր գիտական աստիճաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փրինսթոնի համալսարանի պատվավոր դոկտոր (ԱՄՆ, 1975 թվական)
- Վեյցմանի ինստիտուտի պատվավոր դոկտոր (Իսրայել, 1976 թվական)
- Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր (Մեծ Բրիտանիա, 1980 թվական)
- Եյլի համալսարանի պատվավոր դոկտոր (ԱՄՆ, 1980 թվական)
- Ջորջթաունի համալսարանի պատվավոր դոկտոր (ԱՄՆ, 1981 թվական)
- Ուրբինոյի համալսարանի պատվավոր դոկտոր (Իտալիա, 1981 թվական)
- Բրյուսելի ազատ համալսարանի պատվավոր դոկտոր (Նիդեռլանդներ, 1984 թվական)
- Գլազգոյի համալսարանի պատվավոր դոկտոր (Մեծ Բրիտանիա, 1995 թվական)
- Փենսիլվանիայի համալսարանի պատվավոր դոկտոր (ԱՄՆ, 1997 թվական)
- Մոնրեալի համալսարանի պատվավոր դոկտոր (Կանադա, 2007 թվական)
- Նեթանիայի համալսարանի պատվավոր դոկտոր (Իսրայել, 2008 թվական)
Մրցանակներ և այլ պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աթենք Օնասիսի հիմնադրամի մրցանակ (1980 թվական)
- Կարլ Մեծի մրցանակ (1981 թվական)
- Էլեանոր և Ֆրանկլին Ռուզվելտների հիմնադրամի մրցանակ (1984 թվական)
- Տրումենի խաղաղության մրցանակ (Երուսաղեմ, 1991 թվական)
- B’Nai B’rith ոսկե մեդալ (Վաշինգտոն, 1993 թվական)
- Շտեզեմանի ասոցիացիայի ոսկե մեդալ (Մայնց, 1993 թվական)
- Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն բոլորի համար» ոսկե մեդալ (1997 թվական)
- Աստուրիայի Արքայազնի մրցանակ (2005 թվական)
- Լորան Պերրիեի Մեծ Դարի մրցանակ (2005 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Mort de Simone Veil, icône de la lutte pour les droits des femmes (ֆր.) // Le Monde / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 2017. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Fichier des personnes décédées mirror
- ↑ 5,0 5,1 5,2 Simone Veil est décédée à 89 ans (ֆր.) // Le Journal du Dimanche — 2017. — ISSN 0242-3065; 2650-0027
- ↑ 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.touteleurope.eu/histoire/entree-de-simone-veil-au-pantheon-h
- ↑ https://www.schillerstadt-marbach.de/index.php?id=270
- ↑ Die Karlspreisträgerin 1981 Simone Veil (գերմ.)
- ↑ http://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2005-simone-veil.html?especifica=0
- ↑ http://www3.huji.ac.il/htbin/hon_doc/doc_search.pl?search
- ↑ Ordens Honoríficas Portuguesas
- ↑ From Governor Belcher to President Clinton: Honorary Degreesat Princeton — 1996.
- ↑ Honorary Doctorate Recipients — Bar-Ilan University.
- ↑ Décret du 31 décembre 2008 portant élévation et nomination aux dignités de grand'croix et de grand officier — 2009.
- ↑ Heine-Preis für Simone Veil (գերմ.) // Bild — B: Axel Springer SE, 2010.
- ↑ Verfechterin Europas - Heine-Preis für Simone Veil (գերմ.) // Bild — B: Axel Springer SE, 2010.
- ↑ https://cavavub.be/nl/eredoctoraten
- ↑ https://datastore.brussels/web/data/dataset/ereburgers2/dataset-viewer-resource
- ↑ «Simone Veil, un engagement hanté par la Shoah» (ֆրանսերեն). le Figaro. 2017 թ․ հունիսի 30. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Hommages à Simone Veil». Fondation pour la Mémoire de la Shoah (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Nicolas Sarkozy, Vœux aux corps constitués et aux agents de la Fonction Publique à Lille». Elysée (ֆրանսերեն). 2008 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Veil, femme préférée des Français». Le Journal du Dimanche. (ֆրանսերեն). 2010 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Laura Meyer (2016 թ․ օգոստոսի 18). «Simone Veil, hospitalisée pour détresse respiratoire». Le Journal des femmes (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Léo Caravagna (2017 թ․ հուլիսի 1). «De nombreux appels à inhumer Simone Veil au Panthéon». Le Figaro (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Simone Veil : pétitions et personnalités demandent son entrée au Panthéon». Le Parisien (ֆրանսերեն). 2017 թ․ հուլիսի 2. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Pierre Bouvier et Anna Villechenon (2017 թ․ հուլիսի 5). «Simone Veil reposera avec son époux au Panthéon». Le Monde (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Adrienne Sigel (2017 թ․ հուլիսի 5). «Simone Veil: quel calendrier pour son entrée au Panthéon». BFMTV (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ La promotion du Nouvel an de la Légion d'honneur fait la part belle aux scientifiques et au monde du showbiz (ֆր.)
- ↑ Légion d'honneur: Simone Veil, Juliette Gréco, Michel Blanc au menu de la promotion 2012(ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոնա Վեյլ (քաղաքական գործիչ)» հոդվածին։ |
|
- Հուլիսի 13 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Հունիսի 30 մահեր
- 2017 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Էդինբուրգի համալսարանի պատվավոր դոկտորներ
- Անձինք այբբենական կարգով
- Հոլոքոստից փրկվածներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի հրեաներ
- Ֆրանսիայի նախարարներ
- Ֆրանսիացի իրավաբաններ
- Ֆրանսիացի կանայք