Jump to content

Հոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոլով, թեքական և կցական լեզուներում անվանական խոսքի մասերին (գոյական, ածական, թվական) և դերանուններին հատուկ քերականական կարգ, որն արտահայտում է տարբեր առարկաների, առարկայի ու հատկանիշի, առարկայի ու գործողության միջև եղած հարաբերությունները և դրսևորվում է բառի վերջավորություններով, հիմքի հերթագայություններով (հոլովական թեքույթներ) կամ այդ երկուսի, որոշ դեպքերում նաև նախդիրների, զուգակցումով։ Հոլով են կոչվում նաև հոլովական թեքույթներով բաղադրված առանձին բառաձևերը (հոլովաձևեր), որոնք ունեն իրենց անվանումները և որոնց ամբողջությունը՝ նրանց կազմության եղանակների ու միջոցների հետ, կազմում է տվյալ լեզվի հոլովման համակարգը[1]։

Հայերենի հոլովներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենում հոլովվում են գոյականը և որոշ դերանուններ, ինչպես և գոյականաբար առնված բառեր ու արտահայտություններ։ Ժամանակակից գրական արևելահայերենի քերականության մեջ (մասնավորապես՝ դպրոցական) հոլովման համակարգը ներկայացվում է 7 հոլովով։ Այդ հոլովներն են՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական։ Որոշ լեզվաբաններ տարբերակում են 5 հոլով՝ ուղղական, տրական, բացառական, գործիական, ներգոյական, ոմանք ընդունում են 6 հոլով՝ ն որոշիչ հոդը համարելով սեռականի ե՝ տրականի տարբերակիչ հատկանիշ։ Ուղղականը համարվում է ուղիղ հոլով և մյուս՝ թեք հոլովներին հակադրվում է հոլովական թեքույթի բացակայությամբ։ Դա անփոփոխ (մաքուր) հիմքով յուրատեսակ սկզբնաձև է, որից կազմվում են մյուս հոլովները[1]։

Որոշ հետազոտողներ, այդ թվում՝ Մանուկ Աբեղյանը անկախ հոլով են անվանում ժամանակակից արևելահայերենի ուղղական և «կոչական» հոլովները, որոնցով դրսևորված բառերը նախադասության մեջ կամ անկախ են կամակցությունից (կոչական), կամ եթե ցույց են տալիս առարկաների հարաբերություններ, ապա այդ անում են ներունակությամբ, անկախ լրացական գործառույթից[2]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 6 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1980, էջ 513 — 720 էջ։
  2. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 14։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 513