Jump to content

Կույս Մարիամի օրիորդությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կույս Մարիամի օրիորդությունը
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի[1]
տարի1849
բարձրություն65,4 սանտիմետր[2]
լայնություն83,2 սանտիմետր[2]
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԹեյթ[2]
հավաքածուԹեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաEducation of Mary?
http://www.tate.org.uk/art/artworks/rossetti-the-girlhood-of-mary-virgin-n04872 կայք
Ծանոթագրություններ
 The Girlhood of Mary Virgin by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Կույս Մարիամի օրիորդությունը» (անգլ.՝ The Girlhood of Mary Virgin), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1848-1849 թվականների ընթացքում։ Ներկայումս նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը Ռոսսետտիի առաջին խոշոր աշխատանքն է՝ ստեղծված յուղաներկով[3]։ Նաև այդտեղ Ռոսսետտին առաջին անգամ դրել է PRB միացագիրը, որը նշանակում է պատկանելություն պրեռաֆայելիտների եղբայրությանը[3]։

Նկարում պատկերված է երիտասարդ Մարիամ Աստվածածինը իր մոր՝ սուրբ Աննայի և սուրբ Հովակիմի (հետևի պլանում) և հրեշտակների հետ։ Մայր և դուստր զբաղված են ասեղնագործությամբ։ Մարիամը սովորում է շուշան ասեղնագործել, որը պահում է հրեշտակը, իսկ հայրն այդ ժամանակ կտրում է խաղողի որթը։ Արմավենու՝ գետնին ընկած տերևը, կարմիր ծածկոցը և մասրենու փշոտ ծաղիկը հղում են Հիսուս Քրիստոսին, սպիտակ շուշանները խորհրդանշում են մաքրություն և անմեղություն, աղավնին՝ Սուրբ Հոգի[4]։

Նկարի համար բնորդուհի են եղել Ռոսսետտիի քույրը՝ Քրիստինան (Մարիամ Աստվածածին) և մայրը՝ Ֆրենսիս Պոլիդորին (սուրբ Աննա)[3]։ Յուղաներկով աշխատելիս Ռոսսետտին օգտագործել է ջրաներկի վրձիններ[3]։ Շրջանակին գրված է Ռոսսետտիի հեղինակած երկու սոնետ, որոնք ուղեկցում են նկարին (ավելացվել են 1864 թվականին նոր շրջանակի հետ միասին)[3]։

Նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1849 թվականին Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որտեղ հաջողության է հասել։ Նկարը կարճ ժամանակ անց գնվել է 80 գինեյով[3]։ Նկարը գնորդին ուղարկելուց առաջ Ռոսսետտին վերափոխել է հրեշտակի դեմքը և Մարիամի հագուստը։ 1864 թվականին նոր սեփականատիրոջ խնդրանքով Ռոսսետտին կրկին փոխել է որոշ դետալներ. հրեշտակի թևերը դարձել են վարդագույն (սպիտակ էին), իսկ Մարիամ Աստվածածնի շրջազգեստի թևքերի գույնը դեղինից փոխել է շագանակագույնի[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Art UKArt UK.
  2. 2,0 2,1 2,2 http://www.tate.org.uk/art/artworks/rossetti-the-girlhood-of-mary-virgin-n04872
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «The Girlhood of Mary Virgin» (անգլերեն). Rossetti Archive.
  4. «The Girlhood of Mary Virgin» (անգլերեն). Tate Gallery.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Prettejohn, Elizabeth, The Art of the Pre-Raphaelites, 2007, Tate Publishing, Millbank, London. 9781854377265 978-1854377265
  • Donnelly, Brian, Sonnet-Image-Intertext: Reading Rossetti's the Girlhood of Mary Virgin and Found, article in Victorian Poetry, Vol. 48, No. 4