Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտի
Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1827 |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | նոյեմբերի 24, 1876 (49 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Բրոմփթոնի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և գրական քննադատ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Maria Francesca Rossetti Վիքիպահեստում |
Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտի (անգլ.՝ Maria Francesca Rossetti, փետրվարի 17, 1827, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 24, 1876, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի գրող։
Նա նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի, ինչպես նաև Ուիլյամ Մայքլ Ռոսսետտիի և Քրիստինա Ջորջ Ռոսսետտիի քույրն է. վերջինս իր «Գոբլինների շուկա» պոեմը նվիրել է նրան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանց հայրը՝ Գաբրիել Ռոսսետտին (անգլ.՝ Gabriele Pasquale Giuseppe Rossetti) է, իտալացի գրաքննադատ, ռոմանտիկ բանաստեղծ և գիտնական, 1824 թվականին արտագաղթել է Լոնդոն, մայրը Ֆրենսիս Պոլիդորին է։ Մարիան ծնվել է 1827 թվականին Լոնդոնում։
Գրական և կրոնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտին եղել է The Shadow of Dante: Being an essay towards studying himself, his world, and his pilgrimage-ի հեղինակը (հրատարակվել է 1871 թվականին)։
46 տարեկանում Մարիան միացել է Բոլոր սրբերի միությանը (անգլիական միաբանություն կանանց համար)։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիան երբեք չի ամուսնացել։ Նա եղել էր Ջոն Ռասկինի ընկերուհին։ Նրանց ռոմանտիկ հարաբերություններն սկսվել են այն ժամանակ, երբ Մարիան 28 տարեկան էր, և այն բանից հետո, երբ Ռասկինի ամուսնությունը չեղյալ է հայտարարվել[1]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիան մահացել է 1876 թվականին ձվարանների քաղցկեղից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jan Marsh, Pre-Raphaelite Sisterhood, (London: Quartet, 1985), p. 114; Dinah Roe,The Rossettis in Wonderland. A Victorian Family History (London: Haus Publishing, 2011), pp. 166–168.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սյուզան Էլկին, Ռոսսետտի, Մարիա Ֆրանչեսկա (1827–1876), հեղինակ և անգլիկան միանձնուհի, [1]
- Jan Marsh, Pre-Raphaelite Sisterhood, (London: Quartet, 1985)
- Dinah Roe, The Rossettis in Wonderland. A Victorian Family History (London: Haus Publishing, 2011), 978-1-907822-01-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտի» հոդվածին։ |
|