Աստարտե Սիրիացի
Աստարտե Սիրիացի | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի[1] |
տարի | 1877 |
բարձրություն | 185 ± 1 սանտիմետր |
լայնություն | 109 ± 0 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Մանչեստրի պատկերասրահ[1] |
հավաքածու | Մանչեստրի պատկերասրահ |
մակագրություն | D.G.Rossetti 1877 |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Astarte Syriaca by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում |
«Աստարտե Սիրիացի» (ինչպես նաև «Վեներա Աստարտա», անգլ.՝ Astarte Syriaca), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1877 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Մանչեստրի գեղարվեստական պատկերասրահի հավաքածուում։
Տեղեկություն նկարի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստարտեի (շումեր-աքքադյան դիցաբանության մեջ սիրո և իշխանության աստվածուհի Իշտարի անվան հունական տարբերակը) կերպարի համար բնորդուհի է եղել Ջեյն Մորիսը։ 1875 թվականին Ռոսսետտին սկսել է ստեղծել «Աստարտե Սիրիացի» նկարի էսքիզը, սակայն հետագայում այն դարձրել է հունական դիցաբանության մեջ հիշողության աստվածուհի Մնեմոսինեի կերպարը. արդյունքում «Մնեմոսինե» կտավը դարձել է ինքնուրույն աշխատանք[2][3]։ Նկարիչը իր երկու նկարներն էլ հիշատակել է 1876 թվականի ապրիլի 29-ին մորն ուղարկված նամակում, որտեղ գրել է, որ դրանք տարբերվում են բնորդուհու ձեռքի և գլխի դիրքով[4]։ Աստարտեն կանգնած է «Venus pudica»՝ «Ամաչկոտ Վեներա» դիրքով, ինչով հարազատ է դառնում Բոտիչելլիի «Վեներայի» հետ[5]։
Ձախակողմյան ուղեկցող կերպարի համար կեցվածք է ընդունել Ջեյն Մորիսի դուստրը՝ Մեյ Մորիսը[5]։ Ալիստեր Գրիվը համեմատել է այդ կերպարները Հոբի գրքի հիման վրա Ուիլյամ Բլեյք մի քանի փորագրությունների հրեշտակների հետ[5]։ Նաև հատկանշական են գահին Աստվածամոր պատկերման որոշակի ավանդական գծեր, որոնք առկա են նկարում[5]։
Նկարչի ընկեր Թեոսոր Ուոթս-Դանթոնը ենթադրել է, որ հենց իր շնորհիվ է ստեղծվել այդ նկարը։ Տեսնելով Ջեյն Մորիսի պատկերով էսքիզներից մեկը՝ Ուոթս-Դանթոնը հայտարարել է, որ հենց այդպիսի տեսք պիտի ունենա արևելյան Վեներան[5]։ Հավաքորդ Կլարենս Ֆրայը, նայելով Ռոսսետտի էսքիզները, «Աստարտե Սիրիացին» պատվիրել է իր համար. նկարը նկարչի կողմից մի քանի անգամ մերժվելուց և տարբերակներից հետո ավարտին է հասցվել 1877 թվականի հունվարին[5]։ Ռոսսետտիի գործակալ Չառլզ Ֆրայի ջանքերի շնորհիվ «Աստարտե Սիրիացին» դարձել է այդ ժամանակ Ռոսսետտի ամենաթանկ արժեցող աշխատանքը (արժեքը կազմել է 2100£)[3]:
Ինչպես իր շատ այլ աշխատանքների համար, այս կտավի համար ևս Ռոսսետտին գրել է ուղեկցող սոնետ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Art UK — Art UK.
- ↑ Marsh, Jan Pre-Raphaelite Women: Images of femininity in Pre-Raphaelite art. — London: Artus Books, 1994. — С. 130. — ISBN 1-898799-33-4
- ↑ 3,0 3,1 Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 191—193.
- ↑ Wildman, Stephen; Laurel Bradley, Deborah Cherry, John Christian, David B. Elliott, Betty Elzea, Margaretta Fredrick, Caroline Hannah, Jan Marsh, Gayle Seymour Waking Dreams, the Art of the Pre-Raphaelites from the Delaware Art Museum. — Art Services International, 2004. — С. 206. — 395 с.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «Astarte Syriaca». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.