Jump to content

Կարապետ Գուլակսզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Գուլակսզյան
Ծնվել է1867
ԾննդավայրՎան
Մասնագիտությունֆիդայի

Կարապետ Գուլակսզյան (1867, Վան, մահվան թիվն անհայտ է)՝ հայ ազգային-ազատագրական պայքարի մարտիկ, առաջին ֆիդայիներից։

1881-1986 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։ Ուսուցչություն է արել Սալմաստի Հավթվան գյուղում, որտեղ ծանոթացել է Հովհաննես Ագրիպոսյանի և Վարդան Գոլոշյանի հետ։ Նրանց հետ 1889 թվականի մայիսին կազմել է ֆիդայական խումբ, անցել Վասպուրական և թուրք ու քուրդ հարստահարողներից պաշտպանել ժողովրդին։

Խումբն իր հետ վերցրել է գրականություն, զենք։ Ճանապարհին՝ Չուխ Գեդուկի լեռնանցքում, խումբը շրջապատել են թուրք ոստիկաններն ու զինված քրդերը. անհավասար մարտում զոհվել են Հովհաննես Ագրիպոսյանը և Վարդան Գոլոշյանը, իսկ Կարապետ Գուլակսզյանի հետագա ճակատագիրն անհայտ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։