Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առյուծ Ավագ
|
---|
Ծնվել է | անհայտ |
---|
Մահացել է | 1905 |
---|
Մահվան վայր | Խլաթ |
---|
Մասնագիտություն | ֆիդայի |
---|
Առյուծ Ավագ, (անհայտ - 1905, Խլաթ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։
ՀՅԴ կուսակցության անդամ։ 1895-1898 թվականին գործել է Աղբյուր Սերոբի խմբում։ 1897-1898 թվականներին Ճարտարի խմբում զբաղվել է Կովկասից Խլաթ զենք փոխադրելու գործով։ 1901 թվականին անցել է Վան, ապա՝ Պարսկաստան, Կովկաս։ 1905-1906 թվականներին Դարալագյազի շրջանում մասնակցել է հայ-թաթարական կռիվներին։ Այնուհետև անցել է Կարս, ուր մի շարք բռնություններ է իրագործել տեղի բնակչության նկատմամբ, որի համար բազմիցս նախազգուշացվել է ՀՅԴ Կարսի ,,Ջրաբերդ'' կենտրոնական կոմիտեի կողմից։ 1908 թվականի մայիսի 17-ին կուսակցական կարգապահությունը խախտելու և բնակչության հանդեպ բռնություններ գործադրելու համար ՀՅԴ Արևելյան բյուրոյի որոշումով ենթարկվում է ահաբեկման։
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ե. հատ., Պէյրութ, 2007, էջ 366։
- Արամայիս Ազնաւուրեանի յուշերը, գրի առաւ` Ե. Հայրապետեան, ,,Հայրենիք'' ամսագիր, Բոստոն, 1938, թիւ 7, էջ 137-140, թիւ 11, էջ 149-155։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|