Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայլ Վահան բնօրինակ անունը՝ Մինաս Տոլպաշյան (1872, Արևմտյան Հայաստան, Դիարբեքիրի վիլայեթ, Բալուի գավառակ, Հավավ, Թուրքիա - 1904), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։
Գայլ Վահանը 1887-1888 թվականներին գնացել է Կոստանդնուպոլիս, ուր անդամագրվել է հնչակյան կուսակցությանը։ Այնուհետև անցել է Բուլղարիա, այնտեղից էլ՝ Ամերիկա, որտեղ դարձել է ՀՅԴ կուսակցության անդամ։
1902 թվականին եկել է Կովկաս, հաստատվել սահմանամերձ մի գյուղում, որտեղ զբաղվել է Արևմտյան Հայաստան զինված խմբեր ու զինամթերք փոխադրելու գործով։
1904 թվականին 60 հոգուց կազմված «Մասիս» զինված խումբը Գայլ Վահանի հրամանատարությամբ հարձակվել է Մոսունի և Քորունի թուրքական պահականոցների վրա և ավերել դրանք։ Դեպքի վայր ժամանած թուրքական բազմաքանակ ուժերի հետ տեղի ունեցած կռվում Գայլ Վահանը նահատակվել է։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|