Jump to content

Զարիշատ (Կարսի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գրենադերսկոյեից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զարիշատ (այլ կիրառումներ)
Քաղաք
Զարիշատ
թուրքերեն՝ Arpaçay
Կարսի մարզի շրջաններ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏարածաշրջանԱրևմտյան Հայաստան
ՄարզԿարս
ՀամայնքԿարսի մարզ (Թուրքիա)[1]
ՔաղաքապետՋան Աքսոյ[2]
Մակերես650 կմ2[3] կմ²
ԲԾՄ1450 մ մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչությունշրջան 19․724[4]
քաղաք 2,956[5]
գյուղեր 16,768 մարդ (2012)
Ազգային կազմքրդեր
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+90)
Փոստային ինդեքս36730
Փոստային դասիչ36730
Ավտոմոբիլային կոդ36
Պաշտոնական կայքarpacay.gov.tr
Զարիշատ (Կարսի մարզ) (Թուրքիա)##
Զարիշատ (Կարսի մարզ) (Թուրքիա)

Զարիշատ (թուրքերեն՝ Arpaçay, քրդ.՝ Zarûşad), ինչպես նաև՝ Գրենադերսկոյե, քաղաք և շրջան ներկայիս Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի կազմում[6]։

Ըստ Ղևոնդ Ալիշանի, Զարիշատը Արտաշեսյանների օրոք եղել է արքայական ամուր դաստակերտ, որ կառուցվել էր Արտաշես Ա թագավորի օրոք և նրա հոր՝ Զարեհի անունով կոչվել Զարեհաշատ, իսկ հետագայում ձևափոխվելով դարձել Զարիշատ։ Ուշ շրջանի մի ավանդության համաձայն, իբր ոմն արքայադստեր Զարուհու անունով է, որին են վերագրում հին Երվանդակերտ դաստակերտի մոտ եղած բերդի կառուցումը։ Պատմագրության մեջ քաղաքը հիշատակվում է նաև Զարեհաշատ, Զաբոլշատ և թուրքական Արփաչայ անուններով։ Մովսես Խորենացին այս Զարիշատը հիշատակում է «Զարիշատ Վանանդայ» ձևով՝ Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառի Զարիշատից տարբերելու համար։ Ներկայիս թուրքական պաշտոնական անվանումն է Արփաչայ, սակայն տեղի քուրդ բնակիչները շարունակում են այն անվանել Զարուշադ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարիշատը գտնվում է թուրք-հայկական պետական սահմանից 10 կմ հեռավորության վրա, Կարս քաղաքից հյուսիս, Ախուրյան գետի Զարիշատ և Մեծագետ վտակների միջև, բնականից ունենալով ամուր դիրք։ Շրջակայքում տարածվում են արգավանդ դաշտեր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարիշատ շրջանում բնակվում է 19,724 (2012 թ,), հենց քաղաքում՝ 2,956 մարդ, հիմնականում քրդեր։

Ենթադրվում է, որ Զարիշատը հիմնել է Արտաշես Ա թագավորը։ Մեծ Հայքի ժամանակաշրջանում մտել է Այրարատ նահանգի Վանանդ գավառի մեջ։ Զարիշատն ուներ իր ամրոցը, որը պարսպապատ էր և գրավում էր մի քառակուսի տարածք։ Ամրոցի ավերակները XX դարի սկզբներին դեռևս պահպանված էին։ Զարիշատը XIX դարի երկրորդ կեսում ավերված վիճակում էր և երբ 1878 թ. Սան Ստեֆանոյի պայմանագրով Կարսի մարզը միացվեց Ռուսական կայսրությանը, վաղեմի քաղաքի ավերակների տեղում նոր բնակավայր հաստատեցին ռուս մոլոկանները՝ այն կոչելով Գրենադյորսկոյե։ Մոլոկանների այդ գյուղը XX դ. սկզբին ուներ 63 տուն 344 ռուս բնակիչներով, որոնք, սակայն, 1920 թվականին թուրքերի կողմից բռնությամբ տեղահանվեցին, իսկ ամայացած Զրիշատ-Գրենադյորսկոյեն էլ ամբողջ Կարսի մարզի հետ միասին 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով նորից անցավ Թուրքիային։ Հայերը բռնությամբ տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. «Kaymakam». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. Kars İlçeleri Coğrafi Bilgileri Listesi(թուրքերեն)
  4. Türkiye İstatistik Kurumu 2012 genel nüfus sayımı verileri(չաշխատող հղում)(թուրքերեն)
  5. Արփաչայ Արխիվացված 2014-07-25 Wayback Machine(ռուս.)
  6. «Կարսի մարզ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարիշատ (Կարսի մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 668