Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/668

Վիքիդա��անից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մասում։ Տամապատասխանում է այժմյան Սալմասա գավառին։ Այս գավառը Նոր Շիրական բդեշխության կենտրոն Զա– ըեհավանի քաղաքային տարածքն է։ Ըսա երնույթին, գավառը եղել է Զարեհվան– յան նախարարական տոհմի ժառանգա–կան հայրենիքը։ Այն տոհմից են նշանակ–վել Նոր Շիրական երկրի բդեշխները։ Պարսկահայք նահանգը, այդ թվում Զ․ թև՝ Արտաշեսյանների և թե՛ Արշակունիների ժամանակ մտնում էր հայկ․ պետության մեջ։ Տայաստանի առաջին բաժանմամբ (387 թ․) այն միացվեց Պարսկաստանին (Զարավանդ, Տեր գավառները և մի քանի այլ շրջաննևր X դ․ մտնում էիև Վասպու– րականի թագավորության մեջ)։ Զ․ դարեր շարունակ բնակեցված է եղևլ հայերով։ 1826–28-ի ռուս–պարսկական պատերազ–մից հետո, Թուրքմենչայի պայմանագրով Զ–ի գավառից հազարավոր հայեր գաղթե–ցին և բնակություն հաստատեցին Արե– վելյան Տայաստանում։ Մ․ Դաբբինյան

ԶԱՐԵՀԱՎԱՆ, քաղաք Մեծ Տայքի Այրա– րաւո նահանգի Ծաղկոտն գավառում, Արածանի գետի աջ ափին, Բագավանի մոտ, Թավրիզ–Կարին–Տրապիզոն ճա–նապարհի վրա։ Առաջին անգամ հիշվում է մ․ թ․ ա․ II դ․։ Փավստոս Բուզանդի վկա–յությամբ, Զ․ IV դ․ եղել է նշանավոր քա–ղաք։ Այստեղ հայերից բացի բնակվում էին հրեաներ, որոնց տեղւաիոխել էր Տիգրան Բ Մեծը։ Մակայն նույն դարի 60-ական թթ․ պարսկ․ զորքերը, Տայաս–տանի մի շարք այլ քաղաքների հետ միա–սին, ավերեցին Զ․։ Ըստ Փավստոս Բու– զանդի, պարսից շահ Շապուհ II 368– 369-ին Զ–ից բռնությամբ տեղահանել և Պարսկաստան է գաղթեցրել 5 հզ․ ընտա–նիք հայ ն 8 հզ․ ևրեա բնակչություն։ Դրանից հետո Զ․ վերածվել է մի սովորա–կան գյուղի։ Հ50-ին Զ–ում հայ ապստամբ–ները կոտորել են պարսից մոգերին։ Զ․ հիշվում է ևաև 655-ին, արաբ, արշավանք– ՆՆրի ծանա՚Աակ։ Արաբ, հետապնդվելով բյուզաեդացիներից, ապաստանել են այս–տեղ։ Զ–ում է ծնվել Թոնդրակյան շարժման հիմնադիր ու ղեկավար Սմբատ Զարեհա– վանցին։ Զ․ այժմ ավերակ է* Գբկ․ Ինճիճյան Ղ․, Ստորագրութիւն հին Տայաստանեայց, Վնտ․, 1822, էշ 410– 411։ Ալի շան Ղ․» Այրարատ, Վնտ․, 1890։ Մ․ Դաբբինյան

ԶԱՐԹՈՆՔ», գրական, հասարակական– քաղաքական օրաթերթ։ Տրատարակվել է Ստամբուլում, 1932–33-ին։ Խմբագիր՝ Բ․ Շամլյան։ Ունեցել է գրական, գեղար–վեստական, երգիծական, գիտական, թա–տերական լուրերի բաժիններ։ Լուսաբա–նել է Թուրքիայի և այլ գաղթավայրերի հայկ․ կյանքը, միջազգային իրադարձու–թյունները։ Զգալի տևղ է հատկացրել Սովետական Տայաստանի գրողներին ու մշակույթի գործիչներին, քաջալերել հայ–րենադարձությունը, վերաշինաց միու–թյունների գործունեությունը։ Տպագրևլ է ականատեսների տպավորությունները Սովետական Տայաստանի տնտ․ և մշա–կութային վերելքի մասին։ Թերթոնով հրա– տարակել է Ա․ Բակունցի «Խաչատուր Աբովյան» գործը, Ե․ Օտյանի «Տասերկու տարի Պոլսևն դուրս» վեպը, թարգմանու– թյուններ ռուս և եվրոպական գրականու–թյունից։ Ղազաբյան

ԶԱՐԹՈՆՔ», հասարակական, քաղաքա–կան, գրական օրաթերթ։ Լույս է տեսնում Բեյրութում (Լիբանան), 1937-ից։ Խմբա–գիրներ՝ Վ․ Թեքեյան, Լ․ Թյությունջյան, Տ․ Պողոսյան, Տ․ Դավիթյաև, Գ․ Բեքե– րեջյան, Գ․ Ահարոնյան։ Ռամկավար ազա–տական կուսակցության օրգանն է՞ «Զ․» առաջին օրվանից դիրքորոշվել է Սովե–տական Տայաստանի կողմը, պայքարել դաշնակցության դեմ։ Տայրենական պա–տերազմի տարիներին լուսաբանել է սո–վետական, ինչպես նաև դաշնակից բանակ–ների ռազմ, գործողությունները, մերկաց–րել գերմ․ ֆաշիստներին։ Ետպատերազմ–յան տարիներին ջատագովել է հայրենա–դարձությունը, օժանդակել Տայաստան– սփյուռք կապերի ամրապնդմանը, էջեր տրամադրել գիտության, մշակույթի, լու–սավորության և այլ բնագավառներում հայրևնիքի բարգավաճումը պատկերող նյութերին, տպագրել հայ և սովետական հեղինակների ստևղծագործություններն ու ևոդվածները։ «Զ․» ուշադրության կենտ–րոնում է պահել միջազգային, քաղ․ և սփյուռքահայության ազգային կյանքը, 1° | ZAjRTOMK 1 – ւ riMMfl՝UI» -ЪМФМ» ЧЫ11․4П х ***** «МИЙ* т * - ։$ա*Ւ fNll’WCh ФЫЧЛ- ШШГ М’< Ж)МШ ՛ Հ՝ «Զարթոնք» թերթի գլխագիրը ակտիվորեն միջամտել ազգապահպան–ման, եկեղեցական, դպրոցական, մշակու–թային, երիտասարդական հարցերին, լուսաբանել է ՏԲԸՄ–ի գործունեությունը։ Ունի գրական, մարզական ու գիտական բաժիններ։ Առանձին հրաաարակությաԱ՞բ լույս է ընծայել «Զարթոնք աիոր» (1955– 1957, խմբագիր՝ Վ․ Պետիկյան) և «Էլ յաքզա» («Զարթոնք», արաբ․ 1957) թերթերը, «Զարթոնք Բացառիկ» (1962), «Տուշամատյան մեծ եղեռնի» (1965) ստվա–րածավալ հատորները։ Գ․ Քեշիշյան

ԶԱՐԻՆ, Զ ա ր ի ն շ, Մարգեր Օտտովիչ [ծն․ 11(24)․5․1910, Օաունպիեբալգա], լատիշ սովետական կոմպոզիտոր։ ՍՍՏՄ ժող․ արտիստ (1970)։ Գրել է «Դեպի նոր ափ» (1955), «Կանաչ ջրաղաց» (1958), «Աղքատների օպերա» (1965, բոլորն էլ բեմադրվել են Ռիգայում) օպերաները։

ԶԱՐԻՆ (մեթիլֆոսֆոնաթըթ– վի ֆտորանհիդրիդի իզո– պրոպիլէսթեր), նյարդա–լուծան– քային թունավոր նյութ։ Անգույն, շարժուն հեղուկ է, եռ․ ջերմաստիճանը՝ 151,5°C, խտությունը՝ 1094 կգխ3։ Լավ է լուծվում ջրում և օրգ․ լուծիչնե–րում։ Տեշտությամբ հիդրոլիգվում է հիմ– ,~н , гнг․ p․ քէոի ս ամիսների ներ– (СНз)гСНО Օ կայությամբ, համեմա–նք տաբար դժվար՝ թթունե– րԻ ս 2րի․ բոլոր դեպ– СНз F քերում առաջացնելով ոչ թունավոր նյութեր։ Մա– հացու քանակությունը օդում 0,2 ւէգ/չ է՝ ազդման մեկ րոպեի ընթացքում։ Տուսալի պաշտպանական միջոցը հակագազն է*

ԶԱՐԻՇԱՏ, քաղաք Մեծ Տայքի Տուրու– բերան նահանգի Աղիովիտ գավառում, Վանա լճից հյուսիս։ Զ․ հիմնվել է» հավա–նաբար, Արտաշես Ա–ի օրոք (մ․ թ․ ա․ 189–160), որը այդպես կոչվեց ի պատիվ իր հոր՝ Զարեհի։ Դառնալով արքունի քաղաք՝ Զ․ ստացավ առանձին քաղաքա–յին տարածք Աղիովիտ գավառի արմ․ մասում։ Մովսես Խորենացին հիշատակում է, որ Զ–ում է թաղվել Գնել Արշակունին։ Փավստոս Բուզանդի վկայությամբ, պար–սից շահ Շապուհ II 368–369-ին ավերել է քաղաքը և 24 հզ․ ընտանիք հայ ու հրեա բնակչության բռնագաղթեցրել Պարսկաս–տան։ Զ․ վերակառուցվել է XV դ․։ Թովմա Մեծոփեցին XV դ․ Զ․ հիշատակում է որ–պես գյուղաքաղաք։ Զ–ի տեղում այժմ գտնվում է Երիշատ գյուղը։

ԶԱՐԻՇԱՏ, ավան Մեծ Տայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառում։ Աղիովիտի Զարիշատ քաղաքից տարբերելու համար Մովսես Խորենացին հիշատակում է «Զա–րիշատ Վանանդայ»։ Գտնվում է Ախուրյա–նի Զարիշատ և Մեծագետ վտակների մի–ջև։ Ըստ Ղ․ Ալիշանի, Զ․ եղևլ է արքունա–կան ամուր դաստակերտ, որը կառուցվել է Արտաշես Ա–ի (մ․ թ․ ա․ 189–160 թթ․) օրոք և նրա որդի Զարեհի անունով կոչվել է Զարեհաշատ, հետագայում դարձել է Զարիշատ։ Այնուհետև Զ․ ավանի անունը երկար ժամանակ չի հիշվում։ 1878-ի Ման Ստեֆանոյի հաշտության պայմա–նագրով պատմական Վանանդ գավառը միացվեց Ռուսաստանին և Զ․ վարչականո–րեն մտավ նոր կազմակերպված Կարսի մարզի մեջ։ XIX դ․ վերջերին ավերակ Զ–ի տեղում բնակություն հաստատևցին ռուս մալականներ, որոնք հիմնադրեցին Գրենադերսկոյե գյուղը։ Վերջինս XX դ․ սկզբներին ուներ 344 (63 ընտանիք) ռուս բնակիչ, որոնյթ 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ բռնությամբ տե–ղահանվեցին թուրքերի կողմից, իսկ Զ․ Կարսի 1921-ի պայմանագրով նորից ան–ցավ Թուրքիային։ Գբկ? Ա լ ի շ ա ն Ղ․, Այրարատ, Վնտ․, 1890։ Պողոսյան Ա․ Մ․, Մոցիալ–տնտե– սական հարաբերությունները Կարսի մար–զում․ 1878-1920 թթ․, Ե․, 1961։ Մ․ Դաբբինյան

ԶԱՐԻՖ8ԱՆ Տովհաննես Գևորգի [23․3 (4․4) ․1879, Ալեքսանդրապոլ – 9․7․1937, Աւոլըսթոն, Նյու Ցորքի մոտ], հայ դե– s․ Գ․ Զաբիֆյան րասան։ 1892–94-ին սովորել է Էջմիածնի Գնորգյան Ճեմարանում։ Բեմական գործու–նեությունն սկսել է 1897-ին, Թիֆլիսում,