Աղուզում
Արտաքին տեսք
Բնակավայր | |
---|---|
Աղուզում | |
Երկիր | Թուրքիա |
Համայնք | Կարսի մարզ (Թուրքիա) |
Բնակչություն | 320 մարդ (XX դար) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | աղուզումցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աղուզում, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կարսի գավառում, Կարս գետի ձախ ափին, արգավանդ հարթավայրում։
XX դարի սկզբներին ուներ շուրջ 320 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Աղուզումի հայկական թաղն ավերվել է 1920 թվականին տեղի ունեցած հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ Բնակիչների մեծ մասը ապաստան գտել Հայաստանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 266)։ |