Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թավաքալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բագրատ (Գևորգ) վարդապետ Թավաքալյան (1850, Դերբենդ - 1902, Բաքու), ազգային-ազատագրական շարժման գործիչ, հայդուկային շարժման առաջին կազմակերպիչներից։
ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Թիֆլիսի ուսուցչական սեմինարիայում, Պետերբուրգի զինվորական դպրոցում։ Թիֆլիսում մտերմացել է Գ. Արծրունու, Րաֆֆու հետ։ 1880-ական թթ. սկզբից սկսել է ազատագրական, հեղափոխական գործունեություն (Վասպուրական, Տարոն, Իգդիր)։ Գործակցել է և աջակցել հայ նշանավոր հայդուկներ Հունոյին, Սևքարեցի Սաքոյին, Նիկոլ Դումանին։ Ենթարկվել է հետապնդումների։ 1889 թ. Ալաշկերտի Սբ. Հովհաննես վանքում ձեռնադրվել է վարդապետ և շարունակել հեղափոխական գործունեությունը։ Թավաքալյանի շնորհիվ պարսկա-թուրքական սահմանի Դերիկի Սբ. Աստվածածին ավերված վանքը (որի վանահայրն էր դարձել) վերածվել է հայդուկային շարժման կարևոր հենակետի Արևմտյան Հայաստան անցնելու և ազատագրական գործունեություն ծավալելու համար։ 1898 թ-ից Թավաքալյանը հոգևոր ծառայությունը շարունակել է Ալեքսանդրապոլում և Գանձակում։
- Վրացյան Ս., Բագրատ վրդ. Թավաքալյանի նամակները, «Հայրենիք», Բոստոն, 1933, հ. 12, N 1, էջ 103-110, հ. 12, N2, էջ 98-112, 1934, հ. 12, N 3, էջ 84-95։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|