Աստղաբերդ (Քղիի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղաբերդ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Աստղաբերդ | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Էրզրումի գավառ | |
Գավառակ | Քղիի գավառակ | |
Այլ անվանումներ | Աստղբերդ | |
ԲԾՄ | 1492 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 9315 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | adakli.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Աստղաբերդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում, Քղի գետի վերին հոսանքի հովտում, Աստղաբերդ լեռան մոտ, գեղատեսիլ տափարակի վրա։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի անվանումը կապված է Աստղիկ աստվածուհու հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղաբերդը ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։ Գյուղի հայ բնակիչներից թուրքական յաթաղանին զոհ է գնացել 1081 մարդ։ Փրկվել են 140 մարդ, որից 125-ը՝ արտագաղթել են։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին ուներ 130 տուն՝ 910 հայ և 100 այլազգի բնակիչներով։ XX դարի սկզբին ուներ 250 տուն՝ 1500 հայ բնակչով և 10 տուն քուրդ բնակիչ։ 1914-ին հայ բնակիչների թիվը հասնում էր մոտ 1250-ի
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Աստղաբերդը հայտնի էր իր ընկույզով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղաբերդն ուներ Ս. Գևորգ (կառուցված 1001 թ.) և Ս. Սարգիս (կառուցված 1121 թ.) անուններով եկեղեցիներ։ Ս. Գևորգ եկեղեցու տեղում հնագույն ժամանակներում եղել է Աստղիկ աստվածուհուն նվիրված մեհյան, որը եկեղեցու էր վերածված առանց դրա ընդհանուր կառուցվածքը էական փոխելու։ Եկեղեցու տակով հոսել է ջրառատ գետակ, որը միանգամից կարող էր գործի դնել 3 ջրաղաց։
Աստղաբերդի մոտ, Օրոր անունով գետակի ափին, պահպանվել էին Աստղաբերդ ամրոցի ավերակները։ Գյուղից ոչ հեռու գտնվում էին Ս. Կիրակոս վանքի ավերակները։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կար ուսումնարան[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 344
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 577)։ |