Սագաձոր
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Սագաձոր | |
Սագաձոր | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի գավառ |
Գավառակ | Քղիի գավառակ |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Սագաձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Քղի գետի վերին հոսանքի ձախակողմյան մասում, ձորակի մեջ։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության գյուղը Սագաձոր է կոչվել, քանի որ այստեղ էին պահում Արշակունի իշխանների սագերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ավերվել, իսկ բնակիչների մեծ մասը կոտորվել կամ տարագրվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 80 տուն՝ 640 հայ բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, պարտիզպանություն և արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սագաձորն ուներ 1209 թվականին կառուցված Ս. Սարգիս (կամ Ս. Խաչ) անունով եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր վարժարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 456
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 108)։ |