Jump to content

Չանախչի (Արղանա-Մադենի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Չանախչի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԱրղանամադենի գավառակ
Այլ անվանումներԱրունիկ, Չարախչի, Չարախճի, Չանակչի, Չանաքչի
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2000 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Չանախչի (Արղանա-Մադենի գավառ) (Աշխարհ)##
Չանախչի (Արղանա-Մադենի գավառ) (Աշխարհ)

Չանախչի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Արղանամադենի գավառակում[1] կամ Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։ Գտնվում էր Քղի քաղաքից 17 կմ հարավ։

Գյուղն հինահատակ ավերվել, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է զուտ հայաբնակ, մարդաշատ գյուղ։ XX դարի սկզբին ուներ 180-220 տուն` 2000 հայ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը զարգացած էր և հարուստ։ Բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ, երկրագործությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանախչին ուներ 1216 թվականին կառուցված հայկական եկեղեցի։

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դիարբեքիր նահանգի Արղանա-Մադենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 210